Jump to content

Էրզրումի գավառ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գավառ
Կարին
Էրզրում
Վարչական տարածքԱրևմտյան Հայաստան
ՎիլայեթԷրզրումի վիլայեթ
ԳավառԷրզրումի գավառ
Այլ անվանումներԿարին, Էրզրում, Էրզիռում, Էրզռում, Թեոդոսուպոլիս
Պաշտոնական լեզուՀայերեն
Բնակչություն382 300 մարդ (20-րդ դարասկիզբ)
Ազգային կազմՀայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք
Կրոնական կազմՔրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը)
ՏեղաբնականունԷրզրումցի
Ժամային գոտիUTC+3

Էրզրում, գավառ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթում[1]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսից և հյուսիս-արևելքից սահմանակից էր Տրապիզոնի նահանգին ու Բաթումի մարզին, արևմուտքից՝ Երզնկայի գավառին, հարավից՝ Խարբերդի և Բիթլիսի նահանգներին, արևելքից՝ Բայազետի գավառին ու Կարսի մարզին։ Վարչական կենտրոնը Կարին (Էրզրում) քաղաքն էր[1]։

1915-1916 թվականներին Էրզրումի գավառի բնակչության մեծ մասը զոհ գնաց Մեծ եղեռնին։ Կենդանի մնացածները գաղթեցին տարբեր երկրներ[1]։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Էրզրում գավառն ուներ 1574 բնակավայր՝ 382 300 բնակչով, որից 89 934 հայեր, 287 839-ը՝ մուսուլմաններ, 4527-ը՝ այլք[1]։

Հասարակական կառույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

20-րդ դարի սկզբին Էրզրումի գավառում կար 22 արական և 18 իգական հայկական նախակրթական դպրոց՝ 1700 աշակերտով և 70 ուսուցիչով[1]։

Վարչական բաժանում

[խմբագրել | խմբագրել կոդը]

19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին Էրզրումի գավառի մեջ մտնում էր 9 գավառ[1].

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 366 — 992 էջ։
  2. 2,0 2,1 H.F.B. Lynch, Armenia. Travels and Studies, Vol. II, London, 1901
  3. H. Hepworth, Through Armenia on Horseback, London, 1898