Ընդհանուր լեզվաբանություն
Արտաքին տեսք
Ընդհանուր լեզվաբանություն, մարդկային լեզվի ընդհանուր գիտություն, որը կառուցվում է լեզվաբանական տարբեր ուղղությունների (պատմահամեմատական, կառուցվածքային և տիպաբանություն) և առանձին լեզուների ընդհանուր ու մասնավոր ուսումնասիրությունների հիման վրա։ Զբաղվում է լեզվի ծագման խնդրով, լեզվական իրականությունների և հասարակական-տնտեսական երևույթների փոխհարաբերությամբ, լեզվական ընդհանուր օրինաչափությունների խնդրով, լեզուների խաչասերումով, դիալեկտիկայով և այլն։ Այն համակարգում է լեզուների կազմակերպման, զարգացման և գործածության ընդհանուր օրենքները։ Դրանք կարող են իրականացվել երկու տարբերակով՝
- Ինդուկտիվ – տիպաբանության միջոցով, լեզուների համեմատությամբ։ Դա թույլ է տալիս ուսումնասիրել ընդհանուր դրույթներ (բացարձակ ընդհանրություններ) և լեզուների մեծամասնության մասին դրույթներ (ստատիկ ընդհանրություններ)։ Օրինակ, բոլոր լեզուների համար ընդհանուր է համարվում այն փաստը, որ հնչյունները լինում են բաղաձայն և ձայնավոր։ Իսկ մեծամասնության համար ճիշտ է, որ ձայնավորների քանակը լեզվում երկուսից ավելի է։
- Դեդուկտիվ – լեզվի գործածության, խոսքի ու տեքստի առանձնահատկությունների ընդհանուր կանոնների ուսումնասիրմամբ։ 1950-ական թվականներից ընդհանուր լեզվաբանությունը սկսել է զբաղվել նաև լեզվի ու նրա կառուցվածքի ուսումնասիրմամբ։
Ընդհանուր լեզվաբանությունն ունի հետևյալ նպատակները.
- Լեզվի էության և բնույթի սահմանում
- Լեզվաբանության ասպեկտների, լեզվի բաժինների ու այն գիտությունների սահմանումը, որոնք ուսումնասիրում են լեզվի բաժինները՝ ձևաբանություն, բառագիտություն և այլն
- Լեզուների համակարգում և դասակարգում
- Լեզվաբանական անալիզի, լեզվաբանության մեթոդների զարգացման ու համակարգման մշակում
Ընդհանուր լեզվաբանության բաժիններն են՝
- Արտաքին լեզվաբանություն – լեզվի ուսումնասիրումը որպես հասարակական երևույթ, լեզվի սոցիալական և մտածողության գործառույթները։
- Ներքին կամ կառուցվածքային լեզվաբանություն – ուսումնասիրում է լեզուն որպես համակարգ։ Դրանում այն առանձնացնում է միավորներ, կատեգորիաներ, մակարդակներ, կառուցվածք։ Դրա ուսումնասիրման առարկան լեզվական միավորների ուսումնասիրությունն է, նրա պարունակությունը։ Ներքին լեզվաբանության օբյեկտ են գրավոր խոսքը, հնչյունական կազմը, բառային կազմը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրիգոր Ղափանցյան, Ընդհանուր լեզվաբանություն, 148 էջ, Երևան «Հայպետհրատ» 1937
- Գևորգ Ջահուկյան, «Լեզվի համընդհանուր տեսություն» (ռուս., Մոսկվա, 1999, անգլ., 2003)