Թաքեշի Օբատա
Այս հոդվածը կամ բաժինը կարող է չհամապատասխանել հանրագիտական ոճի վերաբերյալ Վիքիպեդիայի չափանիշներին: Ներկայացված մտահոգությունների համար այցելեք քննարկման էջը: Տե՛ս Վիքիպեդիայի ոճական ուղեցույցը հոդվածը բարելավելու ցուցումների համար: |
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Թաքեշի Օբատա 小畑 健 | |
---|---|
Ծնվել է | 11 փետրվարի 1969 |
Ծննդավայր | Նիիգաթա, Ճապոնիա |
Քաղաքացիություն | Ճապոնիա |
Ազգություն | ճապոնացի |
Երկեր | Hikaru no Go? և Բակուման |
Մասնագիտություն | նկարիչ, մանգակ |
Պարգևներ և մրցանակներ |
Թաքեշի Օբատա (ճապ.՝ 小畑 健 Թաքեշի Օբատա]), փետրվարի 11, 1969[1][2][3][…], Նիիգաթա, Ճապոնիա[4]), ճապոնացի մանգակ։ Նա համագործակցում է գրողների հետ, ինչպես նաև շատերին սովորեցրել-օգնել է։ Նրանց շարքում են Քենթարո Յաբուքին, Յուսուքե Մուրաթան, Րուորոունի Կենշին ու Բուսոու Րենքին մանգաների հեղինակ Նոբուհիրո Վացուքին։
Օբատային առաջին անգամ նկատել են 1985 թվականին, երբ նա իր Քոնեն շինվա մանգայի համար ստացավ Tezuka Award մրցանակը։ Միանալով Weekly Shonen Jump խմբին, նա աշխատում էր Մաքոթո Նիվանոյի ենթակայության տակ, մինչև 1983 թվականին սկսեց իր առաջին շարքը՝ նկարեց ու գրեց կիբօրգ Ջիի-չանի մասին։ Առաջին տարիներին հաջողություն չունենալով, Օբատան սկսեց համագործակցել այլ գրողների հետ՝ նկարազարդելով նրանց պատմությունները։ Բայց նրան հայտնություն բերած շարքը 1998 թվականին հրատարկաված Յումի Հոթթայի «Հիքարու նո Գո»-ն է, ինչի համար նկարիչը 2000 թվականին ստացավ Շոգաքուքան Մանգա մրցանակը և Օսամա Թեձուկայի մշակութային մրցանակը 2003 թվականին։
Օբատան հազվադեպ է հանդիպում շոնենի նկարիչների շարքում ոչ միայն իր յուրօրինակ ոճի, այլև նորաձևության սիրո պատճառով։ Նրա ստեղծած հերոսներն հաճախ հագնվում են վերջին մոդայի թելադրանքով։
2007 թվականի նոյեմբերին նա Հանասորի Մորիթայի «Ողջույն, Փոքրիկ» պատմությունը նակրեց, որը հրատարակվեց Jump Square-ում։ Սրան հաջորդեց Նիշիո Իշինի հետ համագործակցությունը։ Վերջերս ավարտվեց Ցուգումի Օբայի հետ համագործակցությամբ, որ տևել էր 2008 թվականի օգոստոսից 2012 թվականի ապրիլը և որի ընթացքում ստեղծվել են այնպիսի հանրահայտ մանգաներ, ինչպիսիք են Մահվան տետրն ու Բաքումանը։
Ի լրացում մանգաների, Օբատան նաև Castlevania Judgment վիդեոխաղի համար հերոսներ է նկարել ու նկարազարդել մի քանի լայթ-նովելներ։
Հայտնի գործեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կիբօրգ Ջիի-չան Ջի (ճապ.՝ サイボーグじいちゃんジー)-ի պատմությունն ու նկարազարդումը։
- Arabian Majin Bokentan Lamp Lamp՝ Սուսումու Սենդոյի հետ։
- Rikito Densetsu - Oni wo Tsugu Mono՝ Մասարու Միյաձակիի հետ։
- Karakurizoshi Ayatsuri Sakon՝ Շարաքու Մարոույի հետ։
- Hikaru no Go with Yumi Hotta, ղեկավարվել է Յուքարի Յոշիհարայի կողմից (5-րդ դան)։
- «Մահվան տետրը» ու Բաքուման մանգաները՝ Ցուգումի Օբայի հետ։
- Blue Dragon Ral Grad՝ Ցունեո Տաքանոյի հետ։
- Hajime՝ Օցուիչիի հետ։
- Hello Baby՝ Մասանորի Մորիտայի հետ։
- Uro-oboe Ouroboros՝ Նիշիո Իշինի հետ։
- Castlevania Judgment-ի հերոսների դիզայները։
- All You Need Is Kill՝ Րյոսուքե Տաքեուչիի հետ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2008 թվականին առաջադրվել է Էյսներ մրցանակին՝ որպես լավագույն արտիստ իր «Մահվան տետր»-ը և «Հիքարու նո գո» աշխատանքների համար։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Lambiek Comiclopedia — Lambiek, 1999.
- ↑ BD Gest' (ֆր.)
- ↑ Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ 4,0 4,1 Deutsche Nationalbibliothek Record #136001084 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.