Թեթրի Ծղարոն (վրաց.՝ თეთრი წყარო), քաղաք է Վրաստանի հարավում, Քվեմո Քարթլի երկրամասում, Թեթրի Ծղարոյի մունիցիպալիտետի վարչական կենտրոնը, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ–արևմուտք։ Թեթրի Ծղարոյով է անցնում Թբիլիսի–Մառնեուլի–Ծալկա խճուղին։ Բնակչությունը՝ ▲4427 մարդ (2023)[1]։ Կան պանրի և պահածոների գործարաններ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվանդանոց։ 1930–41-ին տպագրվել է «Կոլխոզային ուղի» հայերեն թերթը։ Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառներից և Էրզրումի նահանգից։ Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշարձաններ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 161)։