Թիկունք
Թիկունք,
- Լայն առումով՝ պատերազմող երկրի ամբողջ տարածքը (բնակչությամբ և տնտեսական պաշարներով)՝ առանց ռազմական գործողությունների գոտու, նեղ առումով՝ զորամասերի, ստորաբաժանումների և զինվորական հիմնարկների այն ամբողջությունը (Զինված Ուժեր), որը պատերազմի և խաղաղ պայմաններում զորքին ապահովում է նյութական, փոխադրական, տեխնիկական, ճարտարագիտա-օդանավակայանային, բժշկական, առևտրակենցաղային, ֆինանսական և այլ միջոցներով։
- Զորաշարքի, մարտակարգի զորքերի օպերատիվ դասավորության թիկունքային՝ ճակատայինի հակառակ կողմը։
Ղարաբաղյան պատերազմի սկզբնական փուլում կամավորական ջոկատների և ԻՊՈՒ ստորաբաժանումների նյութական, փոխադրական և տեխնիկական ապահովումը, օդային ճանապարհով Արցախի համար առաջին անհրաժեշտության բեռներ հասցնելն իրականացվել է Հայաստանի Հանրապետություն և ԼՂԻՄ շրջափակման, հակառակորդի մշտական նշանոցի տակ։ Ստեփանակերտի օդանավակայանի ազատագրումից և Լաչինի մարդասիրական միջանցքի բացումից հետո թիկունքային ծառայության կազմավորման համար ստեղծվել են նպաստավոր պայմաններ։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարեգործական, հայրենակցական և հասարակական այլ կազմակերպությունների հիմքի վրա 1992 թվականին ձևավորվել է թիկունքային ծառայությունը։ ԼՂՀ ԻՊԿ նախագահի (Սերժ Սարգսյան) 1992 թվականի օգոստոսի 14-ի հրամանագրով ՊՇ-ների ստեղծումից և Զինված Ուժերի կազմակերպականհաստիքային նոր կառուցվածքի հաստատումից հետո վերակառուցվել է նաև թիկունքային ծառայությունը։ Ատեղծվել են նյութական ապահովման ստորաբաժանումներ, կենտրոնացվել առանձին գործող հասարակական կազմակերպությունների աշխատանքները։ Ինքնապաշտպանական և ազատագրական մարտերի ժամանակ, ըստ անհրաժեշտության, թիկունքային ծառայության խնդիրները փոփոխվել են կենտրոնում և տեղերում։ 1993 թվականի ձմռանը և 1994 թվականի սկզբներին. հակառակորդի լայնածավալ հարձակումների ժամանակ, հաստատվել է նյութատեխնիկական ապահովման նոր համակարգ՝ վերևից ներքև, որով բարձրացել է ծառայության անձնակազմի օպերատիվությունն ու պատասխանատվությունը։
ԼՂՀ-ում թիկունքային ծառայության զարգացմանը գործուն մասնակցություն են ունեցել Ա. Ալեքսանյանը, Բ. Սահակյանը. Ա. Աբգարյանը, Վ. Ծատղանը, Ա. Նաջարյանը և ուրիշներ։
Զինադադարի հաստատումից հետո թիկունքային ծառայությունը զբաղվում է զինծառայողների կենցաղի, սննղի. հագուստի, անձնական հիգիենայի մշտական վերահսկողության Ա բարելավման խնդիրներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստան հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 187)։ |