Թովմաս Պեռենց
Ծնվել է | 1825 |
---|---|
Ծննդավայր | Կամարակապ, Ակն |
Մահացել է | 1875 |
Մասնագիտություն | թատերական գործիչ, դերասան և դրամատուրգ |
Քաղաքացիություն | Օսմանյան կայսրություն |
Թովմաս Պեռենց (1825, Կամարակապ, Ակն - 1875), հայ թատերական գործիչ, դերասան, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թովմաս Պեռենցը ծնվել է 1875 թվականին Արևմտյան Հայաստանի Ակն քաղաքի Կամարակապ գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում։ Այնուհետև տեղափոխվել է Կոստանդնուպոլիս, որի Օրթագյուղի հայկական կրթարանում էլ շարունակել է ուսումը[1]։
1850-ական թվականների կեսերից սկսել է գործուն մասնակցություն ունենալ լուսավորական և մշակութային կյանքին։ Դարձել է Օրթագյուղի հայկական «Բարեսիրաց» ընկերությունը հիմնադրողներից մեկը։ Անվանի բանաստեղծ, դրամատուրգ Մկրտիչ Պեշիկթաշլյանի հետ հիմնել է տեղի թաղային թատրոնը՝ կատարելով նշանակալի աշխատանք[1]։
Թովմաս Պեռենցը որպես դերասան մասնակցել է Օրթագյուղում կազմակերպված հայերեն բեմականացումներին, որոնցում կենցաղային զավեշտներում կատարել է մեծ մասամբ կատակերգական դերեր[1]։
Որպես գրող ստեղծել է մի քանի կատակերգություն, որոնցից առանձնանում են «Ծեր սիրահարը», «Խաբված ակնցին», «Հաճի Մանկասար», «Խաչատուրին խաչը», «Շինծու հարս» և այլ ստեղծագործություններ։ Այդ կատակերգությունները բեմադրվել են թատրոնում։ Պեռենցը գրել է նաև «Վարդան» կոչվող պատմական ողբերգությունը[1]։
Թովմաս Պեռենցը 1862 թվականին հիմնադրել է «Վարդ Մեսրոպյան» պարբերականը, որը հրատարակվել է կարճ ժամանակ[1]։
Մահացել է 1875 թվականին[1]։