Ժան Բատիստ Տյուբի
Ժան Բատիստ Տյուբի | |
---|---|
Ծնվել է | 1635[1][2][3][…] |
Ծննդավայր | Հռոմ, Պապական մարզ[2] |
Մահացել է | օգոստոսի 9, 1700[2] |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Երկեր | Bassin de Flore, ou du Printemps? |
Մասնագիտություն | քանդակագործ |
Jean-Baptiste Tuby Վիքիպահեստում |
Ժան Բատիստ Տյուբի (ֆր.՝ Jean-Baptiste Tuby, 1635[1][2][3][…], Հռոմ, Պապական մարզ[2] - օգոստոսի 9, 1700[2], Փարիզ, Ֆրանսիայի թագավորություն[2]), ֆրանսիացի քանդակագործ իտալական ծագմամբ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մոտավոր 1660 թվականին գալով Փարիզ, նա աշխատում էր գոբելենների արհեստանոցում Շառլ լը Բրենի ղեկավարությամբ։ Ըստ լը Բրենի էսքիզի նա մարմարով երեսպատում էր Փարիզի Սեն-Սևերին եկեղեցու երգչախմբի մեծ կամարաշարքը։
Համագործակցելով Անտուան Կուազևոյի հետ նա աշխատում էր կարդինալ Ջուլիո Մազարինիի տապանաքարի վրա, որի համար նա կերտել էր Հավատարմություն կերպարը (ֆր.՝ Fidélité) (1689-1692), ինչպես նաև պատրաստել էր տապանաքար Շառլ լը Բրենի մոր գերեզմանի համար[4]։ Նա քանդակեց մարշալ Տյուրենի տապանաքարի գլխավոր ֆիգուրը (1676-1680)։
Տյուբին նաև աշխատում էր Ժան Բատիստ Կոլբերի պատվերով Սո պարկում (Ձմեռ աշխատանքը (ֆր.՝ L'Hiver), մարմար, այժմ գտնվում է Լյուքսեմբուրգյան այգում)։ Նա մասնակցում էր Փարիզի Սեվինի փողոցի 23 տան Կարնավալետ թանգարանի քանդակագործական հարդարմանը։
Լինելով Լյուդովիկ 14-րդի սիրելի քանդակագործը, նա իր ստեղծագործական գործունեության մեծ մասը հատկացնում էր Վերսալի պալատին։
- Ապոլլոնի մարտակառքը Ապոլլոնի ավազան խմբի գրխավոր քանդակն է (1668-1671 թվականներ),
- Ծաղկազարդ կղզու եղեգնյա թփուտներում խայտացող երկու ամուրների խումբը Ֆլորայի ավազանի կամ Գարնան երկրորդական դեկորն է (1672-1674 թվականներ),
- Քնարերգական պոեմը` մարմարից, 2,4 մետր բարձրությամբ,տեղակայված է Լատոնայի ավազանի հրապարակի վերին մասում,
- Մանորդ-Ամուրը, Վերսալյան լաբիրինթոսի մուտքն է։
1663 թվականին ընտրվել է որպես Ակադեմիայի անդամ, 1672-ին արժանացել է Ֆրանսիայի քաղաքացիության։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,00 2,01 2,02 2,03 2,04 2,05 2,06 2,07 2,08 2,09 2,10 Benezit Dictionary of Artists — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 3,0 3,1 Union List of Artist Names
- ↑ Церковь Сен-Никола-дю-Шардонне в Париже.