Jump to content

Ժիվերնի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Ժիվերնի
Giverny
Տեսարան դեպի Ժիվերնի, Թեոդոր Ռոբինսոն, 1889
ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ԵրկրամասՎերին Նորմանդիա
ՀամայնքԷր, canton of Écos? և Լեզ Անդելի
ՔաղաքապետԿլոդ Լանդե
Մակերես6,46 կմ² կմ²
ԲԾՄ20 մ մ
Բնակչություն500 մարդ (2009)
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային ինդեքս27620
Փոստային դասիչ27620[1]
Պաշտոնական կայքgiverny27.fr(ֆր.)
Ժիվերնի (Ֆրանսիա)##
Ժիվերնի (Ֆրանսիա)

Ժիվերնի (ֆր. Giverny), ֆրանսիական գյուղակ Էր դեպարտամենտում Վերին Նորմանդիայի տարածաշրջանում։ Հանրահայտ է դարձել Կլոդ Մոնեի այստեղ գտնվող տան և այգու շնորհիվ։

1025 թվականին գյուղակը հիշատակվում է լատիներեն Giverniacum անվամբ։ Այն ծագել է գալիական-հռոմեական GABRINIACU բառից՝ կազմված -ACU վերջածանցով, որն էլ առաջացել է կելտական -āko-ից.

Ֆրանսուա դե Բորպերի[2] առաջարկությամբ՝ անվանումը ծագում է ուշ լատինական չնշված աղբյուրների Gabrinius անձնական անունից, որտեղից էլ առաջացել է Ժիվրեն կոմունայի անունը (ֆր. Givraines) Լուար դեպարտամենտում։ Սկզբնական [ʒ] հնչյունի առկայությունը նորմանո-պիկարդական [g]-ի փոխարեն բացատրվում է բնակավայրի՝ Ժորե գծից հարավ գտնվելով։

Ֆրանսիացի լեզվաբան Կսավյո Դելամարը, սակայն, հիշատակում է գալիական կամ գալիական-հռոմեական Gabrinus անվանումը, կազմված գալերեն gabros, gabra - «այծ» (իռլ. gabor «այծ»).Gabro արմատը հանդիպում է Ժևրի, Ժիվրի, Ժյովր, Գաբրիակ և այլ անվանումներում։ «Այծ» բառի լատինական համարժեքն է նաև «caper»-ը, որից էլ առաջացել են Շևերնի, Շևրենյի գյուղերի անունները։

Ժիվերնիի տարածքը բնակեցված է եղել դեռ նեոլիթի ժամանակաշրջանից. այդ մասին վկայում են հնագետները։ Բնակչությունը գոյություն է ունեցել հռոմեացիների ժամանակաշրջանում ևս[3]։

Մերովինգների կառավարման ժամանալ հիմնվել է ծխական եկեղեցի՝ սուրբ Ռադեգունդայի գլխավորությամբ։ 863 թվականին Կարլ II Ճաղատը ճանաչեց Ժիվերնին Սեն-Դենի-լե-Ֆերման աբբայության վանականների սեփականություն։ XI դարում Ժիվերնիի կտավատի դաշտերը՝ եկեղեցու հետ միասին, վերադարձվեցին Սեն-Ուան աբբայությանը Ռուանում։ Միջին դարերում Ժիվերնիում փոփոխվեցին մի շարք սենյորներ, բայց նրանք բոլորը մնացին Սեն-Ուանի վասալները։

Քաղաքում կային բազում վանքեր։ Տունը, որ գտնվում էր նրանցից մեկի կողքին, կոչվում էր Le Moûtier (ֆր. բան. «վանք»), իսկ մեկ այլ կալվածքի անունը՝ La Dîme, առաջացել է «տասնյակ»-ից (ֆր. dîme), որովհետև մինչև Հեղափոխությունը այդ վայրը օգտագործվում էր որպես «տասանորդ» կոչված հարկի հավաքատեղի աբբայության համար։

Հեղափոխության ժամանակ Ժիվերնիի հողերի սեփականատերը Լե Լորյե ընտանիքն էր։ Պարոն Լե Լորյեն 1791 թվականին առաջին քաղաքապետը։

1883 թվականին գյուղակում բնակություն է հաստատել նկարիչ Կլոդ Մոնեն, ինչպես նաև մի շարք այլ՝ հիմնականում ամերիկյան, նկարիչներ։ Նրանցից մի քանիսը ընկերացել էին Մոնեի հետ։

1996 թվականն Ժիվերնի է այցելել Հիլարի Քլինթոնը՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի առաջին տիկինը, իսկ 2007 թվականին ճապոնական կայսր Ակիխիտոն։

Մոնեն Ժիվերնիում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մոնեի տունը, տեսարան այգուց

Կլոդ Մոնեն ապրել է Ժիվերնիում 1883 թվականից մինչ իր մահը՝ 1926 թվականը։ Նա ուշադրություն դարձրեց Ժիվերնիին, երբ գնացքով անցնում էր գյուղակի կողքով, իսկ շուտով որոշեց տեղափոխվել այնտեղ և վարձեց մի տուն՝ հողամասով, որը ամբողջովին գնեց 1890 թվականին։ Իր հանրահայտ վարդագույն քարերից ճակատով տան կողքին նա տնկեց գեղեցիկ այգի՝ թափվող բույսերով կամարներով, ազալեայի և գլիցինայի ծաղկանոցներով, ջրային շուշաներով լճակով և ճապոնական ոճի կամուրջներով։ Այգում Մոնեն նկարել է իր «Շուշաններով լճակը» շարքի մի քանի նկարներ։ Նա և իր ընտանիքի շատ անդամներ թաղված են տեղական գերեզմանատանը[4]։

1996 թվականին նկարչի որդին՝ Միշել Մոնեն, կտակեց տունը և այգին պետությանը։ Այնտեղ բացվեց Կլոդ Մոնեի թանգարանը։

Իրադարձությունները

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շուշաններով լճակը
  • Պաստելային միջազգային ցուցադրություն (ART du PASTEL en FRANCE), իրականացվում է ամեն տարի՝ մայիսի սկզբին։
  • Կամերային երաժշտության փառատոն, իրականացվում է 2004 թվականից՝ օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին։
  • Հեղինակ-կատարողների երաժշտական փառատոն սեպտեմբերի սկզբին։
  • «Նորմանդիան և աշխարհը » (ֆր. La Normandie et le Monde), միջազգային կինոփառատոն, իրականացվում է հուլիսի սկզբին Իմպրեսիոնիզմի թանգարանում[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Base officielle des codes postauxLa Poste, 2018.
  2. Ժիվերնիի ոչ պաշտոնական կայքը
  3. «Ժիվերնիի համայնապատկերը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 14-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  4. «Կլոդ Մոնեի տուն-թանգարանի կայքը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 25-ին.
  5. Իմպրեսիոնիզմի թանգարանի կայքը