Իմամաթ (շիա իսլամ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իմամաթ (այլ կիրառումներ)
Իմամաթ (արաբ․՝ إمامة), հավատի հիմք իսլամում։ Իսլամում առանձնացվում է 2 հասկացություն՝ իսլամի կրոնի հիմնասյուներ (արաբ․՝ أركان الدين՝ առքան ալ-դին) և հավատի հիմքեր (արաբ․՝ أصول الدين՝ ուսուլ ալ-դին)։ Հավատքի հիմքերը դոգմաներ են, որոնք ձրավորվել են երկար ժամանակի ընթացքում, իսկ հիմնասյուները իսլամի դավանաբանական համակարգի բաղկացուցիչ մասն են։
Սուննիական մուսուլմանական համայնքի առաջնորդության գաղափարը մարգարեի մահից հետո հանդիսանում է ժամանակավոր առաջնորդություն՝ խալիֆայություն։ Խալիֆը առաջինն է հավասարների մեջ, ով ընտրվում է համաձայնության միջոցով։ Հետագայում ժառանգականությունը դարձավ նորմա։ Կրոնական հարցերի մեկնաբանումը տրված է կրոնագետների և իրավագետներին։ Սուննի իսլամում ստեղծվել էր 4 կրոնաիրավագիտական ուղղություն՝ հանաֆիական, մալիքիական, շաֆիական և հանբալյան։
Սակային շիաների համար մարգարեի իրավահաջորդ լինելն հարց է, որն կապված է մարգարեի կողմից անհատին (Ալի իբն Աբու Տալիբ) որպես Իմամ նշանակելը։ Ամեն իմամ իր կենդանության օրոք նշում է իր իրավահաջորդին։ Իմամի իշխանությունը հոգևոր է, և գալիս է իր՝ իր նախորդի կողմից նշանակումից, անկախ նրա աշխարհիկ դրությունից, այսինքն Իմամի իշխանության հարցում տարբերություն չի դրվում, թե արդյոք նա ընդունվել է մուսուլմանների մեծ մասի կողմից, թե ոչ, մինչ դեռ դա նույն չի կարելի ասել սուննի խալիֆի մասին, ում իշխանությունն ամբողջապես կախված է նրան ճանաչելուց։
Սուննիներն ու շիաներն հիմնականում համաձայնվում են մարգարեության բնության և գործառույթի հարցերի շուրջ։ Մարգարեն մարդկանց համար Աստծու օրենքներն էր բացահայտում և նրանց դեպի Աստված առաջնորդում։ Սուննիներն հավատում են, որ Մուհամմադի մահվան հետ այդ երկուսն էլ ավարտվել են, մինչ շիաներն հավատում են, որ Աստծու օրենքներին ծանոթացնելն ավարտվել է, իսկ մարդկանց առաջնորդելն և Աստվածային օրենքի պահպանումն ու բացատրելն շարունակվում է Իմամների միջոցով։
Ժառանգության և իշխանության փոխանցման խնդիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մուհամադի իրավահաջորդության հարցը առանցքային է շիական Իսլամում և շիաներին սուննիական մեծամասնությունից բաժանող հիմնական սկզբունքն է։ Հարցը միայն նրանում չէ, թե ով էր Մուհամադի իրավահաջորդը, այլև նրա դերի բնույթը, որի շուրջ հակասություններ սուննիների և շիաների միջև ևս կան։ Մուհամադի մահից հետո նշանավոր մուսուլմանները ընդհանուր հանաձայնությամբ Աբու Բաքրին ընտրեցին որպես խալիֆ կամ Մուհամմադի իրավահաջորդ։ Նախատեսվում էր, որ դա կլինի ժամանակավոր նշանակում, որի գլխավոր նպատակն էր շարունակել Մուհամմադի դերը որպես Մադինա քաղաքի և այն ցեղերի համադաշնության ղեկավար, որոնք ըստ էության մուսուլմանական պետության հիմքն էին դառնալու։
Ալիի անձը և նրա դերը մուսուլմանական համայնքում հասկանալու համար պետք է վերադառնալ Իսլամի պատմության ակունքներին։ Մարգարեն մեծացել է Ալիի հոր՝ Աբու Տալիբի տանը, և այդպիսով Մուհամմադը սերտ հարաբերությունների մեջ էր Ալիի հետ դեռ վաղ հասակից։ Ալին 9 տարեկան էր, երբ Մուհամադն առաջին անգամ իմացավ իր առաքելության մասին։ Խադիջայից՝ Մարգարեի կնոջից հետո, Ալին առաջինն էր, ով ընդունեց Մարգարեի առաքելությունը և դարձավ հավատացյալ։ Մուհամմադը իր առաքելության մասին որոշեց հրապարակայնորեն խոսել միայն երեք տարի անց՝ դրա համար հարմար ժամանակ ընտրելով իր տոհմի հավաքը։ Շիաների համար այս հավաքը մեծ նշանակություն ունի, քանի որ շիական և սուննիական աղբյուրներում, հենց այս հանդիպման ժամանակ Մուհամմադը հայտարարություն արեց Ալիի՝ նրա հանդեպ վերաբերունքի մասին։ Տաբարիի պատմության մեջ տրվում է այդ դրվագի նկարագրությունը, ըստ որի, երբ Ալին առաջինը հայտնել է Մուհամմադին օգնելու և սատարելու իր պատրաստականության մասին, վերջինս ձեռքը դրել է նրա վզին և ասել. «Սա իմ եղբայրն է, իմ վստահված անձն ու իմ ժառանգորդը, ուստի լսեք նրան և հնազանդվեք»։ Շիաները այս դրվագը մեկնաբանում են, որ երբ Ալին դեռ 13 տարեկան էր, Մուհամմադն արդեն նրան էր ընտրել որպես իրեն իրավահաջորդ։ Հետագա տարիների ընթացքում Ալին անընդհատ Մուհամմադի կողքին էր։ Երբ վրա հասավ Մեքքայից Մեդինա փախչելու գիշերը, Ալին էր, ով իր վրա վերցրեց մարգարեի անկողնում քնելու վտանգավոր գործը և այդպիսով հիմարացրեց մարգարեին սպանելու ցանկացողներին։ Մուհամմադի բարեհաջող փախուստից հետո, Ալին այնուհետև մուսուլման կանաց հետ հեռացավ Մադինա։
Մեդինա տեղափոխվելուց հետո տեղի ունեցավ մեկ այլ նշանակալի իրադարձություն։ Մուհամմադը հայտարարեց, որ յուրաքանչյուր մուսուլման պետք է մյուս մուսուլմանի համար եղբայր դառնա։ Այսպիսով Աբու Բաքրը դարձավ Օմարի եղբայրը, Օսմանը՝ Աբդ ալ-Ռահման իբն Աուֆիի։ Եվ սուննի և շիա հեղինակությունները փաստում են, որ Մուհամմադը իրեն եղբայր դարձրեց Ալիին։
Մեդինայական շրջանում Ալին դարձել էր Մուհամմադի քարտուղարը և օգնականը։ Ցանկացած կարևոր փաստաթուղթ գրվում էր Ալիի կողմից։ Մարգարեի դուստրը՝ Ֆաթիման, ամուսնացավ Ալիի հետ, և նրանց երեխաները՝ Հասանը և Հուսեյնը մարգարեի միակ թոռներն էին, ովքեր հասան չափահաս տարիքի։ Ալին իրեն դրսևորել էր որպես քաջ զինվոր մարտի դաշտում։ Նա աչքի էր ընկել Բադրի և Քայբարի ճակատամարտերում։ Երբ մարգարեն մեկնեց իր ամենաերկար արշավին դեպի Թաբուկ, Ալին նշանակվեց Մեդինայի պատասխանատու։ Ըստ որոշ աղբյուրների, Ալին դժգոհ մնալով Մուհամմադի այդ որոշումից, գնացել էր նրա հետ խոսելու։ Հենց այս դրվագից է ծագում Հարունի (Ահարոնի) մասին հադիսը, ըստ որի մարգարեն իր և Ալիի կապը նմանացրել էր Մովսեսի և Ահարոնի կապին, այսինքն հենց Ալին պետք է լիներ նրա օգնականը ողջ կյանքի ընթացքում և հաջորդեր նրան մահից հետո։
Շիական ավանդության մեջ լայն տարածում է ստացել նաև Մուբահալա դրվագը։ Այսպես, Հիջրայի 9րդ տարում Մուհամադը նամակներ է ուղարկում մոտակա շրջանների կառավարիչներին, կոչ անելով նրանց ընդունել Իսլամ։ Նաջրանում՝ Մեդինայի և Եմենի միջև ընկած քրիստոնեական քաղաքում, առաջնորդները հավաքվում են, որպեսզի որոշեն, թե ինչ պետք է անել։ Քննարկումներից հետո նրանք ասում են, որ Հիսուսը մարգարեի ունակություններ է տվել նրան, ում որդին պետք է նվաճեր աշխարհը։ Դա Մուհամմադին չէր վերաբերում, քանի որ նա որդի չուներ։ Քրիստոնյաների տրամադրության տակ կար Ալ-Ջամին՝ գիրք, որը պարունակում էր բոլոր մարգարեների մասին պատմություններ և ավանդություններ։ Այդ գրքում կար դրվագ, որտեղ Ադամը տեսիլք էր ունեցել մի լույսի մասին, որը շրջապատված էր 4 ուրիշ լույսերով։ Նման օրինակներ կային նաև կապված Մովսեսի, Աբրահամի, Հիսուսի հետ։ Երբ Նաջրանից պատվիրակություն ուղարկվեց Մեդինա, նրանց դիմավորելու ժամանակ Մուհամադի հետ վրանից դուրս եկան Ալին, Ֆաթիման, Հասանը և Հուսեյնը և կանգնեցին ծածկի տակ։ Այդ պահից սկսած Մուհամմադը, Ալին, Ֆաթիման, Հասանը և Հուսեյնը ստացան Ահլ ալ-Քիսա՝ ծածկի մարդիկ անունը։ Մեկ այլ դեպք, որը գրանցված է, թե սուննիների և թե շիաների մոտ։ Երբ Աբու Բաքրը մեկնում էր Մեքքա, այնտեղ Բարա'ի սուրան ընթերցելու, Մուհամմադը Ալիին ուղարկում է նրա հետևից, որպեսզի վերջինս կանգնեցնի նրան և ինքը կարդա սուրան։ Իսկ երբ Մուհամմադին հարցրեցին, թե ինչու նա այդպես վարվեց, նա պատասխանեց, որ Գաբրիել հրեշտակն էր նրան հրամայել, որ կամ ինքը կարդա, կամ ընտանիքից մեկը։ Կյանքի վերջին տարում Մուհամմադը, ըստ շիաների, հաստատեց Ալիին որպես իր իրավահաջորդ։ Վերջին անգամ ուխտագնացություն կատարելուց հետո Մեդինա վերադառնալիս, Ղադիր Խումմ կոչվող վայրում կանգնելով, Մուհամադը ճառ արտասանեց։ Այս դեպքը նկարագրվում է 2 ճյուղերի մոտ էլ։ Մուհամադը վերցնելով Ալիի ձեռքն ասել է. «Ում համար ես Տեր եմ եղել(Mawla) ,նրա համար Ալին էլ է Տեր։ Աջակից եղեք ում կաջակցի Ալին, և թշնամի` ով կհակառակվի նրան»։ Դրանից հետո Օմարը մոտեցել է Ալիին և ասել.«Շնորհավորանքներս, այժմ օր ու գիշեր դու ես լինելու յուրաքանչյուր հավատացյալի Տերը»։
Երբ Մուհամադը մահացավ, նրա դուստրը՝ Ֆաթիման, Ալին, և Հաշիմյան ընտանիքի մյուս անդամներ հավաքվեցին նրա մարմնի մոտ՝ պատրաստվելով թաղմանը։ Մինչդեռ քաղաքում տեղի էր ունենում երկու այլ հավաք։ Առաջինին ներկա էին Աբու Բաքրը, Օմարը, Աբու Ուբեյդան և այլ մեքքացիներ (Muhajirun), իսկ երկրորդին՝ նշանավոր մադինացիները (Ansar)։ Աբու Բաքրին հայտնի էր, որ անսարները իրենց հավանությունը տալիս էին Սա'դ իբն Ուբեյդային, ով Խազրաջի առաջնորդն էր։ Նրանք ասում էին, որ անսարներն էին, որ օգնեցին Իսլամի հաղթանակին։ Աբու Բաքրը, որը արդեն իր հավաքից եկել էր անսարների հավաքին, գովելով նրանց դերը, շեշտեց, որ մեքքացիներն էին առաջինը, ովքեր ընդունեցին Իսլամը, և որ արաբները կընդունեն միայն Քուրեյշ ցեղի իշխանությունը։ Վեճը ձգձգվում էր, և ի վերջո Աբու Բաքրը ասաց, որ ընտրեն Աբու Ուբեյդայի և Օմարի մրջև։ Վերջինս սակայն հրաժարվեց և արդյունքում Աբու Բաքրը հռչակվեց խալիֆ։ Շիաները, իհարկե, հարգում են այն փաստարկները, որոնք բերել էր Աբու Բաքրը Քուրեյշ ցեղից ներկայացուցչի օրինականության վերաբերյալ, սակայն ըստ շիաների, այն բոլոր կետերը, որոնք նշում էր Աբու Բաքրը հօգուտ քուրեյշցիների, տեղին էր նաև Ալիի պարագայում։ Եթե քուրեյսցիններն էին առաջինը, ովքեր ընդունեցին իսլամ, ապա Ալին այդ քուրեյշցիների մեջ առաջինն էր։ Եթե քուրեյշցիները մոտ էին կանգնած մարգարեին, ապա նրանցից ամենամոտը Ալին էր կանգնած և այլն։
Սուննի և շիա աղբյուրները նշում են, որ այնպիսի նշանավոր դեմքեր, ինչպիսիք Ալիի հորեղբայր Ալ-Աբբասը, Աբու Սուֆյանը՝ Օմմայան տնից, առաջարկեցին Ալիին իրեն հռչակել առաջնորդ և անգամ Մեդինայում զորք դուրս բերել ի պաշտպանություն Ալիի։ Սակայն վերջինս հրաժարվեց վեճ գցել համայնքի մեջ։ Այս փաստը, սակայն, վկայում է, որ Ալին արդեն այդ ժամանակ ուներ մեծաքանակ կողմնակիցներ։ Շիաների և սուննիների կարծիքը տարանջատվում է այն հարցի վերաբերյալ, թե ինչ վերաբերմունք ուներ Ալին Աբու Բաքրի, հետագայում նաև Օմարի, Օսմանի խալիֆության վերաբերյալ։ Սուննիները պնդում են, որ Ալին լոյալ էր նրանց նկատմամբ, և հավատարիմ խորհրդական էր։ Շիաները ասում են, որ Ալին վիրավորված էր, որ իր իրավունքները ոտնահարվել էին։
Աբու-Բաքրի կարճատև կառավարման ավարտին (2տարի) նա իրեն հաջորդ նշանակեց Օմարին։ Եվս մի անգամ Ալին և նրա թեկնածությունը հաշվի չառնվեց։ Չնայած սուննիները կրկին հակասությունները շատ թույլ և փոքր են ներկայացնում, այդուհանդերձ շիաները պնդում են, որ Ալին կտրականապես դեմ էր Օմարի ընդունած որոշումներին և հրապարակայնորեն դա ցույց էր տվել որոշ դեպքերում։ Օմարը մահվանից առաջ նշանակեց 6 հոգու, ովքեր պետք է ընտրեին ղեկավարին նրանից հետո։ Չնայած որ Ալին էլ էր այդ վեցի մեջ, այդուհանդերձ ակնհայտ էր, որ նա շանս չունի։ Երկու անդամները՝ Սա’դ և Աբդ ալ-Ռահման եղբայրները, Օսմանի կողմնակիցներն էին։ Ավանդության համաձայն, Աբդ ալ-Ռահմանը առաջարկել էր Ալիի թեկնածությունը, մի պայմանով, որ վերջինս պիտի կառավարի Մուհամմադի և երկու խալիֆների հաստատած օրենքներով։ Այս առաջարկը, հավանաբար, արել էր, տեղյակ լինելով, որ Ալին դեմ էր խալիֆների քաղաքականությանը։ Անգամ ամենաակնառու սուննի հավատացյալները հազիվ թե հերքեն, որ Օսմանի կառավարման շրջանը Իսլամի համար ողբերգական էր։ Նրա օրոք համեստության, հասարակ և պարզ կյանքի փոխարեն տարածվեց ցոպ և շվայտ ապրելաոճը։ Նա թույլ էր տալիս իր բարեկամ Մառվանին կողոպտել երկիրը, և դրա հաշվին ապրել մուսուլմանին ոչ հարիր կյանքով։ Սա բորբոքեց մուսուլմաններին։ Ողջ երկրով մեկ սկսվեցին ապստամբություններ։ 656 թվականին մեծ պատվիրակություն եկավ Մադինա Եգիպտոսից և Իրաքից, տեղում ապստամբելու խալիֆի դեմ։ Ալին հայտնվեց ծանր իրավիճակում։ Ապստամբները նրանից աջակցություն էին ակնկալում, սակայն Ալին չէր ցանկանում աջակցել ապստամբների՝ սանձազերծելով արյունահեղություն։ Դա ապստամբներին չկանգնեցրեց, նույն թվականին նրանք ներխուժեցին խալիֆի պալատ և սպանեցին Օսմանին։ Դրանից հետո Ալին՝ 656 թ-ին, մարգարեի մահվանից 24 տարի անց հռչակվեց խալիֆ։
Իմամաթի դոկտրինա
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնվելով հոր կողմից դրված հիմքի վրա՝ իմամ աս-Սադիկը և իր խումբը ձևավորեցին նաև իմամության դոկտրինայի հիմնական կոնցեպցիաները, որոնք հետագայում պահպանվել են ավելի ուշ շիաների՝ իսնա’աշարիների և իսմայիլիներիկողմից։ Իմամական շիիզմի կենտրոնական դոկտրինան հենվում է այն հավատի վրա, որ մարդկությանն անհրաժեշտ է մշտական աստվածային ղեկավարում անմեղ և անմեղսունակ (մա’սում) իմամի կողմից, ով Մուհամմադ մարգարեից հետո կդառնա մարդկանց հեղինակավոր ուսուցիչը, դաստիարակը և ղեկավարը իրենց բոլոր կրոնական ձեռնարկումներում։ Իմամը, ում իրավունք է տրված կիրառել տակիյա սկզբունքը անհրաժեշտության դեպքում, օժտված է ղեկավարման անհրաժեշտ հավատարմագրերով և հանդիսանում է նաև հոգևոր առաջնորդ (միևնույն ժամանակ նրա հոգևոր պարտականությունները կապված չեն նրա աշխարհիկ ղեկավարման հետ)։
Համաձայն իմամների դոկտրինայի՝ Մուհամմադն անձամբ է Ալիին նշանակել իր հետնորդ և ժառանգ (վասի) և բացահայտ մատնանշեց (նասս) նրան Աստծո կամքով։ Ալիից հետո իմամությունը պետք է անցներ Ալիի և Ֆաթիմայի ժառանգներին՝ հորից որդի, համաձայն նասս սկզբունքի, իսկ ալ-Հուսեյնից հետո ժառանգությունը պետք է շարունակվեր Հուսեյնիդների գծով։ Բանն այն է, որ իմամ Հուսեյնիդ Ալիականը՝ բոլոր ժամանակների միակ օրինական իմամը, օժտված է հատուկ գիտելիքով (իլմ) և բոլորին գերազանցում է Ղուրանի էկզոտերիկ (զահիր) և էզոտերիկ (բատին) իմացությամբ։ Աշխարհը չի կարող գոյություն ունենալ առանց իմամ, ով երկրի վրա հանդիսանում է Ալլահի ներկայացուցիչը (խուջջամ Ալլահ)։ Ժամանակի ճշմարիտ իմամի ընդունումը և նրան ենթարկվելը յուրաքանչյուր հավատացյալի պարտականությունն է։
Այս դիրքն իմամ աս-Սադիկին հնարավորություն տվեց համախմբել շիիզմը բազմաթիվ պարտություններից հետո, քանի որ իմամից այլևս չէր պահանջվում պայքարել իշխող ռեժիմի դեմ և ուժով պայքարել իր պահանջների համար։ Մի խոսքով այդ ժամանակվանից ի վեր իմամության և խալիֆայության ինստիտուտները բաժանված էին միմյանցից։ Իմամի գիտելիքի (իլմ) , աստվածային կերպով և նասս սկզբունքի նախորդից ժառանգելու հիման վրա իրավունքներով օժտված իմամը դառնում էր կրոնական միակ օրինական ժառանգորդը, եթե նույնիսկ չէր ղեկավարում որպես խալիֆ։ Ինչպես նասսի դեպքում իմամի իլմը Ալիականների գծով հասնում էր մարգարեին։ Ստեղծելով իմամության այս երկու փոխկապակցված սկզբունքների նասս և իլմ վրա հիմնված կոնցեպցիան և հիմնելով տակիյա սկզբունքը՝ Ջա’ֆար աս-Սադիկը տվեցի մամի գործունեության բացարձակապես նոր գործառույթներն ու հատկանիշները։
Իմամաթի շարունակականությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես երևում է, Իմամաթը, ինչպես այն ծագել է շիական աստվածաբանությունում, իսլամով սահմանափակվող գաղափար չէ։ Առաջին մարգարե Ադամից սկսած, իմամներն շարունակաբար հաջորդել են միմյանց։ Որոշները, ինչպիսիքն են Նոյը, Աբրահամը, Մովսեսը, Հիսուսը և Մուհամմադը, իրենց մեջ միավորել են մարգարեության և իմամաթը ֆունկցիաները, բայց երբեք չի եղել այնպես, որ երկիրն մնա առանց իմամը, ով Աստծո առաջնորդն ու ապացույցն էր։ Այսպիսով հաղորդվում է, որ հինգերորդ իմամ Մուհամմադ ալ-Բաքիրն ասել է. «Աստծու անունով։ Աստված Ադամի մահից սկսած երբեք երկիրն չի թողել առանց իմամի, ով կառաջնորդեր (մարդկանց) դեպի Աստված։ Նա է Աստծու ապացույցը նրա ծառաներին, և երկիրն չի մնա առանց Աստծու ապացույցի իր ծառաներին»։ Հաղորդվում է, որ վեցերորդ իմամ Ջաֆար ալ-Սադիկն ասել է. «Եթե այնպես լիներ, որ երկրի վրա երկու մարդ մնար, ապա նրանցից մեկն Աստծու ապացույցն էր լինելու»։
Մի շատ ավելի երկար պատմություն, որն վերագրվում է հինգերորդ իմամ Մուհամմադ Ալ-Բաքիրին, պատմում է, որ Ջաբիրն նրան հարցրեց. «Ինչո՞ւ են Մարգարեն եւ իմամն անհրաժեշտ»։ Նա պատասխանեց.
«Որպեսզի Աշխարհում արդարություն լինի։ Այսպիսով Աստված պատիժն չի հեռու է պահում աշխարհից, քանի Մարգարեն կամ իմամն նրա վրա են, քանզի Աստված ասել է. «Աստված չի պատժի նրանց, քանի դուք նրանց մեջ եք» (Ղուրան 8։33) և Մարգարեն ասել է. «Աստղերն դրախտում գտնվող մարդկանց պահապաններն են, իսկ իմ ընտանիքի անդամներն երկրի վրայի մարդկան պահապաններն են։ Եթե աստղերն անհայտանան, այն, ինչ ատելի է դրախտի մարդկանց համար կգա նրանց մոտ։ Եթե իմ ընտանիքի անդամներն անհայտանան, այն, ինչ ատելի է երկրի մարդկան համար կգա նրանց մոտ»։ «Ընտանիքի անդամներ» ասելով Մարգարեն նկատի ուներ Իմամներին։ Եվ Աստված կապել է հնազանդություն նրանց, դեպի իրեն հնազանդության հետ և ասել. «Օ՜ հավատացյալներ, հնազանդվեք Աստծուն և Առաքյալներին և նրանց ձեր մեջ, ով իշխանություն ունի» (Ղուրան 4։59)։ Եվ նրան են անմեղներն ու մաքուրներն, ովքեր սխալ չեն գործում և չեն ապստամբում, և նրանք են, ով տալիս են օգնություն և հաջողություն և ճիշտ առաջնորդություն։ Նրանց միջոցով է Աստված տալիս ապրուստ (rizq) իր ծառաներին և նրանց միջոցով են նրա հողերն բարգավաճում, և անձրևն թափվում է երկնքից և երկիրն իր օրհնանքն է տալիս և ապստամբ մարդկանց տրվում է ժամանակ, և նրանց զրկանքն ու պատիժն շուտ չի հասնում նրանց։ Սուրբ ոգին չի լքում նրանց (իմամներին) և նրանք չեն լքում այն, և ոչ էլ Ղուրանն է լքում նրանց և ոչ էլ նրանք են լքում այն։ Թող Աստծո օրհնությունն իջնի նրանց բոլորի վրա»։
Որոշ շիական ավանդություններ տալիս են Մուհամմադից սկսած մինչև Ադամ բոլոր Իմամներին անունները։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ислам; Энциклопедический словарь, Москва 1990