Jump to content

Իմամ Ռեզայի դամբարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իմամ Ռեզայի դամբարան (պարս.՝ حرم امام رضا‎), ճարտարապետական համալիր, որը գտնվում է Իրանի Մաշհադ քաղաքում։ Այն համարվում է ուխտագնացության և զբոսաշրջային վայր, որն ամեն տարի ունենում է 15-20 միլիոն այցելու։ Բացի Ալի Ռեզայի դամբարանից, համալիրը ներառում է նաև մի քանի այլ իմամների դամբարաններ, թանգարան, գրադարան, գերեզմանատուն, մզկիթ և մի քանի այլ կառույցներ[1]։

Կառույցների մեծ մասը կառուցվել են Սեֆյանների ժամանակաշրջանում, չնայած առաջին թվագրված կառույցը զարդարված է XIV դարի մակագրությամբ։ Ենթադրվում է, որ կառույցի գմբեթը տեղադրվել է XIII դարի սկզբին։

Իմամ Ռեզան շիաների 8-րդ իմամն էր։ Նա շատ սիրված էր ժողովրդի կողմից, սակայն Հարուն ալ-Ռաշիդ խալիֆան նրան չէր ընդունում[2]։ 818 թվականին Ալի Ռեզան սպանվեց Հարուն Ալ Ռաշիդի որդու` Ալ Մամունի կողմից։ Վայրը, որտեղ թաղվել է Իմամ Ռեզան, կոչվել է Մաշհադ Ալ-Ռեզա («Ռեզայի նահատակության վայրը)։ Ավելի ուշ դամբարանի շրջակայքում հիմնվեց բնակավայր, որը հետագայում վերածվեց Մաշհադ քաղաքի[3]։

Իմամ Ռեզայի գերեզմանի վրա կառուցված առաջին տաճարը քանդվել է Սեբուք Թեգին Ղազավիի կողմից` 993 թվականին։ XI դարի սկզբին` 1009 թ., նրա որդին` Մահմուդ Ղազավին, հրամայեց վերականգնել և մեծացնել տաճարը[4]։ Մոտավորապես 1150 թ., սելջուկների թագավոր Ահմադ Սանջարը հրամայեց բարենորոգել տաճարը, այն բանից հետո, երբ նրա որդին այնտեղ բուժվեց ծանր հիվանդությունից։ Հաջորդ բարեկագումն իրականացվել է 1310 թվականին։ Շահրուհի թագավորության ժամանակ, նրա կինը` Գոհարշադը, ֆինանսավորեց մզկիթի կառուցումը, որն այսօր կոչվում է նրա անունով[5]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «The Islamic Seminaries At The Holy Shrine». Imam Reza (A.S.) Network. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2009 թ․ մայիսի 26-ին.
  2. Dungersi, Mohamed Raza. A Brief Biography of Imam Ali bin Musa (a.s.): al-Ridha. CreateSpace Independent Publishing Platform. էջ 42. ISBN 978-1502834249.
  3. Zabeth (1999) pp. 12-16
  4. Petrushevski, Ilia Pavlovich (1970). Islam in Iran. ketab.com. էջ 271.
  5. Zabeth, Hyder Reza. Landmarks of Mashhad. Fundation of Astan Quds Razavi.

https://irandehkadeh.com/news.cfm?id=196 Արխիվացված 2017-11-25 Wayback Machine