Ինտելեկտ
Ինտելեկտ (լատին․՝ intellectus - զգայություն, ընկալում, ըմբռնում, հասկացում, ողջամտություն[1]), հոգեկանի հատկություն, որը հնարավորություն է տալիս հարմարվել նոր իրադրություններին, սովորել փորձի հիման վրա, հասկանալ և կիրառել վերացական հայեցակարգերը, սեփական գիտելիքներն օգտագործել շրջապատող միջավայրը ղեկավարելու համար[2]։ Ինտելեկտը անձի ընդհանուր կարողությունն է ճանաչել և հաղթահարել դժվարությունները, միավորում է անձի բոլոր իմացական գործընթացները` զգայություն, ընկալում, հիշողություն, մտածողություն, երևակայություն[3]։
Ինտելեկտի բաղկացուցիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինտելեկտն առաջին հերթին հիմք է հանդիսանում նպատակադրման, ռեսուրսների պլանավորման և նպատակներն իրականացնելու ռազմավարությունների մշակման համար։ Ենթադրվում է, որ ինտելեկտի նախանշաններ ունեն նաև կենդանիները[4]։ Կենդանիների ինտելեկտի ուսումնասիրությամբ զբաղվում է գիտության համեմատաբար նոր ոլորտ` կոգնիտիվ էթիոլոգիան։
Մարդու ինտելեկտի զարգացումը նրան առանձնացրեց կենդանիներից և հիմք դրեց հասարակության զարգացմանը։ Ինտելեկտուալ անվանում են այն անձին, ով ունի զարգացած ինտելեկտ և վերլուծական միտք։
Որպես կանոն` ինտելեկտը գործարկվում է այլ կարողությունների, մասնավորապես` ճանաչելու, սովորելու, տրամաբանված մտածելու, տեղեկատվության համակարգման և վերլուծության, կապեր, օրինաչափություններ և տարբերություններ գտնելու և այլ կարողությունների օգնությամբ։ Ինտելեկտի առկայության մասին կարելի է խոսել միայն այդ բոլոր կարողությունների զարգացվածության դեպքում. նրանցից յուրաքանչյուրն ինքնուրույն չի ձևավորում ինտելեկտը։
Ինտելեկտի տարբերակող հատկանիշների համակարգը ներառում է անձի հետևյալ առանձնահատկությունները.
- գործող հիշողության ծավալը, կանխատեսման և արագ գործելու կարողությունը, տրամաբանությունը[5],
- արժեքավոր տեղեկատվության համակարգային ընտրության բազմամակարդակ աստիճանակարգը[6],
- գիտակցությունը[7],
- հիշողությունը[8]։
Առանձնացնում են «ինտելեկտուալ էներգետիկայի» կենսաֆիզիկական հատկանիշներ` տեղեկատվության քանակ, արագացում (հաճախականություն, արագություն) և փոխանցման տարածություն։ Այս ամենը միավորվում է «ինտելեկտի բանաձևի» մեջ[9]։
Անձի գործունեության տարբեր տեսակները պահանջում են ինտելեկտուալ տարբեր ունակությունների զարգացվածություն, սակայն բոլոր դեպքերում անհրաժեշտ է անձի զգայունակությունը նորի, արդիական խնդիրների և իրադրության հնարավոր զարգացման միտումների նկատմամբ։ Ինտելեկտի զարգացվածության ցուցանիշ է համարվում արտաքին սահմանափակումներից անձի ազատությունը, քսենոֆոբիայի` նորից, անսովորից վախի բացակայությունը։ Ինտելեկտի զարգացվածության մասին է վկայում նաև բարդ խնդիրները ինտուիտիվ լուծելու անձի կարողությունը։
Ինտելեկտի առանձին հատկանիշների զարգացումը պայմանավորվում է ինչպես անձի գենոտիպով, այնպես էլ նրա կենսափորձի հարստությամբ։
Ինտելեկտի վերաբերյալ տարբեր մոտեցումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ Լինդա Գոտֆրեդսոնի` ինտելեկտն ընդհանուր մտավոր կարողություն է, որը հնարավորություն է տալիս եզրահանգումներ անել, պլանավորել, խնդիրներ լուծել, վերացական մտածել, հասկանալ բարդ մտքերը, արագ յուրացնել նոր նյութը և սովորել կենսափորձի հիման վրա։ Այն պարզապես գրքեր կարդալը չէ կամ ակադեմիական գիտելիքներ ունենալը։ Հեղինակի կարծիքով ինտելեկտը շրջապատող աշխարհն ավելի լայնությամբ և խորությամբ ճանաչելու, իրերի էությունը հասկանալու և տարբեր իրադրություններում գործելու կարողություն է[10]։
20-րդ դարի սկզբում Չարլզ Սպիրմենն ապացուցեց, որ եթե անձը կարողանում է ճշգրտորեն լուծել որոշ առաջադրանքներ, ապա նա հաջողությամբ լուծում է նաև այլ առաջադրանքներ։ Այլ կերպ ասած` ինտելեկտուալ բոլոր կարողությունները վիճակագրորեն փոխկապակցված են։ Սպիրմենը ներմուծեց «Ընդհանուր ինտելեկտի գործակիցը»` «g գործոնը», որը մատնանշում է բոլոր իմացական խնդիրների իրականացման արդյունավետությունը[11]։ Փորձը ցույց տվեց, որ «g գործոնն» անմիջականորեն ուսումնասիրելը բարդ է, սակայն դրա հիման վրա ձևակերպվեցին մեծություններ, որոնք «g գործոնի» մոտավոր չափերն են, և հնարավոր է չափել։ Այդ չափանիշներից մեկն էլ ինտելեկտի գործակիցն է (IQ):
Հոգեբան Ջեյմս Ֆլինն առաջինն է տևական ժամանակահատվածում աշխարհի տարբեր երկրներում իրականացրել IQ-ի դինամիկայի համակարգային ուսումնասիրություններ։ Նա հաստատել է, որ 50 տարվա ընթացքում ինտելեկտի գործակիցը անդադար աճել է (Ֆլինի էֆեկտ)։
Սոցիալական ինտելեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոցիալական ինտելեկտը մարդկանց վարքագիծը ճիշտ հասկանալու կարողությունն է։ Այն անհրաժեշտ է միջանձնային արդյունավետ համագործակցության և սոցիալական հարմարման տեսանկյունից։
«Սոցիալական ինտելեկտ» հասկացությունը հոգեբանության մեջ ներմուծել է Տորնդայքը 1920 թվականին «միջանձնային հարաբերություններում հեռատեսությունը» նշանակելու համար։ Հետագայում հոգեբաններն իրենց ներդրումն ունեցան այս հասկացության մեկնաբանության մեջ։
Հուզական ինտելեկտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուզական ինտելեկտը մտավոր կարողությունների ամբողջություն է, որը մասնակցում է շրջապատողների և սեփական հույզերի գիտակցման և ճանաչման գործընթացին։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Большой латинско-русский словарь. Vocabvlarivm latinorvssicvm magnvm». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ նոյեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 29-ին.
- ↑ Encyclopaedia Britannica
- ↑ Г. Азимов, А. И. Щукин. Словарь методических терминов Արխիվացված 2007-12-13 Wayback Machine, 2002.
- ↑ Моисеев Н. Н. Человек и ноосфера. — М.: Молодая гвардия, 1990.
- ↑ Марков А. Эволюция человека. Обезьяны, нейроны, душа. М.:Астрель. 2011. — 512 с. ISBN 978-5-271-36294-1
- ↑ Хокинс Д., Блейксли С. Об интеллекте. М.:ООО "И. Д. Вильямс, 2007. — 240 с. ISBN 978-5-8459-1139-1
- ↑ Рамачандран В. С. Рождение разума. Загадки нашего сознания. М.: ЗАО «Олимп-Бизнес», 2006. — 224 с. ISBN 5-9693-0022-5
- ↑ Кандель Э. В поисках памяти. Возникновение новой науки о человеческой психике. М.:Астрель. 2012. 736 с. ISBN 978-5-271-36938-4
- ↑ Еремин А. Л. Ноогенез и теория интеллекта Արխիվացված 2015-02-06 Wayback Machine — Краснодар: СовКуб, 2005. — 356 с. ISBN 5-7221-0671-2
- ↑ Gottfredson L. S. Mainstream Science on Intelligence // Wall Street Journal. December 13, 1994. P. A18.(անգլ.)
- ↑ Дружинин В. Н. Психология общих способностей. — 2-е издание. — СПб.: Питер, 2002. — С. 25. — (Мастера психологии). — ISBN 5-314-00121-7
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Хокинс Дж., Блейксли С. Об интеллекте = On Intelligence. — М.: «Вильямс», 2007.
- Ильясов Ф. Н. Разум искусственный и естественный // Известия АН Туркменской ССР. Серия общественных наук. 1986. № 6. С. 46-54.
- Козырев В. И. Социальный интеллект как фактор управления организацией. — Ярославль, 2000. — С. 348.
- Петрунин Ю. Ю., Рязанов М. А., Савельев А. В. Философия искусственного интеллекта в концепциях нейронаук. — Научная монография. — Москва: МАКС Пресс, 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Барков А. Н. Интеллект
- Лунева О. В. Социальный интеллект — условие успешной карьеры//Знание. Понимание. Умение. — 2006. — № 1. — С. 53—58.
- Психологический словарь: Интеллект, Интеллектуальные процессы
- Модель структуры интеллекта Дж. Гилфорда Արխիվացված 2012-04-15 Wayback Machine
- Электронная версия «Тезаурусной модели»
- Интеллект против сознания
- Эмоциональный интеллект: понятие и способы диагностики
- Снижение интеллектуальных способностей в обществе по Джорджу Томсону