Jump to content

Իվան Իալգուզիձե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Իալգուզիձե
Ծնվել է1775
ԾննդավայրԶալդա
Վախճանվել էՎրաստան Թբիլիսի, Վրաստան
Վախճանի վայրԹիֆլիս, Վրացական նահանգ, Ռուսական կայսրություն
Մասնագիտությունբանաստեղծ, մանկավարժ և հասարակական գործիչ
Քաղաքացիություն Քարթլի-Կախեթի թագավորություն և  Ռուսական կայսրություն
ԿրթությունԴավիթ Գարեջայի վանքային համալիր և Թբիլիսիի հոգևոր ճեմարան

Իվան Իալգուզիձե (վրաց.՝ ივანე იალგუზიძე; 1770, գյուղ Զալդա (Հարավային Օսիա) — 1830, օգոստոսի 5, Թբիլիսի, Վրաստան), օսիացի գրող, լուսավորիչ, մանկավարժ։

Օսական գրականության հիմնադիրն է և առաջին օսական գրքերի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Իալգուզիձեն ծնվել է 1770 թվականին՝ Ջավայի կիրճում գտնվող Զալդա գյուղում (այժմ՝ Հարավային Օսիա

Ավարտել է ճեմարանը, տիրապետել ռուսերենին և օսերենին։ Աշխատել է Թիֆլիսի հոգևոր ճեմարանում որպես ուսուցիչ։

1821 թվականին առաջին անգամ հրատարակել է օսերեն այբուբեն-գիրք։

Իալգուզիձեն ստեղծել է երկու տեսակ այբուբեն. առաջինը՝ Վրացական Ուղղափառ Եկեղեցու վրացական եկեղեցական գրաֆիկի հիման վրա, իսկ մյուսը՝ աշխարհիկ հիմքով։

Իվան Իալգուզիձեի բանաստեղծություններից մեզ հասել է միայն տասներորդ, ամենաերկար բանաստեղծությունը՝ «Ալգուզիանի» (օսերեն՝ «Агъуызы кадæг») վերնագրով։

1820 թվականին ստեղծել է օսական այբբենարան և օսերեն վարդապետարան։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]