Լենինականի օպերա-օպերետային խումբ
Արտաքին տեսք
Լենինականի օպերա-օպերետային խումբ | |
---|---|
Տեսակ | թատրոն և օպերային ընկերություն |
Հիմնադիրներ | Ազատ Վշտունի, Շարա Տալյան |
Երկիր | Հայաստան |
Գտնվելու վայրը | Գյումրի, ՀՀ |
Հիմնադրման ամսաթիվ | 1924 թ |
Փակման ամսաթիվ | 1925 թ |
Լենինականի օպերա-օպերետային խումբը բացվել է 1924 թվականին։ Հիմնադիրներն էին բանաստեղծ Ազատ Վշտունին և երգիչ Շարա Տալյանը։ Խմբում աշխատում էին Հայկանուշ Դանիելյանը, Լևոն Իսեցկին (Հովհաննիսյան), Իլյա Արբատովը (Եղիա Յաղուբյան), Աննա Ղումաշյանը, Մարիաննա Սեդմարը, Հայկ Դանզասը, Դ. Վենեցիանովը (Իսահակյան), Մ. Սանամյանը, ռեժիսոր Վ. Վալերյանովը (Չիսլյան), նկարիչ Գրիգոր Շարբաբչյանը, դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշայանը։ 1924 թվականի օգոստոսին խումբը հյուրախաղերով հանդես է գալիս Երևանում, որտեղ մեծ հաջողություն է ունենում, սակայն նյութական և այլ դժվարությունների պատճառով թատրոնը մեկուկես տարի անց փակվում է[1]։
Բեմադրված օպերաները և օպերետները
[խմբագրել | խմբագրել կոդը]Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայ սովետական թատրոնի պատմություն. Երևան: ՀՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. 1967.