Լեռնային Արցախ ՖԱ
«Լեռնային Արցախ» | ||||
Ամբողջական անուն | «Լեռնային Արցախ» ֆուտբոլային ակումբ | |||
---|---|---|---|---|
Հիմնադրում | 1927 | |||
Երկիր | Արցախ | |||
Քաղաք | Ստեփանակերտ | |||
Մարզադաշտ | Հանրապետական | |||
Տարողունակություն | 12.000 | |||
Մարզիչ | Նիկոլայ Ղազարյան | |||
|
Լեռնային Արցախ Ֆուտբոլային Ակումբ, հայկական ֆուտբոլային ակումբ Ստեփանակերտ քաղաքից։ Ակումբը հիմնադրվել է 1927 թվականին[1]։ Հանդես է գալիս Արցախի ֆուտբոլային լիգայում։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-1995 թվականների ընթացքում ակումբը հայտնի է եղել «Արցախ Ստեփանակերտ» անունով։ 1995 թվականից սկսած ակումբը հանդես է եկել Հայաստանի Բարձրագույն խմբում։ Այդ ընթացքում թիմի անունը փոփոխվել է՝ «Ղարաբաղ Երևան»։
1999 թվականին թիմը վերանվանվել է «Ղարաբաղ Ստեփանակերտ»։ 2004 թվականին թիմը դարձել է Հայաստանի Առաջին խմբի փոխչեմպիոն։ Իսկ 2006 թվականին թիմը դարձել է Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն։
2009 թվականին թիմը վերադարձել է Ստեփանակերտ և սկսել հանդես գալ Լեռնային Ղարաբաղի առաջնությունում։
Վաղ շրջան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային ակումբը հիմնադրվել է 1927 թվականին, որպես «Դինամո» մարզական հասարակության նախագիծ։ Այդ ժամանակահատվածում Խորհրդային Միության շատ փոքր քաղաքներ ևս ունեցել են նման կարգավիճակ։ Սակայն դա եղել է առաջին դեպքն էր, երբ նման ֆուտբոլային ակումբին հաջողվում էր հանդես գալ ազգային և տարածաշրջանային մրցաշարերում։ «Դինամո Ստեփանակերտ» ֆուտբոլային ակումբը 1950 թվականին կատարել է իր առաջնամուտը ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցաշարում։
Սակայն ուկրաինական Օդեսա քաղաքը ներկայացնող «Չերնոմորեց» ֆուտբոլային ակումբից կրած «2-0» հաշվով պարտությունից հետո թիմը լքել է առաջնությունը։ Իր անդրանիկ հանդիպումը ազգային առաջնությունում արցախյան ֆուտբոլային ակումբը կատարել է 1969 թվականին։ Նույն թվականին ակումբը «Ղարաբաղ» անվան տակ մասնակցել է Անդրկովկասի ֆուտբոլի բաց առաջնությանը, որտեղ հանգրվանել է B թիմում։ Այդ տարում արցախյան ակումբը զբաղեցրել է 17-րդ, իսկ հաջորդ տարի՝ 12-րդ հորիզոնականը։ Բաց թողնելով 1972 թվականի մրցաշարը, 1973 թվականին «Ղարաբաղ»-ը վերադարձել է ֆուտբոլ։ Այդ տարի նա գրավել է 19-րդ հորիզոնականը, որին հաջորդել է հինգամյա ֆուտբոլային դադարը։ 1977 թվականին ակումբը դարձավ հանրապետության ազգային առաջնության չեմպիոն և իրավունք ստացավ մասնակցելու երկրորդ լիգայում։
1979 թվականի առաջնությունում արցախցիները գրավեցին 11-րդ, իսկ 1980 թվականին՝ 4-րդ տեղերը։ Ակումբը վերստին հաջողություններ գրավեց ազգային առաջնությունում 1985 թվականին՝ զբաղեցնելով 5-րդ տեղը։ 1986 թվականին ակումբը ԽՍՀՄ գավաթի խաղարկության մրցաշարին մասնակցելու անհաջող փորձ կատարեց։ Որակավորման փուլի վերջին հանդիպման ընթացքում վերջինիս հակառակորդը Լվովի «Կարպատներ»-ն էր։ Հանդիպումը ավարտվեց ոչ ոքի՝ «1-1» հաշվով, սակայն լրացուցիչ ժամանակում ուկրաինացիները կարողացան առավելության հասնել։ Հանդիպման ընթացքում ակումբի համար կարևոր նշանակություն ունեցավ Ռազմիկ Պետրոսյանը։
1989 թվականից մինչև մեր օրեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հաշվի առնելով լարված էթնիկական հարաբերությունները Անդրկովկասյան տարածաշրջանում՝ ակումբը վերանվանվել է՝ ստանալով «Արցախ» անվանումը։ Այդ անվանումով թիմը մասնակցել է ԽՍՀՄ-ի վերջին երեք բաց առաջնություններին։ Նույն տարվա դեկտեմբերին՝ Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն Ա Բուխարեստցու աջակցությամբ իրականացվել է շրջայց։ Սիրիայում արցախյան ակումբն իր ուժերն է փոչձել «Ասադի»-ի, (1։ 0, 0։ 0), «Օմենմեն»-ի (0։ 0) «ՀՄԸՄ» -ի(1։ 0), ինչպես նաև Սիրիայի երիտասարդական հավաքականի հետ (1։ 2)։ Մեկ տարի անց արցախյան ակումբի ֆուտբոլիստները «3-1» հաշվով Բամակոյում պարտության մատնեցին Մալիի ազգային առաջնության չեմպիոնին և իրենց ուժերը չափեցին ազգային հավաքականի հետ։ Նույն տարում թիմը զբաղեցրեց 4-րդ տեղը առաջնությունում, իսկ 1979 թվականին դարձավ երկրորդ դիզիզիոնի բրոնզե մեդալակիր։
Արցախյան պատերազմի պատճառով ֆուտբոլային ակումբը չի կարողացել մասնակցել նոր մրցաշրջանին։ Այս շրջանում ակումբի ֆուտբոլիստների մի մասը տեղափոխվեցին հայկական ակումբներ, իսկ մի մասն էլ մեկնեց ռազմաճակատ։ Ռազմաճակատ մեկնած նշանավոր ֆուտբոլիստներից են Վարուժան Բաբայանը, Վլադիմիր Հայրիկյանը, Գրիգոր Աղաջանյանը, Աշոտ Ադամյանը, Լորիս Գրիգորյանը, Սուրեն Հակոբյանը և այլք։
1995 թվականին ակումբ ընդունվում է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացի։ Դեբյուտային մրցաշրջանում թիմը գրավեց 7-րդ տեղը։ Դա նորամուտը տոնած թիմի համար լավագույն ցուցանիշ էր։ 1999 թվականին ֆինանսական խնդիրների պատճառով կարճ ժամանակով ակումբը դուրս է մղվել ֆուտբոլային ասպարեզից։ 2000 թվականին ակումբը վերադարձավ ազգային առաջնություն։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ԽՍՀՄ-ի բրոնզե մրցանակակիր (2)
- 1979[2], 1991[3]
- Հայաստանի բարձրագույն խմբի արծաթե մեդալ (3)
- 2000[4], 2004[5], 2006[6]
- ԼՂՀ-ի չեմպիոն (1)
- 2009
Վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]ԽՍՀՄ-ի գավաթի խաղարկություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Լիգա | Տեղ | ԽՂ | ԳԼ | ՈՈ | ՀԹ | ՊՏ | +/- | ՄՎ | Գավաթ | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1950 | չի մասնակցել | - | - | - | - | - | - | - | - | - | 1/128 | - |
1969 | «Բ» դաս ԽՍՀՄ (Անդրկովկաս) | 17 | 38 | 10 | 12 | 16 | 30-46 | -16 | 32 | - | - | - |
1970 | «Բ» դաս ԽՍՀՄ ՌԽԴՍՀ (2-րդ գոտի) | 12 | 34 | 11 | 12 | 11 | 42-57 | -15 | 34 | - | - | - |
1972 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (4-րդ գոտի) | 19 | 36 | 5 | 8 | 23 | 21-60 | -39 | 18 | - | - | - |
1978 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (4-րդ գոտի) | 15 | 46 | 18 | 10 | 18 | 53-46 | +7 | 46 | - | - | - |
1979 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (4-րդ գոտի) | 3 | 46 | 29 | 5 | 12 | 65-38 | +27 | 63 | - | - | - |
1980 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 11 | 30 | 12 | 4 | 14 | 40-43 | -3 | 28 | - | - | - |
1981 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 4 | 44 | 19 | 11 | 14 | 69-60 | +9 | 49 | - | - | - |
1982 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 12 | 32 | 13 | 7 | 12 | 48-42 | +6 | 33 | - | - | - |
1983 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 10 | 32 | 13 | 5 | 14 | 40-39 | +1 | 31 | - | - | - |
1984 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 9 | 32 | 15 | 3 | 14 | 42-38 | +4 | 33 | - | - | - |
1985 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 5 | 30 | 17 | 2 | 11 | 52-41 | +11 | 36 | - | - | - |
1986 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 9 | 30 | 14 | 2 | 14 | 56-48 | +8 | 30 | - | 1/64 | - |
1987 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (9-րդ գոտի) | 13 | 30 | 12 | 3 | 15 | 34-27 | +7 | 27 | - | - | - |
1988 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (1-րդ գոտի) | 11 | 38 | 17 | 6 | 15 | 44-38 | +6 | 40 | - | - | - |
1989 | ԽՍՀՄ-ի երկրորդ լիգա (5-րդ գոտի) | 6 | 42 | 20 | 8 | 14 | 74-49 | +25 | 48 | - | - | - |
1990 | ԽՍՀՄ-ի երկրորդ ստորին լիգա | 4 | 32 | 19 | 5 | 8 | 72-35 | +37 | 43 | - | - | - |
1991 | ԽՍՀՄ-ի երկրորդ ստորին լիգա
(2-րդ գոտի) |
3 | 38 | 26 | 5 | 7 | 98-45 | +53 | 57 | - | - | - |
Հայաստանի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Լիգա | Տեղ | ԽՂ | ԳԼ | ՈՈ | ՀԹ | ՊՏ | +/- | ՄՎ | Գավաթ | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
1992—95 | չի մասնակցել | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
1995/96 | Պրեմիեր լիգա | 7 | 22 | 8 | 5 | 9 | 29-28 | +1 | 29 | - | 1/4 | - |
1996/97 | Պրեմիեր լիգա | 8 | 22 | 7 | 4 | 11 | 23-29 | -6 | 25 | - | 1/8 | Հանդիպման հաշվի հավասարեցումից հետո մարզադահլիճում բռնկվել են զանգվածային անկարգություններ |
1997 | Պրեմիեր լիգա | 8 | 18 | 5 | 3 | 10 | 13-28 | -15 | 18 | - | н/у | - |
1998 | Պրեմիեր լիգա | 8 | 20 | 4 | 5 | 11 | 24-37 | -13 | 17 | - | 1/4 | - |
1999 | Պրեմիեր լիգա | - | 15 | 7 | 2 | 6 | 27-21 | +6 | 23 | - | 1/8 | 15 խաղ անցկացնելուց հետո ինքնաբացարկ է եղել |
2000 | Առաջին լիգա | 2 | 16 | 12 | 3 | 1 | 55-12 | +43 | 39 | - | 1/8 | - |
2001 | Պրեմիեր լիգա | 11 | 22 | 2 | 6 | 14 | 19-63 | -44 | 12 | - | 1/4 | - |
2002 | Պրեմիեր լիգա | 9 | 22 | 5 | 2 | 15 | 21-52 | -31 | 17 | - | 1/8 | - |
2003 | չի մասնակցել | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
2004 | Առաջին լիգա | 2 | 30 | 22 | 6 | 2 | 82-20 | +62 | 72 | - | - | - |
2005 | Պրեմիեր լիգա | 9 | 16 | 3 | 0 | 13 | 14-37 | -23 | 9 | - | տ/չ | - |
2006 | Առաջին լիգա | 2 | 18 | 12 | 3 | 3 | 57-32 | +25 | 39 | - | տ/չ | - |
2007 | չի մասնակցել | - | - | - | - | - | - | - | - | - | - | - |
Արցախի առաջնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Լիգա | Տեղ | ԽՂ | ԳԼ | ՈՈ | ՀԹ | ՊՏ | +/- | ՄՎ | Գավաթ | Ծանոթագրություն | |
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
2004 | Պրեմիեր լիգա | 1 | 16 | 15 | 0 | 1 | 91-17 | - | 45 | - | - | ԼՂՀ-ի բաց առաջնություն |
2009 | Պրեմիեր լիգա | 1 | 16 | 15 | 1 | 0 | 99-12 | - | 46 | - | - | |
2010 | Պրեմիեր լիգա | 2 | ||||||||||
2011 | Պրեմիեր լիգա | 2 |
Անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Դինամո Ստեփանակերտ» - 1927-1960
- «Ղարաբաղ Ստեփանակերտ» - 1960-1989
- «Արցախ Ստեփանակերտ» - 1989-1992
- «Ղարաբաղ Երևան» - 1995-2002
- «Լեռնային Արցախ» - 2002-2004 Երևան
- «Լեռնային Արցախ» Ստեփանակերտ - 2008-ներկա
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Armenia 2002 Premier League». RSSSF.com. Rec.Sport.Soccer Statistics Foundation. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.
- ↑ Вторая лига СССР 1979 г., 4 зона (ռուս.)
- ↑ СССР. Сезон — 1991. Вторая лига. 2 зона (ռուս.)
- ↑ Armenia 2000 Second Level (անգլ.)
- ↑ Second Level 2004 (անգլ.)
- ↑ Second Level 2006 (անգլ.)