Լեսլի Մոլսիդի սպանություն
Լեսլի Մելսիդի սպանություն, 11-ամյա բրիտանուհի Լեսլի Մոլսիդի (անգլ.՝ Lesley Susan Molseed) սպանությունը, որը տեղի է ունեցել 1975 թվականի հոկտեմբերի 5-ին Ռոչդեյլում (Մեծ Մանչեսթեր), և որին հաջորդած իրադարձությունները հանգեցրին բրիտանական արդարադատության պատմության մեջ ամենահայտնի դատական սխալներից մեկին։ Այդ սխալի հետևանքով Ստեֆան Կիշկոն (Stefan Kiszko, 1952-1993)՝ ուկրաինացի և սլովենացի ներգաղթյալների ընտանիքում ծնված հարկային ծառայողը, դատապարտվեց ցմահ ազատազրկման՝ սեռական հողի վրա կատարած սպանության համար, որը, սակայն, ինքը չէր իրականացրել, և բանտում անցկացրեց գրեթե 17 տարի։ 2007 թվականի նոյեմբերի 12-ին այդ սպանության համար մեղավոր ճանաչվեց Ռոնալդ Կաստրին (Ronald Castree)[1]։
Հանցագործություն և հետագա իրադարձություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպանության օրը Լեսլի Մոլսիդը գնացել է տեղական խանութ՝ հաց գնելու։ Նա չի վերադարձել, և անմիջապես սկսվել են նրա որոնումները քաղաքում ու մոտակա M62 փողոցում։ 3 օր անց նրա մարմինը գտնվել է մոտակայքում գտնվող ամայի վայրում։ Նրա մարմնի վրա կար 12 ծակած վերք։ Հագուստը վնասված չէր։
1975 թվականի նոյեմբերի 12-ին ոստիկանությունը ձերբակալեց Ստեֆան Կիշկոյին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Man guilty of 1975 child murder». BBC News. 2007 թ․ նոյեմբերի 12. Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- В Великобритании педофила осудили за убийство девочки, совершенное 30 лет назад. NEWSru.com, 13 ноября 2007 г.
- «Stefan Kiszko». innocent.org.uk. INNOCENT. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2017 թ․ հունվարի 21-ին. (անգլ.)
- Nicola Dowling (2003 թ․ փետրվարի 5). «New DNA clue in Lesley murder hunt». Manchester Evening News. (անգլ.)