Jump to content

Լեֆ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լեֆ» (լևի ֆրոնտ իսկուստվ—արվեստի ձախ ճակատ), գրական-գեղարվեստական միավորում։ Ստեղծվել է Մոսկվայում, 1922 թվականին։ Լեֆի մեջ մտնում էին բանաստեղծներ, քննադատներ, արվեստի տեսաբաններ։ Միավորումը գլխավորում էր Վ. Մայակովսկին։ Լեֆի տեսաբաններն առաջ քաշեցին արվեստն իբրև «կենսակառուցվածք», «սոցիալական պատվեր» (արվեստագետն իր դասակարգի առաջադրանքը կատարող «վարպետ է» միայն), ինչպես նաև «ձևի հեղափոխություն» տեսությունները (այստեղից էլ՝ արվեստի գեղարվեստական-ճանաչողական ֆունկցիաների ժխտումը, դասական ժառանգության թերագնահատումը, ֆորմալիստական որոնումները)։ Լեֆը կոչ էր անում ստեղծել որոշակի ֆունկցիա ունեցող ուտիլիտար գործեր։ Լեֆականները ժխտում էին գեղարվեստական ստեղծագործության ավանդական շատ տեսակներ՝ դրանց հակադրելով, այսպես կոչված, «փաստի գրականությունը»։ 1923—1925 թվականներին խումբը հրատարակել է «Լեֆ», 1927—1928 թվականներին՝ «Նոր լեֆ» ամսագիրը։ 1928 թվականին Մայակովսկին դուրս եկավ խմբավորումից, որը գործեց մինչև 1929 թվականը։ Նույն ժամանակաշրշանում Լեֆի օրինակով մի շարք երկրներում ստեղծվեցին համանման խմբավորումներ (Փարիզում՝ «Կլարտե», Պրահայում՝ «Դիվետսիլոմ», Լենինգրադում՝ «Լեֆ-Լեֆ», Վրաստանում՝ «Մեմարցխենեոբա», Հայաստանում՝ «Ստանդարտ»

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 594