Լիպարիտ Սիմոնյանց
Լիպարիտ Սիմոնյանց | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 5, 1915 |
Ծննդավայր | Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն |
Մահացել է | մայիսի 26, 1999 (83 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, Ռուսաստան |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն, ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ակադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | տեխնիկական գիտությունների դոկտոր |
Մասնագիտություն | գիտնական |
Աշխատավայր | Ակադեմիկոս Մ. Դ. Միլիոնշչիկովի անվան Գրոզնիի պետական նաֆթային տեխնիկական համալսարան և Գրոզնիի նավթի գիտահետազոտական ինստիտուտ |
Պարգևներ և մրցանակներ |
Լիպարիտ Ենոսի Սիմոնյանց (օգոստոսի 5, 1915, Բյուրական, Էջմիածնի գավառ, Երևանի նահանգ, Կովկասի փոխարքայություն, Ռուսական կայսրություն - մայիսի 26, 1999, Մոսկվա, Ռուսաստան), խորհրդային գիտնական, տեխնիկական գիտությունների դոկտոր, Գրոզնիի նավթի ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ, ԽՍՀՄ գազի արդյունաբերության պատվավոր աշխատող, ՌԽՖՍՀ և Չեչենո-Ինգուշական ԻԽՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ, Հայրենական մեծ պատերազմի վետերան։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականին ավարտել է Գրոզնիի նավթային տեխնիկումը, իսկ հինգ տարի անց՝ Գրոզնիի նավթային ինստիտուտը։ Ավարտելուց հետո մեկնել է ռազմաճակատ։ 1944 թվականին աշխատել է Գրոզնիի նավթի գիտահետազոտական ինստիտուտում՝ որպես լաբորատորիայի վարիչ։ Այդ պաշտոնը զբաղեցրել է մինչև 1949 թվականը։ 1947 թվականին Ադրբեջանի նավթի և արդյունաբերության ինստիտուտում պաշտպանել է թեկնածուական թեզը։ 1949 թվականին նշանակվել է Գրոզնիի նավթի ինստիտուտի կիրառական մեխանիկայի ամբիոնի վարիչ։ 1965 թվականին Գուբկինի ինստիտուտում պաշտպանել է դոկտորական դիսերտացիան։
1952-1989 թվականներին Սիմոնյանցը ղեկավարել է նավթագազային հանքավայրերի մեքենաների և սարքավորումների ամբիոնը։ Այդ տարիների ընթացքում ամբիոնը վերապատրաստել է 3900 մասնագետի, իսկ Սիմոնյանցի ղեկավարությամբ 20 հոգի պաշտպանել են թեկնածուական թեզեր։ 1952-1963 թվականներին աշխատել է Գրոզնիի նավթի ինստիտուտի պրոռեկտոր ուսումնական աշխատանքների գծով։ Սիմոնյանցը 10 գյուտի և 250 գիտական հոդվածների հեղինակ է[1]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Որդին՝ Սերգեյը, տեխնիկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր է, հորատման սարքավորումների ոլորտի մասնագետ։
Պարգևներ և կոչումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Երեք մեդալներ,
- Տեխնիկական գիտությունների դոկտոր (1965),
- Պրոֆեսոր,
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
- Չեչենո-Ինգուշական Ինքնավար Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչ,
- Ժողովուրդների բարեկամության շքանշան (1981),
- ԽՍՀՄ պատվավոր նավթագործ,
- ԽՍՀՄ գազի արդյունաբերության պատվավոր աշխատող։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Симонянц Липарит Еносович». Энциклопедия фонда «Хайазг» (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Симонянц Липарит Еносович». Бессмертный полк (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- «Краткие сведения о деятелях науки ГНИ». Memory Of College Times (ռուսերեն). Վերցված է 2021 թ․ ապրիլի 20-ին.
- Օգոստոսի 5 ծնունդներ
- 1915 ծնունդներ
- Բյուրական գյուղում ծնվածներ
- Մայիսի 26 մահեր
- 1999 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ գիտության և տեխնիկայի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային գիտնականներ
- Խորհրդային գյուտարարներ
- Հայ պրոֆեսորներ
- Հայրենական մեծ պատերազմի հայ մասնակիցներ
- Տեխնիկական գիտությունների դոկտորներ