Լի Հոնգ Կի
Լի Հոնգ Կի | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | 이홍기 |
Ծնվել է | մարտի 2, 1990[1] (34 տարեկան) Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա |
Երկիր | Հարավային Կորեա |
Ժանրեր | ռոք |
Մասնագիտություն | երգիչ, դերասան, գրող, երգերի հեղինակ, կինոդերասան և հեռուստատեսային դերասան |
Երգչաձայն | տենոր |
Գործիքներ | հարվածային գործիքներ |
Գործունեություն | 2002 – ներկա |
Լեյբլ | FNC Entertainment AI Entertainment Inc. (Ճապոնիա) Warner Music (Ճապոնիա) |
Կրթություն | Կյոնգ Հի համալսարան |
Անդամակցություն | FTISLAND |
Կապված | FTIsland |
Կայք | ftisland.com |
Lee Hong-gi Վիքիպահեստում |
Լի Հոնգ Կի (հանգըլ՝ 이홍기, կարդացվում է Լի Հոնգ Գի, ճապ.՝ イ•ホンギ, մարտի 2, 1990[1], Սոնգնամ, Գյոնգի, Հարավային Կորեա), Հարավկորեական իդոլ երգիչ և դերասան։ Նա FTIsland փոփ–խմբի վոկալիստն է։
Դերասանական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մինչ FTIsland-ում որպես երգիչ հանդես գալը, Լի Հոնգ Կին եղել է փոքրիկ–դերասան և խաղացել է 2002 թվականին KBS2 հեռուստաալիքով հանդես է եկել «Կախարդական փոքրիկ Մասուրի» հեռուստասերիալում, որպես Մասուրիի ընկեր[2]։ Այս կոմեդիան հայտնի էր հատկապես նախադպրոցական տարիքի երեխաների մոտ։ Այն անվանվել է նաև Kkangsooni, որտեղ նա կատարում էր Յո Սու Բոմի դերը։
2008 թվականին նրան առաջարկվել էր Master of Study–ի գլխավոր դերը, որը ճապոնական Dragon Zakura ֆիլմի կորեական տարբերակն էր։ Ֆիլմի պրեմիերան պետք է կայանար 2009 թվականին, սակայն ինչ–ինչ խնդիրների պատճառով ֆիլմի պրեմիարան տեղափոծվել է 2010 թվական։ Իսկ այդ ժամանակ FNC Entertainment–ը հրաժարվել է Լի Հոնգ Կիի մասնակցությունից, քանի որ նա շատ զբաղված է եղել իր խմբի հետ։
Լին հետո խաղացել է Լիսանդրային A Midsummer Night's Dream[2] ներկայացման մեջ, որը կորեական երաժշտական թատրոնի տարբերակն էր։ Այստեղ նա ցույց է տվել իր երաժշտական, դերասանական և պարային ունակությունները։ 2009 թվականին՝ հինգ տարի դադարից հետո նա իր դերասանական վերադարձը կատարեց Մինամ, դու գեղեցիկ ես սերիալում, կատարելով տարօրինակ, բայց հմայիչ հարվածային գործիքների վրա նվագող Ջերեմիի դերը։ Դորամայի առաջխաղացման համար նա ոչ միայն նվագում էր, այլ նաև երգում[3] : Նրա մասնակցությամբ երգերից են «Երդում» («Promise») և «Դեռևս, ինչպես երբևէ» («Still/As Ever»)[4]: Նա ստացել է New Star Award մրցանակ 2009 թվականի SBS Drama Awards մրցանակաբաշխության ժամանակ, իր կատարած աշխատանքի համար։ Մինամ, դու գեղեցիկ ես-ը գրանցել է բարձր վարկանիշ ինչպես Հարավային Կորեայում, այնպես էլ նրա սահմաններից դուրս, և սրա հետ համատեղ Լի Հոնգ Կիի հայտնիությունը ևս աճել է։
2011 թվականի ապրիլին նկարահանվել է TBS–ի ճապոնական Muscle Girl! դորամայում։ Սրան հետևեղ 90 րոպեանոց կորեա-ճապոնական համագործակցություն, որի անվանումն էր Noriko Goes to Seoul[5]: Այս ֆիլմում Լի Հոնգ Կին խաղում էր սկսնակ երիտասարդ երգչի դեր, ով հանդիպելով տարիքով կնոջ (Տակաշիմա Ռեիկոյին), ով խնդիրներ է առաջացնում նրա համար և ստիպում հասնել իր նպատակին[6]։
2013 թվականին նա կատարում է իր մեծ էկրանային դեբյուտը, հանդես գալով Ջերմ բաժանում ֆիլմում։ Այստեղ նա հանդես է գալիս հայտնի և սկանդալային երգչի կերպարով, ում որպես պատիժ ուղարկում են մի հիվանդանոց որպես կամավոր աշխատելու[7][8]։
2013 թվականի դեկտեմբերին նա սկսել է նկարահանվել Դարի հարսնացուն ֆիլմում, սակայն նկարահանումների ժամանակ գնացել 4 շաբաթյա հանգստի, քանի որ ստացել էր ուսի հոդախախտ։ Ֆիլմի նկարահանումները շարունակվեցին 2014 թվականի հունվարից, իսկ ֆիլմը մեծ էկրան բարձրացավ 2014 թվականի փետրվարից[9][10] He resumed shooting in January 2014, and the drama aired that February.[11][12]
Լի Հոնգ Կին Պակ Մին Ու-ի, Լի Շին Օնի, Կվակ Դոնգ Յոնի և Լի Հան Իի հետ նկարահանվել է «Ժամանակակից ագարակատերը» (모던 파머) սերիալում։ Դորաման եթեր է հեռարձակվել 2014 թվականի հոկտեմբերի 18-ից մինչև 2014 թվականի դեկտեմբերի 21-ը՝ շաբաթ և կիրակի օրերին 20:40-ին։
Երաժշտական կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականին Լի Հոնգ Կին սկսեց հանդես գալ որպես FT Island–ի մենակատար։ Նա նաև կարդում է ռեփ և բիտբոքս։
Լին որոշեց շարունակել երգչի կարիերան Kkangsooni–ում նկարահանվելուց հետո, որտեղ երգեց սաունդթրեքի համար։ Դորամայի վերջում նա բեմի վրա կենդանի կատարում ունեցավ։ Նա այդ ժամանակ 13 տարեկան էր։ Նույն ժամանակ FNC Entertainment Music լեյբլ ընկերությունը պայմանագիր կնքեց Լիի հետ և Լին դարձավ FTIsland-ի անդամ։
2008 SBS Gayo Daejeon–ը հայտնեց, որ ծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Լին հիվանդացել է և կորցրել է ձայնը։ Համերգից հետո նա հոսպիտալացվել է և դեկտեմբերի 30-ից մեկնել արձակուրդի[13][14]։
Այս դեպքից հետո FNC Entertainment Music–ը որոշեց ստեղծել FTIsland–ի ենթախումբը, որը կոչվեց FTTriple, և կազմված էր 3 անդամներից (բացի Լիից և Սոնգ Սընգ Հյոնից)։ FTTriple ստեղծվել էր, որպեսզի Լիին պաշտպանի ձայնի գերլարումից։ Մեկ այլ պատճառ ենթախմբի ստեղծման համար այն էր, որ օգնում էր Լի Հոնգ Կիին ֆիլմերում նկարահանվելու, ձայնագրությունների և այլնի համար։ Խումբը երբեմն հանդես է գալիս առանց Լիի։
Վերջին տարիների Լին սկսել է հորինել երաժշտություն, օրինակ՝ «Black Chocolate» և «Orange Sky» իրենց ճապոնական Rated FT ալբոմի համար, «Memory» և «Always With You» երգերը կորեական Thanks To մինի ալբոմի համար և «Siren» երգը «Mood» ալբոմի համա[15][16] ր։ Նա նաև գրել է ճապոներեն՝ «On My Way», «Just Please» և «Born to be a Rock n Roller» երգերը[17][18]։
Նա նաև երգել է «I'm Saying» երգը՝ Ժառանգները դորամայի համար։
Լին նաև երգել է «When Love Comes» երգը, որը հանդիսանում է «Ժամանակակից ագարակատերը» դորամայի սաունդթրեքը։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նրա հոբբիներն են երգ լսելը, ուտելիքներ պատրաստելը և նեյլ–արտը[2] : Նա ընդունվել է Kyunghee Համալսարանը, որտեղ ուսումնասիրել է թատրոնը և կինոն[2]։
SKULLHONG
[խմբագրել | խմբագրել կոդը]Նա նաև տարված է նորաձևությամբ։ Լի Հոնգ Կին 2014 թվականի հունիսից սկսել է պատրաստել և վաճառել սեփական արտադրության աքսեսուարներ, եղունգների խնամքի պարագաներ, տարբեր զարդեր և նաև կազմակերպել տարբեր միջոցառումներ սեփական վեբ–կայքի օգնությամբ։
Hongstargram
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Հոնգ Կին վերջերս հայտնել է իր ժանապարհորդական գրքի մասին, որը կկոչվի Hongstargram: Նա այդ մասին հայտնել է FTIsland-ի Youtube-յան կայքում նոյեմբերի 26-ին և ասել է, որ այն կտպագրվի դեկտեմբերի 3–ին։
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաունդթրեքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ\Դորամա | Երգի անվանում |
---|---|---|
2004 | Kangsooni OST | Իմ ընկերոջը |
2007 | Անվերջանալի ամուսնություն | Ես վերջերս |
2009 | Մինամ, դու գեղեցիկ ես OST | Դեռևս, Երդում |
2013 | Ժառանգները OST | Ես ասում եմ |
2013 | Ջերմ բաժանում OST | Թռիչք, Ցտեսություն |
2014 | Դարի հարսնացուն | Բառեր, որ ես պետք է ասեմ հիմա |
2014 | Ժամանակակից ագարակատերը | Երբ սերը գալիս է, Գործիր կամ մահացիր |
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Դորամաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր | Հեռուստաալիք |
---|---|---|---|
2002 | TV Original Fairytale: Bicycle Thief | EBS | |
Կախարդական փոքրիկ Մասուրի | Մասուրիի ընկերը | KBS2 | |
2004 | Այնտեղ լույս կա, ճկույթիս ծայրին | EBS | |
Կկանգսունի | Յո Սունգ Բոմ | EBS | |
Սառցնման կետ | Հվան Յի | ||
2005 | Թիթեռնիկը և Արևածաղիկը | EBS | |
Ձմռան երեխան | EBS | ||
2008 | Անվերջանալի ամուսնություն | Սա Բաեկի ընկերը (էպիզոդիկ դեր, Սերիա 62) | KBS2 |
Եթերում | Կամեո (Սերիա 1) | SBS | |
2009 | Ոճ | Կամեո (Սերիա 6) | SBS |
Մինամ, դու գեղեցիկ ես | Ջերեմի | SBS | |
2010 | Սիրո մեջ բոլոր տարիքները հավասար են | Հավ առաքող տղա (էպիզոդիկ դեր, Սերիա 111) | |
Իմ ընկերուհի Կումիհոն | Ջերեմի (էպիզոդիկ դեր, Սերիա 16) | SBS | |
2011 | Ուժեղ աղջիկը | Յու Ջի Հո | TBS |
Նորիկոն գնում է Սեուլ | Կիմ Մի Ա | KBS2 | |
2013 | Չոնգդամդոնգ 111 | Իրեն | tvN |
2014 | Դարի հարսնացուն | Չվե Կանգ Ջու | TV Chosun |
2014 | Ժամանակակից ագարակատերը | Լի Մին Կի | SBS |
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2013 | Ջերմ բաժանում | Չուն Օ |
2014 | Ինչպես գողանալ շանը | Սոկ Գու |
Շոուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Հեռուստաալիք | Կից նշումներ |
---|---|---|---|
2008 | Family Outing | SBS | Սերիաներ 13 & 14 |
Happy Shares Company | SBS | ||
Good Daddy | SBS | ||
2009 | Inkigayo | SBS | |
Mnet Scandal Idol Show | Mnet | ||
2010 | 100 Points Out of 100 և Oh! My School | KBS2 | (Սերիա 1 - Սերիա 12) |
Running Man | SBS | Սերիա 9 | |
Hot Brothers | Սերիա 35 | ||
Let's Go Dream Team! 2 եթերաշրջան | KBS2 | Սերիա 15, 20, & 104 | |
2011 | Immortal Songs 2 | KBS2 | |
Quiz to Change the World | Սերիա 109, Ջոնգ Հյոնի հետ | ||
Weekly Idol | Սերիա 15, F.T. Island–ի անդամների հետ | ||
2012 | Weekly Idol | Սերիա 34, F.T. Island–ի անդամների հետ | |
2013 | We Got Married Global Edition | Ֆուջիջի Մինայի հետ | |
2013 | Cheongdam-dong 111 | tvN | |
2014 | In Bed With Boss | JTBC | Սերիա 6 & 7 |
2015 | Witch Hunt | JTBC | Սերիա 72 |
Երաժշտական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում | Դեր |
---|---|---|
2009 | Ամառային գիշերվա երազ | Լիսանդեր |
2014 | Վամպիր[19] | Դրակուլա |
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Անվանում |
---|---|
2013 | Լի Հինգ Կիի նեյլ–արտը[20] |
2014 | Hongstargram |
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Մրցանակաբաշխություն | Կատեգորիա | Նոմինացիայի ենթակա աշխատանքը | Արդյունք |
---|---|---|---|---|
2009 | «Կորեական մշակույթի 17–րդ մրցանակաբաշխություն» | Թոփ 10 երգիչներ | Հաղթանակ | |
«SBS Դորամա» մրցանակաբաշխություն | Նոր աստղ մրցանակ | Մինամ, դու գեղեցիկ ես | Հաղթանակ | |
2010 | «Կորեական մշակույթի 16–րդ մրցանակաբաշխութուն» | Լավագույն տղամարդ կատարող | Հաղթանակ | |
2013 | «27–րդ Ոսկե Սկավառակ» մրցանակաբաշխություն | InStyle Fashionista Award[21] | Հաղթանակ | |
2014 | «Սեուլի 9–րդ միջազգային Դորամա» մրցանակաբաշխություն | Ոչ մասնակցային ֆիլմի OST | I'm Saying | Առաջադրված |
«Սեուլի 16–րդ միջազգային ֆիլմ» փառատոն | Լավագույն OST–ը տղամարդ կատարողի կողմից | Առաջադրված |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://port.hu/jump/person-497720
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 «F.T. Island». Korea Tourism Organization. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Choi, Ji-eun (2009 թ․ հոկտեմբերի 27). «A.N.JELL actors brighten up Minamishineyo». TenAsia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Lee Hong Ki Sings You're Beautiful's "Still" In Mandarin». Soompi. 2010 թ․ հուլիսի 19. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «Ichikawa Yui and F.T. Island's Lee Hong-gi at the press conference for Muscle Girl». Tokyo Hive. 2011 թ․ ապրիլի 14. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Hong, Lucia (2011 թ․ օգոստոսի 10). «FTIsland's Lee Hong-ki to star in upcoming KBS one-act drama». TenAsia. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Hong, Lucia (2012 թ․ հուլիսի 30). «FTIsland Lee Hong-ki to make big screen debut». TenAsia. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Sunwoo, Carla (2013 թ․ մայիսի 24). «Not all is grim when the reaper pays a visit». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Lee, Sun-min (2013 թ․ դեկտեմբերի 17). «Lee Hong-ki injured on ice». Korea JoongAng Daily. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Hwang, Hye-jin (2014 թ․ հունվարի 10). «FT Island's Lee Hong Gi Resumes Drama Filming After Injury». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Lee, Na-rae (2014 թ․ փետրվարի 19). «FT Island's Lee Hong Gi Chooses Yang Jin Seong Over Park Shin Hye as Ideal Type». enewsWorld. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ Han, Ji-hee (2014 թ․ փետրվարի 20). «Interview: Bride of the Century Lee Hong-Ki – Yang Jin-Sung». Get It K. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 7-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ 이홍기 실수, 컨디션 안좋아 병원 치료 (Korean). New Daily. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «FT Island's Lee Hong Gi Wants to Erase His Infamous Voice Cracking Performance Forever». CJ E&M enewsWorld. 2013 թ․ մայիսի 23. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «FT Island to release EP». Korea Herald. 2013 թ․ սեպտեմբերի 10. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ «FT Island Beats miss A and Trouble Maker to Top Weekly Sales Chart». Soompi. 2013 թ․ նոյեմբերի 25. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ blog.koreaboo.com "FT ISLAND RELEASES TRACKLIST FOR THEIR “FTISLAND JAPAN BEST ALL ABOUT” ALBUM
- ↑ kpopstarz.com 5.30.14"Band FTISLAND New Japan Album 'NEW PAGE' Tops Japan Ring Tone Chart"
- ↑ «FTISLAND's Lee Hong Ki to Star as Dracula in New Musical "Vampire"». Soompi. 2014 թ․ հուլիսի 1. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «FT Island boy publishes nail art book». Korea JoongAng Daily. 2013 թ․ հունիսի 25. Վերցված է 2014 թ․ փետրվարի 22-ին.
- ↑ «Winners from the 27th Golden Disk Awards (Day 2)». Allkpop. 2013 թ․ հունվարի 16. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լի Հոնգ Կի» հոդվածին։ |
|