Jump to content

Լճի օրիորդը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լճի օրիորդը
իտալ.՝ La donna del lago[1]
Տեսակդրամատիկ-երաժշտական ստեղծագործություն
Ժանրօպերա-սերիա
ԿոմպոզիտորՋոակինո Ռոսսինի
Լիբրետտոյի
հեղինակ
Անդրեա Լեոնե Տոտտոլա
Լիբրետտոյի
լեզու
իտալերեն
Սյուժեի աղբյուրՎալտեր Սկոտ, «Լճի օրիորդը» պոեմ
Գործողությունների քանակ2
ԿերպարներUberto di Snowdon?, Rodrigo (Roderick) di Dhu?, Serano?, Albina?, Duglas (Douglas) d'Angus?, Elena (Ellen)?, Malcom (Malcolm) Groeme (Graeme)?, Bertram? և Q63676510?
Ստեղծման տարեթիվ1819
Առաջնախաղի տարեթիվհոկտեմբերի 24, 1819[1]
Առաջնախաղի վայրՆեապոլ
Հրատարակման տարեթիվ19-րդ դար
 La donna del lago Վիքիպահեստում

Լճի օրիորդը (իտալ.՝ La Donna del lago), Ջոակինո Ռոսսինիի օպերա երկու գործողությամբ։ Իտալերեն լիբրետոն Անդրեա Լեոնե Տոտտոլայի ըստ Վալտեր Սկոտի համանուն պոեմի։ (1810)։

Օպերայի առաջնախաղը կայացել է Նեապոլի «Սան Կարլո» թատրոնում 1819 թ. հոկտեմբերի 24-ին։ Այն Նեապոլի թատրոնի համար Ռոսսինիի գրած ինը օպերաներից յոթերորդն էր։ Թեև առաջնախաղը չունեցավ հաջողություն, հաջորդ ներկայացումներն ընդունվեցին ավելի բարյացկամորեն։ Օպերան ունեցավ բազմաթիվ բեմադրություններ բոլոր խոշոր եվրոպական օպերային թատրոնները՝ մնալով երգացանկում մինչև 1860-ական թվականները, որից հետո դադարեց բեմադրվել մինչև 1950-ական թվականներ։ Ներկայումս այն հաճախ կատարվում և ձայնագրվում է՝ համարվելով Ռոսսինիի լավագույն օպերաներից մեկը։

«Լճի օրիորդը» առաջին իտալական օպերան է, որը հիմնված է Սկոտի ռոմանտիկ ստեղծագործություններից մեկի վրա[2] և ազդարարում է Ռոսսինիի ստեղծագործական ժառանգությունում ռոմանտիզմի ուղղության սկզբնավորումը[3]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Archivio Storico Ricordi — 1808.
  2. Gossett and Brauner (2001), in Holden (Ed.), p. 785
  3. Toye, 1987, p. 87