Jump to content

Լոլեկը և Բոլեկը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լոլեկը և Բոլեկը
Տեսակհեռուստասերիալ
Ժանրբադի մուվի և արկածային հեռուստասերիալ
ՍտեղծողWładysław Nehrebecki?
ԿերպարներBolek and Lolek?
ԵրաժշտությունTadeusz Kocyba? և Վալդեմար Կազանեցկի
Երկիր Լեհաստան
ՀեռուստաալիքTELEWIZJA POLSKA S.A., Nick Jr. և Nicktoons?
Եթերաշրջաններ12 և 11
Սերիաների քանակ183
ՌեժիսորWładysław Nehrebecki?
ՕպերատորMieczyslaw Poznanski?
ՍցենարիստԼեժեկ Միխ
ԸնկերությունStudio Filmów Rysunkowych?
Էկրաններին է
1986
ՀաջորդQ19688894?


Լոլեկը և Բոլեկը համանուն անվամբ հեռուստատեսային կոմեդիկ սերիալի լեհ մուլտֆիլմի հերոսներ են։ Այն մասամբ ստեղծել է Ալֆրեդ Լեդվիգը մինչև Վլադշավ Նեհրեբեցկիի և Լեսզեկ Լորեկի կողմից վերաանվանվել է։ Սերիալը երկու եղբայրների և նրանց ուրախ (իսկ երբեմն անմիտ), արկածների մասին է, որոնք շատ ժամանակ են անցկացնում դրսում։

Կերպարները առաջին անգամ հայտնվել են անիմացիոն Ֆիլմում 1962 թվականին։ Նրանց անունները Բոլեսլավ և Կարոլ է։ Անգլերեն լեզվով մուլտֆիլմը տարածվել է որպես Բենի և Լենի կամ Ջիմ և Ջամ։ Որոշ դրվագներ ցուցադրվել են Նիքելոդենս Փինվիլի մանկական հեռուստաալիքում։ 1973 թվականին իգական լսարանի խնդրանքով ֆիլմի հեղինակները ավելացրել են Տոլա անունով փոքրիկ աղջկա, ով ապրում է անտառում և դիմավորում է Լոլեկին և Բոլեկին։ Տոլան հայտնվել է 30-րդ սերիայում։

Վարդագույն Պանտերա թատերական մուլտֆիլմի նման, շատ սերիաներ երկխոսություն չունեն։ Բացառությամբ 1980-ական թվականների լիամետրաժ ֆիլմերի և սերիալների, որտեղ գլխավոր հերոսների ձայները ստեղծվել են Բոլեկ- Եվա Զլոտովսկայի, Իլոնա Կուսմերսկայի. Լոլեկ- Դանուտ Մանցեվիզի, Դանուտա Պրզեցմուցկայի կողմից։

Լեհաստանի ժողովրդական հանրապետության ժամանակ Լոլեկի ու Բոլեկի կերպարներով արտադրվել են մեծ քանակությամբ խաղալիքներ, ֆիլմեր, որոնք կարելի է տեսնել Դոբրանոկի թանգարանում։ Այժմ նրանք միացվել են համակարգչային ծրագրերին, գրքերի և խաղերի ընդհանուր պատկերի գունավորումով։

Բոլոր լեհական մուլտֆիլմերի մեջ Լոլեկը և Բոլեկը զբաղեցնում են առաջին տեղը։ Սերիալը հայտնի է շատ երկրներում, դա այն սակավաթիվ անիմացիոն ֆիլմերից է, որը 1979 թվականին՝ հեղափոխությունից հետո հեռարձակել է իրանական հեռուստատեսությունը։

2011 թվականին Լոլեկի և Բոլեկի հուշարձանը տեղադրվել է Բելսկո Բլայա քաղաքում[1]։

Դատավարություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեհական Բոլեկ և Լոլեկ մուլտֆիլմի իրավապաշտպանները 2006 թվականին դատական հայց են ներկայացրել, որպեսզի քննվի գերմանացի համասեռամոլների կողմից Բոլեկի և Լոլեկի նկարների օգտագործման հարցը, ովքեր ցանկանում էին ներգրավել գերմանական սեռային փոքրամասնությանը Վարշավայի շքերթին։

Իրավապաշտպաններ Ալֆրեդ Լեդվիգը, Վլասիսլավ Նեհրեբեցկին, և Լեշեկ Իորիկը հայտարարեցին, որ նրանք Բոլեկ և Լոլեկ մուլտֆիլմի հերոսների նկարները անօրինական օգտագործել են Siegesäule գերմանական ամսագրի շապիկի համար։ Կերպարները փոխվել են, և Բոլեկը վերածվել է կնոջ։

Դատական գործողությունները տևել է երկու տարի և տեղի է ունեցել Բեռլինում։ Ամսագրի տերերի պաշտպանության գլխավոր գիծը եղել է այն փաստը, որ 2005 թվականին Վարշավայի նախահագ Լեխ Կաչինսկին արգելել է կազմակերպության շքերթը` դրսևորելով անհավասար վերաբերմունք ազգային փոքրամասնությունների հանդեպ։ Սակայն այդ փաստարկը դատարանի կողմից չի ընդունվել, քանի որ վեճի առարկա եղել է հեղինակային իրավունքների խախտումը, ոչ թե անարդար վերաբերմունքը ազգային փոքրամասնությունների դեմ։ Չնայած այն հանգամանքին, որ հայցը երկարաձգվել է, այն փակվել էր համաձայնագրով։ Գերմանական Siegesäule ամսագիրը պարտավոր էր վճարել 4000 եվրո փոխհատուցում, ինչպես նաև ներողություն խնդրել` հրապարակելով այն իր պաշտոնական էջերում։

  • Բոլեկ (դերում Եվա Զլոտովսկա և Իլոնա Կուսմերսկա)՝ Լոլեկի ավագ եղբայրը
  • Լոլեկ (դերում Դանուտ Մանցեվիզ և Դանուտա Պրզեցմուցկա)՝ Բոլեկի կրտսեր եղբայրը
  • Տոլա՝ հաճելի ու սիրուն փոքրիկ աղջիկ էր, որն ապրում էր խոր անտառում։ Տոլան շատ լավ աղջիկ էր, նա կարծես մի հեքիաթային փերի լիներ, բայց նա սովորական աղջիկ էր, այլ ոչ թե փերի։ Տոլան ունի նարնջագույն մազեր։ Նա կրում էր սպիտակ վերնաշապիկ, անթև կապույտ զգեստ, սպիտակ գուլպաներ և սև կոշիկներ։ Առաջին եթերաշրջանիում Տոլան ապրում է անտառի փայտե քոթեջում, Տնա լքում է անտառը, տեղափոխվում Բոլեկի և Լոլեկի շենք, որտեղ և հանդիպում է նրանց։

Գեղարվեստական ֆիլմեր

  • Wielka podróż Bolka i Lolka - Լոլեկի և Բոլեկի մեծ ճանապարհորդությունը (հարմարեցված է 15-րդ սերիային համանուն) - 1977 թվական
  • Kawaler Orderu Uśmiechu - Ասպետի Շքանշանի ժպիտները (շարունակությունը Լոլեկի և Բոլեկի մեծ ճանապարհորդության ժամանակ) - 1979 թվական
  • Bolek i Lolek na Dzikim Zachodzie - Բոլեկը և Լոլեկը Արևմուտքում- 1986 թվական

Դրվագներ Ֆիլմից

  • Sposób na wakacje Bolka i Lolka - Ինչպես են Բոլեկն ու Լոլեկն անցկացրել արձակուրդները - 1986 թվական
  • Bajki Bolka i Lolka - Բոլեկի և Լոլեկի մասին հեքիաթներ - 1986 թվական

Ուսումնական ֆիլմեր

  • Szerokiej drogi - Հաջողություն - 1976 թվական
  • Gdy zapłonie choinka - Տոնածառի լույսերը- 1977 թվական
  • Wystarczy iskierka - Պարզապես Կայծ - 1977 թվական
  • Zabawa z zapałkami - Խաղ կրակի հետ - 1977 թվական
  • Feralny dzień - Անհաջող օր - 1978 թվական
  • Jutro będzie lepiej - Վաղը լավ կլինի - 1978 թվական
  • Na strażackim poligonie - Մարտական հիմքերի ուսուցում - 1978 թվական
  • Z ogniem nie ma żartów - Կրակը չի ծիծաղում - 1978 թվական
  • Na drodze - Ճանապարհին - 1980 թվական

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոլեկը և Բոլեկը» հոդվածին։