Լուկա Յովիչ
Յովիչը Սերբիայի հավաքականի կազմում 2018 թվականին | |||
Անձնական տվյալներ | |||
Քաղաքացիությունը | Սերբիա | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 23, 1997[1][2] (26 տարեկան) | ||
Ծննդավայր | Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն | ||
Հասակ | 182 սմ | ||
Քաշ | 85 կգ | ||
Դիրք | կենտրոնական հարձակվող | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Ռեալ Մադրիդ | ||
Համար | 18 | ||
Պատանեկան կարիերա | |||
2005-2014 | Ցրվենա Զվեզդա | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ (գոլ) | |
2014-2016 | Ցրվենա Զվեզդա | 42 | (12) |
2016 | Բենֆիկա B | 18 | (4) |
2016-2019 | Բենֆիկա | 2 | (0) |
2017-2019 | → Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 49 | (25) |
2019 | Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 5 | (0) |
2019-ներկա | Ռեալ Մադրիդ | 0 | (0) |
Ազգային հավաքական‡ | |||
2012-2013 | Սերբիա Մ16 | 12 | (10) |
2013-2015 | Սերբիա Մ17 | 19 | (16) |
2015 | Սերբիա Մ18 | 1 | (1) |
2014-2016 | Սերբիա Մ19 | 13 | (10) |
2016 | Սերբիա Մ20 | 1 | (0) |
2015-ներկա | Սերբիա Մ21 | 16 | (7) |
2018-ներկա | Սերբիա | 6 | (2) |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Լուկա Յովիչ (սերբ.՝ Лука Јовић, դեկտեմբերի 23, 1997[1][2], Լոզնիցա, Մաչվանսկի օկրուգ, շրջան Սերբիայում, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), սերբ պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ։ Ներկայումս հանդես է գալիս Ռեալ Մադրիդի և Սերբիայի ազգային հավաքականի կազմում։ Խաղում է կենտրոնական հարձակվողի դիրքում[3]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրվենա Զվեզդա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յովիչը Ցրվենա Զվեզդայի ակադեմիայի սան է[4][5]։ Իր պրոֆեսիոնալ դեբյուտը նշեց 2014 թվականի մայիսի 28-ին՝ փոխարինման մտնելով Վոյվոդինայի դեմ խաղում[6]։ Այս խաղում նա դարձավ գոլի հեղինակ՝ 16 տարեկան, 5 ամսական և 1 օրական հասակում դառնալով ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով գոլ է խփել Ցրվենա Զվեզդայի կազմում[7][8]։ 2015 թվականի մարտի 14-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Սպարտակ Սուբոտիցայի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 3-1 հաշվով[9]։ Ապրիլի 9-ին նա դուբլ ձևակերպեց Բորաց Չաչակի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 3-1 հաշվով[10]։ 2015 թվականի մայիսի 17-ին Յովիչը 3 տարով երկարաձգեց իր պայմանագիրը Ցրվենա Զվեզդայի հետ։ Իր առաջին հանդիպումը եվրոպական առաջնություններում անցկացրեց հուլիսի 2-ին՝ Եվրոպայի Լիգայի որակավորման առաջին փուլի Կայրաթի դեմ խաղում[11]։ Ցրվենա Զվեզդայի առաջին թիմի կազմում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Բենֆիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի փետրվարին Յովիչը 4․5 տարվա պայմանագիր կնքեց Բենֆիկայի հետ[12]։ Իր դեբյուտը ակումբի կազմում նշեց մարտի 20-ին՝ փոխարինելով Պիցցիին Բոավիշտայի դեմ խաղում[13]։ Իր առաջին հանդիպումը Չեմպիոնների Լիգայում անցկացրեց ապրիլի 13-ին՝ Բավարիայի դեմ հանդիպման 89-րդ րոպեին փոխարինելով Էլիզեուին[14][15]։
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
[խմբագրել | խմբագրել կոդը]2017 թվականի հունիսին Յովիչը 2 տարվա վարձավճարով տեղափոխվեց Այնտրախտ Ֆրանկֆուրտ[16][17]։ Իր դեբյուտը նշեց օգոստոսի 12-ին՝ Գերմանիայի գավաթի Էրնդտեբրյուկի դեմ խաղում[18]։ Իր առաջին հանդիպումը Բունդեսլիգայում անցկացրեց սեպտեմբերի 16-ին՝ Աուգսբուրգի դեմ խաղում՝ այս խաղում դառնալով գոլի հեղինակ[19]։ 2017-18 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց դարձավ 9 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ անցկացրած 27 խաղերում[20]՝ օգնելով Այնտրախտին հաղթել Գերմանիայի գավաթը[21][22] և զբաղեցնել 8-րդ հորիզոնականը առաջնությունում[23]։
2018 թվականի օգոոստոսի 12-ին Յովիչը փոխարինման մտավ Գերմանիայի սուպերգավաթի Բավարիա Մյունխենի դեմ խաղում[24], սակայն Այնտրախտը պարտվեց 5-0 հաշվով[25][26]։ Իր առաջին գոլը եվրոպական առաջնություններում խփեց սեպտեմբերի 20-ին՝ Եվրոպայի Լիգայի խմբային փուլի Օլիմպիկ Մարսելի դեմ խաղում[27]։ Հոկտեմբերի 7-ին Յովիչը գոլի և գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հոֆենհայմի դեմ խաղում՝ օգնելով իր թիմին հաղթել 2-1 հաշվով[28]։ Հոկտեմբերի 19-ին նա դարձավ պատմության ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով 5 գոլի հեղինակ է դարձել Բունդեսլիգայի 1 խաղում՝ հասնելով այս արդյունքին Ֆորտունա Դյուսելդորֆի դեմ խաղում[29][30][31]։ Նոյեմբերի 2-ին սերբը 2 գոլային փոխանցում տվեց Շտուտգարտի դեմ խաղում[32]։ Նոյեմբերի 11-ին Յովիչը դուբլ ձևակերպեց Շալկե 04-ի դեմ խաղում[33]։ Դեկտեմբերի 19-ին նա 2 գոլ խփեց Մայնցի դեմ խաղում, իսկ հանդիպումն ավարտվեց 2-2 հաշվով[34]։
2019 թվականի փետրվարի 24-ին Յովիչը գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ դարձավ Հանովերի դեմ խաղում՝ օգնելով Այնտրախտին հաղթել 3-0 հաշվով[35]։ Մարտի 14-ին սերբը խփեց Եվրոպայի Լիգայի 1/8 եզրափակչի Ինտեր Միլանի դեմ հանդիպման միակ գնդակը՝ 1-0 հաշվով հաղթանակ պարգևելով իր թիմին[36]։ Ապրիլի 17-ին Այնտրախտը գնեց Յովիչի լրիվ տրանսֆերը՝ ֆուտբոլիստի հետ կնքելով 4 տարվա պայմանագիր[37][38]։ Մայիսին նա խփեց թիմի միակ գոլերը Եվրոպայի Լիգայի կիսաեզրափակչի Չելսիի դեմ խաղերում, սակայն Այնտրախտը պարտվեց հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում[39][40]։ 2018-19 մրցաշրջանում Յովիչը անցկացրեց 48 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 27 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ, ինչպես նաև ընդգրկվելով Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքականում[41][42]։
Ռեալ Մադրիդ
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հունիսի 4-ին Յովիչը 6 տարվա պայմանագիր կնքեց Ռեալ Մադրիդի հետ[43][44][45]։ Ակումբը նրա համար վճարեց 60 միլիոն եվրո[46][47][48]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Յովիչը ներկայացրել է Սերբիան բոլոր տարիքային երիտասարդական հավաքականներում։ 2014 թվականին նա մինչև 19 տարեկանների կազմում մասնակցեց Եվրոպայի առաջնությանը[49]։ Առաջնությունում Յովիչը անցակցրեց 3 հանդիպում[50]՝ դառնալով 1 գոլի հեղինակ[51], սակայն Սերբիան դուրս մնաց կիսաեզրափակչից՝ հետխաղյա 11-մետրանոցների հարվածաշարում պարտվելով Պորտուգալիային[52]։
2018 թվականի հունիսի 1-ին Յովիչը ընդգրկվեց Սերբիայի ազգային հավաքականի՝ աշխարհի առաջնության համար վերջնական կազմում[53][54]։ Ազգային հավաքականում իր դեբյուտը նշեց հունիսի 4-ին՝ փոխարինելով Ալեքսանդար Միտրովիչին Չիլիի դեմ ընկերական խաղում[55]։ Աշխարհի առաջնությունում Յովիչը խաղադաշտ դուրս եկավ միայն Բրազիլիայի դեմ խաղում[56][57], իսկ Սերբիան դուրս մնաց խմբային փուլից՝ զբաղեցնելով 3-րդ հորիզոնականը իր խմբում[58]։
Իր առաջին գոլը Սերբիայի հավաքականի կազմում Յովիչը խփեց 2019 թվականի մարտի 20-ին՝ Գերմանիայի դեմ ընկերական խաղում[59][60]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]
Ակումբ | Մրցաշրջան | Առաջնություն | Գավաթ | Եվրոպա | Այլ | Ընդհանուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Ցրվենա Զվեզդա | 2013–14 | Սուպեր Լիգա | 1 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | 1 | 1 | |
2014–15 | 22 | 6 | 2 | 0 | 0 | 0 | 24 | 6 | ||||
2015–16 | 19 | 5 | 2 | 1 | 2 | 0 | 23 | 6 | ||||
Ընդհանուր | 42 | 12 | 4 | 1 | 2 | 0 | 0 | 0 | 48 | 13 | ||
Բենֆիկա B | 2015–16 | Սեգունդա Լիգա | 7 | 2 | — | 7 | 2 | |||||
2016–17 | 11 | 2 | 11 | 2 | ||||||||
Ընդհանուր | 18 | 4 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 18 | 4 | ||
Բենֆիկա | 2015–16 | Պրիմեյրա Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | 2 | 0 |
2016–17 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 2 | 0 | ||
Ընդհանուր | 2 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 | ||
Այնտրախտ Ֆրանկֆուրտ | 2017–18 | Բունդեսլիգա | 22 | 8 | 5 | 1 | 0 | 0 | 0 | 0 | 27 | 9 |
2018–19 | 32 | 17 | 1 | 0 | 14 | 10 | 1 | 0 | 48 | 27 | ||
Ընդհանուր | 54 | 25 | 6 | 1 | 14 | 10 | 1 | 0 | 75 | 36 | ||
Ռեալ Մադրիդ | 2019–20 | Լա Լիգա | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 0 |
Կարիերայի ընդհանուր | 116 | 41 | 10 | 2 | 17 | 10 | 2 | 0 | 145 | 53 |
Միջազգային վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականի հուլիսի 18-ի դրությամբ[61]
Սերբիա | ||
---|---|---|
Տարի | Խաղեր | Գոլեր |
2018 | 3 | 0 |
2019 | 3 | 2 |
Ընդհանուր | 6 | 2 |
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցրվենա Զվեզդա
- Սերբիայի առաջնություն․ 2015–16[62]
Բենֆիկա
- Պորտուգալիայի առաջնություն․ 2015–16[63], 2016–17[64]
- Պորտուգալիայի սուպերգավաթ․ 2016[65]
Այնտրախտ Ֆրանկֆուրտ
- Գերմանիայի գավաթ․ 2017–18[21]
Անհատական
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգայի խորհրդանշական հավաքական. 2018–19[41]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 FBref.com(բազմ․)
- ↑ «Serbia - L. Jović - Profile with news, career statistics and history - Soccerway». int.soccerway.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Williams, Tom. «Luka Jovic: From Doughnut-Guzzling Teen to One of Europe's Most Wanted Strikers». Bleacher Report (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Who is Luka Jovic? The Barcelona-linked striker now making history in the Bundesliga | Goal.com». www.goal.com. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «FK Vojvodina Novi Sad - Red Star Belgrade, May 28, 2014 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Blic Sport | Zvezda je rođena: Luka Jović srušio rekord Dekija Stankovića /VIDEO/». 2014 թ․ հուլիսի 22. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 22-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «"Luka Jović neće otići dok ne napuni 18"». Mondo Portal (Serbian (Latin script)). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ օգոստոսի 10-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «FK Spartak Subotica - Red Star Belgrade, Mar 14, 2015 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Red Star Belgrade - FK Borac Cacak, Apr 9, 2015 - SuperLiga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Red Star Belgrade - Kairat Almaty, Jul 2, 2015 - Europa League Qualifying - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Luka Jović - Benfica's Latest Serbian Import - Futbolgrad». Futbolgrad (ամերիկյան անգլերեն). 2016 թ․ հունվարի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.(չաշխատող հղում)
- ↑ «Boavista Porto FC - SL Benfica, Mar 20, 2016 - Liga NOS - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «SL Benfica - Bayern Munich, Apr 13, 2016 - UEFA Champions League - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Benfica 2-2 B Munich (Agg 2-3): Pep Guardiola's side reach fifth straight Champions League semi-final». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Eintracht Frankfurt strike two-year loan deal for Serbian striker Luka Jovic | bundesliga.com». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Football Manager wonderkid Luka Jovic joins Eintracht Frankfurt on two-year loan deal». Squawka Football News (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «TuS Erndtebrück - Eintracht Frankfurt, Aug 12, 2017 - DFB-Pokal - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - FC Augsburg, Sep 16, 2017 - 1.Bundesliga - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Luka Jovic | Football Stats | Eintracht Frankfurt | Season 2017/2018 | Soccer Base». www.soccerbase.com. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ 21,0 21,1 «German Cup final: Bayern Munich 1-3 Eintracht Frankfurt». BBC Sport (բրիտանական անգլերեն). 2018 թ․ մայիսի 19. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ (www.dw.com), Deutsche Welle. «German Cup Final: Frankfurt triumph over Bayern in German Cup final | DW | 19.05.2018». DW.COM (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Bundesliga 2017-18». SkySports (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Bayern Munich, Aug 12, 2018 - DFL-Supercup - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «DFL Supercup: Eintracht Frankfurt 0 Bayern Munich 5 | Goal.com». www.goal.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Bayern Munich 5 Eintracht Frankfurt 0: Robert Lewandowski bags hat-trick as Niko Kovac's men win third successive Super Cup title». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ օգոստոսի 13. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Olympique Marseille - Eintracht Frankfurt, Sep 20, 2018 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «TSG 1899 Hoffenheim - Eintracht Frankfurt, Oct 7, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Fortuna Düsseldorf, Oct 19, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt 7-1 Fortuna Dusseldorf: Luka Jovic scores five goals in Bundesliga rout» (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Frankfurt star Luka Jovic becomes youngest ever Bundesliga player to score five in one game». The Sun (բրիտանական անգլերեն). 2018 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «VfB Stuttgart - Eintracht Frankfurt, Nov 2, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - FC Schalke 04, Nov 11, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «1.FSV Mainz 05 - Eintracht Frankfurt, Dec 19, 2018 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Hannover 96 - Eintracht Frankfurt, Feb 24, 2019 - Bundesliga - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Inter Milan - Eintracht Frankfurt, Mar 14, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt exercise option to purchase Luka Jović». Eintracht Frankfurt (անգլերեն). 2019 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt complete permanent deal for Luka Jovic from Benfica». Squawka (բրիտանական անգլերեն). 2019 թ․ ապրիլի 17. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Eintracht Frankfurt - Chelsea FC, May 2, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Chelsea FC - Eintracht Frankfurt, May 9, 2019 - Europa League - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 41,0 41,1 UEFA.com. «UEFA Europa League Squad of 2018/19». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Jovic, Trapp, Kostic, Hasebe and da Costa in Europa League Squad of the Season». bundesliga.com - the official Bundesliga website (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Official Announcement: Jović | Real Madrid CF». Real Madrid C.F. - Web Oficial (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Luka Jovic: Real Madrid to sign Eintracht Frankfurt striker» (բրիտանական անգլերեն). 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ sport, Guardian (2019 թ․ հունիսի 4). «Real Madrid sign Luka Jovic from Eintracht Frankfurt for initial €65m». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid sign Luka Jovic from Eintracht Frankfurt». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Official: Luka Jovic signs for Real Madrid». MARCA in English (անգլերեն). 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Real Madrid confirm Luka Jovic transfer from Frankfurt on six-year deal». The Independent (անգլերեն). 2019 թ․ հունիսի 4. Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Na Paunovićevom spisku po četiri igrača Zvezde, Vojvodine i OFK Beograda, tri Partizana...». www.novosti.rs (Serbian (Latin script)). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ uefa.com. «Under-19 - Technical report - Team analysis - Serbia – UEFA.com». UEFA.com (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Germany U19 - Serbia U19, Jul 22, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Portugal U19 - Serbia U19, Jul 28, 2014 - U19-Europameisterschaft 2014 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ Editorial, Reuters. «Krstajic names Serbia's final 23-man World Cup squad». U.K. (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020-12-04-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
{{cite news}}
:|first=
has generic name (օգնություն) - ↑ IANS (2018 թ․ հունիսի 5). «Serbia World Cup squad: Krstajic announces his 23-man group for Russia». Business Standard India. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Chile, Jun 4, 2018 - International Friendlies - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Serbia - Brazil, Jun 27, 2018 - World Cup 2018 - Match sheet» (անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - Players - Luka JOVIC - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 23-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ FIFA.com. «2018 FIFA World Cup Russia™ - FIFA.com». www.fifa.com (բրիտանական անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մայիսի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Germany - Serbia, Mar 20, 2019 - International Friendlies - Match sheet». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ «Germany 1-1 Serbia: Luka Jovic scores as Joachim Low's men are held at home». Sky Sports (անգլերեն). Վերցված է 2019 թ․ հուլիսի 18-ին.
- ↑ 61,0 61,1 «Luka Jović». worldfootball.net (բրիտանական անգլերեն). Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Red Star Belgrade win 27th league title after 1-0 win at Vozdovac». 2016 թ․ մայիսի 4. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Benfica wins 3rd straight Portuguese league title». Mail Online. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Benfica win Primeira Liga for fourth straight season | Goal.com» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
- ↑ «Benfica win the Super Cup». Վերցված է 2018 թ․ օգոստոսի 13-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յովիչի պաշտոնական Ինստագրամի էջը
- Յովիչը transfermarkt-ում
- Յովիչը soccerbase.com-ում
- Յովիչը WhoScored.com կայքում
- Յովիչը Ռեալ Մադրիդի պաշտոնական կայքում
- Յովիչը ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում
- Յովիչը ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքում(չաշխատող հղում)
- Յովիչը Սերբիայի ազգային հավաքականի կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուկա Յովիչ» հոդվածին։ |
|
|
- Դեկտեմբերի 23 ծնունդներ
- 1997 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության մասնակիցներ
- Այնտրախտ Ֆրանկֆուրտի ֆուտբոլիստներ
- Բենֆիկայի ֆուտբոլիստներ
- Բունդեսլիգայի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռեալ Մադրիդի ֆուտբոլիստներ
- Սերբ ֆուտբոլիստներ
- Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի հարձակվողներ
- Ցրվենա Զվեզդայի ֆուտբոլիստներ
- Ֆիորենտինայի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ