Jump to content

Լևոն Կյուրեղյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լևոն Կյուրեղյան
Ի ծնեԼևոն Կյուրեղյան
Ծնվել էապրիլի 26, 1871 թ.
ԾննդավայրԿոստանդնուպոլիս
Մահացել էսեպտեմբերի 2, 1950 թ.
Վախճանի վայրԱսոլո, Իտալիա
Ազգությունհայ
Ճյուղ(եր)ճարտարապետություն
Գործունեությունճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ
ԿրթությունՄուրադ-Ռափայելյան վարժարան
 Léon Gurekian Վիքիպահեստում

Լևոն Կյուրեղյան (ապրիլի 26, 1871(1871-04-26)[1], Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - սեպտեմբերի 2, 1950(1950-09-02)[1], Ազոլո, Տրևիզո, Վենետո, Իտալիա), հայ ճարտարապետ, նկարիչ, բանաստեղծ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լևոն Կյուրեղյանը ծնվել է 1871 թվականին, Կոստանդնուպոլսում՝ բնիկ տրապիզոնցիներ Հովհաննես և Բրաբիոն Երեմյանների ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է Տրապիզոնի Մխիթարյան վարժարանում, ապա Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանը։ 1888 թվականին ուսումն ավարտելուց հետո վերադառնում է Տրապիզոն։ Հաջորդ տարի մեկնում է Հռոմ և սովորում Գեղարվեստի թագավորական ինստիտուտում։ 1895 թվականի դեկտեմբերի 15-ին Ինժեներական կրթության թագավորական դպրոցում ստանում է ճարտարապետական գծագրության դասախոսի, դեկտեմբերի 20-ին՝ ճարտարապետի վկայական։ 1896 թվականին վերադառնում է Թուրքիա, բայց հարկադրված ապաստան է որոնում Բուլղարիայում, որտեղ նա բազմաթիվ շինություններ է կառուցում և 1898 թվականին մասնակցում է Վառնայի քաղաքային թատրոնի կառուցման համար միջազգային մրցույթին, ուր հաղթող ճանաչվում։ 1898 թվականին վերադառնում է Թուրքիա, որտեղ ծրագրում և կառուցում է հասարակական բազմաթիվ շենքեր ու առանձնատներ։

1901 թվականի դեկտեմբերի 15-ին Կոստանդնուպոլսում ամուսնանում է Մարիամիկ Ազարյանի հետ։ 1902 թվականի օգոստոսի 24-ին ծնվում է նրանց միակ որդին՝ Յովհաննեսը[2][3]։

Գործունեությունը Իտալիայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

1915 թվականի ապրիլի 24-ին սկիզբ առած ցեղասպանության ժամանակ, թուրքերը Տրապիզոնում բնակվող նրա բոլոր ազգականներին կոտորվում են։ 1911 թվականինԿյուրեղյանը Իտալիայի Տորինո քաղաքում կազմակերպված միջազգային ցուցահանդեսի ժամանակ ծրագրում և իրականացնում է օսմանյան տաղավարը։ Այդ նույն տարվա սեպտեմբերին նշանակվում է օսմանյան կառավարության ներկայացուցիչ Հռոմում տեղի ունեցած ճարտարապետների միջազգային համաժողովին, բայց քանի որ այդ ամիսներին բռնկվել էր իտալա-թուրքական պատերազմը, այդ համաժողովին մասնակցում է որպես մասնավոր անձ։ 1910-1913 թվականներին նա բազմաթիվ ուղևորություններ է կատարում դեպի Ռավեննա, Ակուիլեյա, Իստրիա, Դալմատիա, Բրիանցա, որոնց ընթացքում փաստագրում է բյուզանդական ու ռոմանական դարաշրջանի հուշարձանները, նպատակ ունենալով ուսումնասիրել հայկական ճարտարապետության ազդեցությունը ռոմանականի վրա։ 1912 թվականին իտալերեն լեզվով հրատարակում է մի խիստ քննադատություն ընդդեմ Վատիկանի անպատեհ միջամտությունների՝ Կոստանդնուպոլսի Հայ Կաթոլիկ Պատրիարքի ընտրության գործում։ Իգնատիոս Կյուրեղյան արքեպիսկոպոսը՝ Լևոնի հորեղբայրը, Վենետիկի Մխիթարյան միաբանության աբբահայրն էր։ Նրա օրոք էր միաբանությունը գնել Ազոլոյի «Վիլլա Կոնտարինիե» և Սան Ջենոնե Դելյի Էձձելինիի «Վիլլա Ալբրիցցիե» տիրույթները, որոնցից առաջինը Վենետիկի Մուրադ-Ռաֆայելյան Վարժարանի սաների, իսկ երկրորդը՝ միաբանության վանքի ու նորընծայարանի ամառային կեցության համար։ Հորեղբոր, հայ համայնքի ներկայությունը, հետագայում նաև որդու՝ Հովհաննեսի, ով սովորում էր վենետիկի հայ վարժարանում, դրդում են մեկընդմիշտ բնակություն հաստատելու Ազոլոյում։ Ազոլոյում ընկերանում է Ջիան Ֆրանչեսկո Մալիբիերոյի և Մարիո Դե Մարիայի հետ։ Կամավոր աքսորի այդ տարիներին Կյուրեղյանը շարունակում և ամրապնդում է իր քաղաքական գործունեությունը՝ նպատակ ունենալով հետևել հայկական հարցի լուծմանը, որը եվրոպական տերությունները շարունակում էին անտեսել, քանի որ հետաքրքրված էին միմիայն արևելյան հարցով՝ իրենց տնտեսական գերիշխանությունն այնտեղ հաստատելու և հարուստ նավթահորերի տիրանալու նպատակով։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Կյուրեղյանն Ազոլոյում էր։ 1916 թվականին Պադովայում կազմակերպում է հայ ուսանողների միությունը։ 1919 թվականին նա մեկնում է Փարիզ, մասնակցում է Հայաստանի Հանրապետությանը տրվելիք տարածքների որոշմանը ուղղված քննարկումներին՝ հանդիսանալով Պողոս Նուբարի առաջնորդած հայ պատվիրակության անդամ։ Փարիզում հրատարակում է իր «Le Responsable» պատերազմի տարիներին գերտերությունների ունեցած պատասխանատվությունների մասին աշխատությունը, որը գրել էր 1916-1918 թվականներին Ազոլոյում։ 1920 թվականին վերադառնում է Ազոլո։ 1921 թվականին դեպի Կոստանդնուպոլիս կարճատև ուղևորության ժամանակ հասկանում է, որ Հայաստանի Հանրապետության լիակատար անկախության իրագործման համար պայքարը ձախողված է և որոշում է վերջնականորեն հաստատվել Ազոլոյում։

1924 թվականին իր գյուղատնտեսական ընկերության տարածքը կազմող երկու բլուրներից մեկի գագաթին կառուցում է տունը, որը խորհրդանշական կերպով անվանում է «Վիլլա Արարատե»։ Ամբողջովին թողնում է ճարտարապետությունը, զբաղվում է իր գյուղատնտեսական ընկերությամբ և խաղողի իր այգիներով, մինչև 1949 թվականը գրում և մասամբ հրատարակում է քաղաքական ու լեզվաբանական գրությունների մի շարք։ Մինչև Երկրորդ համաշխարհային պատերազմի բռնկումը շարունակում է այցելել իր հռոմեացի ընկերներին։ Երկար տարիներ շարունակ ամառային հանգիստը անցկացնում է Ֆրասսենեում, Բելլունոյի նահանգում։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին իր «Վիլլա Արարատե»-ն հիմնակետը ապաստանն է դառնում պատերազմի պատճառով Ազոլոյի վարժարանում փակված հայ երիտասարդների համար, իսկ պատերազմի ավարտին՝ նաև խորհրդային բանակի հայազգի զինվորների համար, որոնք գերմանացիներին գերի ընկնելով՝ բանտարկվել էին Կրեսպինյագայում, Ազոլոյից ոչ հեռու։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ՀԽՍՀ-ից մի պատվիրակություն այցելելում նրան Ազոլոյում և հրավիրում Հայաստան։ Արդեն շատ հիվանդ լինելով, մերժում է։ Լևոն Կյուրեղյանը վախճանվել է 1950 թվականի սեպտեմբերի 2-ին Ազոլոյում։

Կառույցներ Բուլղարիայում (1896-1898)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դրամատուն - Սոֆիա և ուրիշ քաղաքներ - 1897
  • Թատրոն - Միջազգային մրցույթ - Վաոնա - 1898
  • Վիլլա Նիկոլով - Սոֆիա - 1897
  • Վիլլա ունտերբերգ - Սոֆիա - 1897
  • Կազինո - Քազօրլիք - 1897

Կառույցներ Թուրքիայում (1898 - 1907)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Դպրոց - Մխիթարեան Վարժարան - Մոտա - Կոստանդնուպոլիս
  • Եկեղեցի (հայկական) - Տրապիզոն
  • Եկեղեցի (վրացական) - Լուրտի Աստուածածին - Կոստանդնուպոլիս - 1898
  • Խանութ (ծխախոտի) - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Ազարեան - Այաս Փաշա - Կոստանդնուպոլիս -1903
  • Հարկաբաժին - Բերուզ Աղա - Իէշիլ - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Գարանմանյան - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Իեշիլ - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Քումարաճի - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Բերուզ Աղա - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Կյուրեղեան - Այաս Փաշա - Կոստանդնուպոլիս - 1906
  • Հարկաբաժին - Մագսուտ Պեյ - Ասման Պեյ - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Մանուելյան - Շիշլի - Կոստանդնուպոլիս
  • Հարկաբաժին - Մունիֆ Փաշա - Կոստանդնուպոլիս - 1900
  • Հարկաբաժին (երկու շէնք) - Կյուրեղեան - Բանկալթիը - Կոստանդնուպոլիս - 1905
  • Հարկաբաժին (չորս հարկանի) - Ե. Շահնազար - Կոստանդնուպոլիս - 1906
  • Հիւանդանոց (Հայ) - Իետի Գյուլէ` - Կոստանդնուպոլիս
  • Հօթել - Ս. Ստեփան (Իեշիլքօյ - Ս. Ստեփան ?)
  • Մատուռ (թաղման) - Երանուհի Գեուչեյան - Կոստանդնուպոլիս - 1906
  • Պալատ - …ալետտին Փաշա - Կոստանդնուպոլիս - 1900
  • Պալատ - Հաիրիծ - Կոստանդնուպոլիս
  • Պալատ - Հալիլ Ռիֆատ Փաշա - Նշանթաշ - Կոստանդնուպոլիս - 1899
  • Պալատ - Հասսան Փաշա - Կոստանդնուպոլիս
  • Պալատ - Մուտաֆա Պեյ - Հիսսար - Կոստանդնուպոլիս
  • Պալատ - Քեմալեդդինէ Փաշա - Կոստանդնուպոլիս
  • Պահականոց - Կիրտիլի Մուստաֆա Փաշա - Կոստանդնուպոլիս
  • Պարտէզ - Ազարեան - Փենտիք - 1904
  • Սեփական տուն - «Տաճկական տունե - Գանիտիլի - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն - Գարամանյան - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն - Կիրտիլի Մուստաֆա Փաշա - Սուլթան Ահմետ- Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն - Կյուլպենկյան Հան - Ընդլայնում - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն - Մնտիկյան - Կոստանդնուպոլիս - 1899
  • Սեփական տուն - Շահբազ Մաքսուտ - Շիշլի - Կոստանդնուպոլիս - 1905
  • Սեփական տուն - Վեդաթ Պեյ - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն - Վեֆիք Պեյ - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուն (երեք հարկանի)
  • Սեփական տուներ - Գյումուշղերտան
  • Սեփական տուներ - Պույուքտերե - Կոստանդնուպոլիս
  • Սեփական տուներ (10) - Ս. Հակոբ - Կոստանդնուպոլիս - 1904
  • Վիլլա - Ակոբյան - Փրինքիքօ - 1900
  • Վիլլա - Հիլմի Պեյ - Պէպէք - Կոստանդնուպոլիս - 1899
  • Վիլլա - Մուստաֆա Պեյ - Փրինքիփօ - 1900
  • Վիլլա - Սամի Փաշա - Կոստանդնուպոլիս - 1900
  • Տաղավար - Հասսան Փաշա - Կոստանդնուպոլիս
  • Տաղավար - Ռաշիտ Փաշա - Balta Limar - Կոստանդնուպոլիս - 1900 ?
  • Տեղաւորում (Քոյրերու, ևն.) - Սամսուն

Կառույցներ Իտալիայում (1908 - 1950)

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Մատուռ (թաղման) - Այտինյան - Տրիեստէ - 1913
  • Վիլլա «Արարատե - Ազոլո - 1924
  • Տաղավար - Օսմանյան կայսրութիւն - Միջազգային ցուցահանդէս - Տորինո - 1911

Կարևոր գործերից

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. «Լևոնի Կյուրեղյանի մասին [[Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ]]ի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 13-ին.
  3. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, Երևան, 1977

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Տրապիզոնցի, Ազգային ճարտարապետ մը։ «Բազմավեպ», 1896, էջ 170-171