Խաչակրաց ութերորդ արշավանք
Խաչակրաց ութերորդ արշավանք | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաչակրաց արշավանքներ | |||||||||
Լուիս IX-ի մահը Թունիսի պաշարման ժամանակ | |||||||||
| |||||||||
Հակառակորդներ | |||||||||
Ֆրանսիայի թագավորություն | |||||||||
Հրամանատարներ | |||||||||
Լուիս IX Կարլ I Նեպալցի Թեոբալդ II Նավարացի |
Մուհամմադ I ալ-Մուստանսիր |
Խաչակրաց ութերորդ արշավանք, Անգլիական խաչակրաց արշավանք, խաչակրաց արշավանք՝ սկսված 1270 թվականին Ֆրանսիայի թագավոր Լուիս IX-ի կողմից՝ ընդդեմ Թունիս քաղաքի։ Անգլիական խաչակրաց արշավանքը միաժամանակ համարվում է որպես յոթերորդ, եթե Ֆրեդերիկ II-ի հինգերորդ և վեցերորդ արշավանքները համարվում են որպես առանձին խաչակրաց արշավանքներ։ Խաչակրաց իններորդ արշավանքը նույնպես հաշվվում է անգլիական խաչակրաց արշավանքի մասը։ Խաչակրաց արշավանքը մատնվում է անհաջողության Լուիսի մահից հետո։ Հետագայում՝ կարճ ժամանակ անց, նրա բանակը ցրվում է Եվրոպայում[1]։
Նախաբան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ասվում է, որ Լուիս IX-ը ափսոսացել է այն բանի համար, որ արշավանքը նրան գցել է մամլուքների ձեռքը։ 20 տարի անց՝ իր գահակալության վերջում՝ 56 տարեկան հասակում, հորինում է ծրագրեր փորձելու եվրոպական կարգավիճակը պարտադրել Սուրբ Երկրում[2]։
Լուիսը անհանգստացած էր Սիրիայում տիրող իրավիճակից, որտեղ սուլթան) Բեյբարսը հարձակումներ էր գործում խաչակիրների տարածքների մնացորդների վրա։ Բեյբարսը Սենթ Սաբաթի պատերազմից հետո օգտագործում է առիթը իրար դեմ հանելու Վենեցիա և Ջենովա քաղաքները 1256-1270 թվականներին, դա ուժասպառ էր անում մարդկային և նյութական ռեսուրսները սիրիական նավահանգիստներում, որոնք վերահսկվում էին երկու քաղաքների կողմից։ 1265 թվականին Բեյբարսը տիրում է Նազարեթին, Հայֆային, Տորոնին և Արսուֆին։ Կիպրոսի Հուգո III-ը՝ Երուսաղեմ թագավորության անվանական թագավորը, իջնում է Ակրայում` քաղաքը պաշտպանելու համար, այդ ընթացքում Բեյբարսը շարժվում է Հայաստանի հյուսիսային շրջանով, որն այդ ժամանակ գտնվում էր Մոնղոլի վերահսկողության ներքո։ 1268 թվականին հնամյա քաղաք Անտիոքը ընկնում է Բեյբարսի տիրապետության տակ, բնակիչները սրի են քաշվում։
Թունիսի պաշարում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս Իրադարձություններով առաջնորդվելով` Լուիսը նոր Խաչակրաց արշավանքի կոչ է անում 1267 թվականին և ավելի ուշ, չնայած ուներ փոքր աջակցություն։ Ջին դը Ջուինվիլլը՝ ժամանակագիրը, որը ուղեկցում էր Լուիսին Յոթերորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, հրաժարվում է նրա հետ գնալ։ Սկզբում, ինչպես բոլոր խաչակրաց արշավանքների ժամանակ, նրանք որպես թիրախ ունեին ծովափնյա շրջանները՝ Երուսաղեմը գրավելու վերջնական նպատակով։ Սակայն եղբայրը՝ Չարլ Անժուացին, շուտով Լուիսին համոզում է առաջինն արշավել Թունիս, որը նրանց մեծ հնարավորություն կտար Եգիպտոս արշավելու համար։ Լուիսի կենտրոնանալը նախորդ խաչակրաց արշավանքի վրա նույնպես բարենպաստ էր, որքան դրանից առաջ եղած հինգերորդ խաչակրաց արշավանքը։ Երկուսում էլ հաղթել էին։ Չարլը, որպես Սիցիլիայի թագավոր, ուներ սեփական հետաքրքրությունները Միջերկրածովյան տարածաշրջանում։ Թունիսի խալիֆը` Մուամմադ ալ-Մուստանսիրը, նույնպես կապեր ուներ Իսպանիայի քրիստոնյաների հետ։ Նա երկմտում էր, որ Չարլի հետաքրքրությունն ավելի շատ տնտեսական բնույթ ունի, քան կրոնական։ 1268 թվականին Չարլը կարողացավ ապահովել իր տիրապետությունը Սիցիլիայի վրա։ Հոհենշտաուֆեններից Կոնրադին հաղթելուց հետո Լուիսը հսկայական նավատորմով հեռացավ Հարավային Ֆրանսիայից։ Նա ափ իջավ Աֆրիկյան կղզում 1270 թվականի հունիսին. եղանակը շատ անբարենպաստ էր ափ իջնելու համար։ Բանակի մեծ մասը հիվանդացավ խմելու ջրի պակասից։ Լուիսը մահացավ 1270 թվականի օգոստոսի 25-ին` Չարլի ժամանումից մեկ օր առաջ։ Նրա վերջին բառն էր՝ Երուսաղեմ[3]։ Չարլը Լուիսի որդուն Ֆիլիպ III-ին, հռչակեց նոր թագավոր։
Հետևանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիվանդությունների պատճառով Թունիսի պաշարումը հետագայում՝ հոկտեմբերի 30-ին վերացվում է՝ սուլթանի հետ համաձայնության գալով։ Այդ համաձայնագրով քրիստոնյաներին տրվում է Թունիսի հետ ազատ առևտրի իրավունք։ Լուիսի մահվան մասին լսելուց և Թունիսից խաչակիրներին հեռացնելուց հետո Եգիպտոսի սուլթան Բեյբարսը չեղյալ է հայտարարում իր պլանը, որով նախատեսվում էր եգիպտական զորքերը ուղարկել Թունիս Լուիսի դեմ կռվելու համար[4]։ Չարլզն այժմ դաշնակցում էր Հենրի III Անգլիացու որդի Էդվարդի հետ, որը ժամանում է այդ ժամանակ։ Երբ որ Էդվարդը Թունիսի վրա արշավանքի կոչ էր անում, Էդվարդը շարունակում էր արշավանքը Ակրայի վրա՝ առաջապահ ջոկատներն ուղարկելով դեպի Սիրիա։ Դա Խաչակրաց իններորդ արշավանքն էր։
Արձագանքը գրականությունում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերթրան դը Ալամանոնը Չարլզ Անժուացու ծառայության դիվանագետն է, իսկ Ռիքոթ Բոնոմելը հիվանդախնամ Սուրբ Երկրում, երկուսն էլ ստեղծել են շուրջ 1265 երգեր։ Բերթրանը քննադատել է քրիստոնեության անկումը Ութրոմերում։ Պապի՝ պատերազմների միջոցով արտերկրում փող ձեռք բերելու քաղաքականությունը, ութերորդ արշավանքի ձախողումը, որի մասին ստեղծագործել էին նաև նրանց նախորդողները՝ տրուբադուրները(աշուղներ աշուղներ)։ Նրանց մեջ ստեղծագործական բռնկում է առաջ բերում Ֆրանսիայի Լուիս թագավորի մահը։ Նկատի են ունեցել նաև ատելությունը, որը տրուբադուրները ցույց են տվել Ֆրանսիական միապետության նկատմամբ Ալբիգոյան խաչակրաց արշավանքների ընթացքում։ Կան ողբեր` ձոնված Լուիս IX-ի մահվանը։ Գուլիեմ դը Ութփոլը ստեղծագործել է Լուիսի համար, Ռեյմոն Գոքելմ դե Բեզերսը ստեղծագործել է` նշելով 1268 թվականի արշավանքին նախապատրաստվելը, բայց 1270 թվականին նա ստիպված էր ստեղծագործել ի հիշատակ Ֆրանսիայի թագավորի։ Ուսթորիք դե Սիգրեթը ստեղծել է խաչակիրների երգը, ուր բողոքում է, որ Աստված կամ սատանա մոլորեցում են քրիստոնյաներին։ Նա հարձակվում է նաև Լուիսի եղբայր Չարլզի վրա, ում նա անվանում է անհավատների գլխավոր, որովհետև նա համոզեց Լուիսին հարձակվելու Թունիսի վրա և ոչ Սուրբ Երկրի և Լուիսի մահից անմիջապես հետո կնքեց հաշտություն մուսուլմանների հետ։ Խաչակրաց արշավանքներից հետո ծերացած աշուղը ստեղծեց մի երգ, որտեղ ասվում էր, որ ամբողջ աշխարհն է շրջապատված կեղծիքով և հորդորում էր Ֆիլիպ III-ին գնալ օգնելու Էդվարդին։ Երգիծական հատվածներ կան Լուիսի՝ Թունիս ներխուժելու նոր ծրագրերի մասին. «Օ՜, Լուի'ս, Թունիսը Եգիպտոսի քույրն է, դու այնտեղ կարող ես գտնել քո գերեզմանը[5]։
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Al-Maqrizi, Al Selouk Leme'refatt Dewall al-Melouk, Dar al-kotob, Cairo 1997. Idem in English: Bohn, Henry G., The Road to Knowledge of the Return of Kings, Chronicles of the Crusades, AMS Press, 1969. Richard, Jean: The Crusades, C.1071-c.1291, Cambridge University Press, 1999. ISBN 0-521-62566-1 Throop, Palmer A., "Criticism of Papal Crusade Policy in Old French and Provençal." Speculum, Vol. 13, No. 4. (October, 1938), pp. 379–412. Lyric allusions to the crusades and the Holy Land Beebe, Bruce, "The English Baronage and the Crusade of 1270," in Bulletin of the Institute of Historical Research, vol. xlviii (118), November 1975, pp. 127–148.