Խարս (Մշո գավառ)
Արտաքին տեսք
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Խարս (այլ կիրառումներ)
Գյուղ | ||
---|---|---|
Խարս | ||
Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
Վիլայեթ | Բիթլիսի վիլայեթ | |
Գավառ | Մշո գավառ | |
Այլ անվանումներ | Գորցիս, Խարզ, Խարծ, Խարձ, Խարձս, Խարց, Խարցս, Հարս, Հարց, Հարցս, Ղարս, Ղարց | |
Պաշտոնական լեզու | Հայերեն | |
Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը) | |
Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
Ժամային գոտի | UTC+3 | |
|
Խարս, Խարծ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մուշի գավառում։ Գտնվում էր Մուշ քաղաքից 30 կմ արևելք, Մուշ-Բիթլիս ճանապարհի ձախ կողմում։
Հնարավոր է որ գյուղը նույնն է, ինչ-որ Տարոն գավառի Հարս գյուղը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1880 թվականին ուներ 180 տուն՝ 1500 հայ բնակչով, 1909 թվականին ուներ 80 տուն հայ բնակիչ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Խարսն ուներ 2 հին և մի նոր եկեղեցի Ս. Աստվածածին անունով, որը կառուցվել էր 1207 թվականին[1]։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 709
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
- Արեւմտահայաստանի եւ Արեւմտահայութեան Հարցերու Ուսումնասիրութեան Կեդրոն
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 43)։ |