Jump to content

Խոսե Վիսենտե Տրայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Վիսենտե Տրայն
Քաղաքացիությունը  Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 19, 1931(1931-12-19)[1][2] (92 տարեկան)
Ծննդավայր Բարսելոնա, Իսպանիա
Դիրք դարպասապահ

Խոսե Վիսենտե Տրայն, ավելի հայտնի է, ինչպես՝ Վիսենտե Տրայն (Բարսելոնա, Իսպանիա, 1931թ․ դեկտեմբերի 19), իսպանացի ֆուտբոլիստ։ Նա խաղացել է որպես դարպասապահ և իր կարիերայի մեծ մասն անցկացրել է «Էսպանյոլում» և «Ռեալում»։ Նա երեք անգամ նվաճել է Զամորայի գավաթը և 1964 թվականին Իսպանիայի հավաքականի հետ դարձել Եվրոպայի չեմպիոն։ Ստացել է "կեռներ" մականունը գնդակը հուսալիորեն ֆիքսելու ունակության համար[3].

Ակումբային կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բարսելոնայի Գրասիա թաղամասում և իր առաջին քայլերն արել է որպես ֆուտբոլիստ "Պենյա Մորալես" ակումբում։ 1955 թվականին "Մոլետի" հետ որոշ ժամանակ անց տեղափոխվել է "Էսպանյոլ"[4]։

Տեղափոխվելով "Էսպանյոլ" ՝ Տրայնը ստիպված էր մեկնարկային կազմում տեղի համար մրցել Սամորայի կրկնակի գավաթակիր Մարսել Դոմինգոյի և Միգել Սոլերի հետ։ Այնուամենայնիվ, մեկ այլ լեգենդար դարպասապահ ՝ Ռիկարդո Սամորան, ով հենց այդ ժամանակ մարզում էր "Էսպանյոլը", Տրայնին հնարավորություն տվեց իր նորամուտը նշել Առաջին դիվիզիոնում նույն մրցաշրջանում։ Դա տեղի ունեցավ լիգայի վերջին տուրում ՝ 1956 թվականի ապրիլի 22-ին, "Դեպորտիվո Ալավեսի" դեմ խաղում, որն ավարտվեց կատալոնացիների հաղթանակով ՝ 6:0 հաշվով։

Հաջորդ մրցաշրջանից, Դոմինգոյի հեռանալուց հետո, Վիսենտե Տրայնը սկսեց ավելի հաճախ խաղադաշտ դուրս գալ և չորս տարվա ընթացքում նա դարձավ թիմի անվիճելի առաջատարը և Իսպանիայի առաջնության ամենանշանավոր դարպասապահներից մեկը, հենց այդ ժամանակ նա հետաքրքրվեց "Ռեալով": Նա խաղացել է "Գալակտիկոսի" կազմում չորս մրցաշրջան, որոնցում նվաճել է չորս չեմպիոնական տիտղոս, Իսպանիայի ֆուտբոլի գավաթ և երկու անգամ դարձել է եվրոպական չեմպիոնների գավաթի եզրափակչի մասնակից։ Անհատական մակարդակում նա լիգայի արդյունքներով երեք անգամ նվաճել է դարպասապահների համար նախատեսված Սամորայի գավաթը։ Մադրիդում հանդես գալու ընթացքում նա խաղացել է նաև ազգային հավաքականում։

Հաշվի առնելով ավելի երիտասարդ դարպասապահների մակարդակը, ինչպիսիք են Անտոնիո Բետանկորտը և Խոսե Արակիստայնը, Վիսենտե Տրայնը լքեց ակումբը 1964 թվականի ամռանը ՝ միանալով "Մալյորկայի"շարքերը։ Ակումբում նա անցկացրել է երկու մրցաշրջան ՝ նախքան "Դեպորտիվո Լա Կորունյա" տեղափոխվելը, որտեղ էլ ավարտել է կարիերան 1967 թվականին ։

Ազգային հավաքական

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականում նորամուտը նշել է 1961 թվականի ապրիլի 2-ին Իսպանիայի և Ֆրանսիայի միջև "Սանտիագո Բեռնաբեուում" կայացած ընկերական խաղում։

7 անգամ խաղադաշտ է դուրս եկել Իսպանիայի հավաքականի հանդիպումներում։ Դարձել է 1964 թվականի Եվրոպայի առաջնության հաղթող ՝ եզրափակիչ փուլում ոչ մի խաղ չխաղալով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Enciclopèdia de l'esport català (կատ.)Grup Enciclopèdia, 2012.
  2. Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  3. Diario As. «Vicente 'El Grapas' se formó en Sarriá y triunfó luego en el Bernabéu». Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.
  4. realmadrid.com. «Vicente: "¡Ojalá el Madrid gane la Liga y el Espanyol la UEFA!"». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2008 թ․ փետրվարի 27-ին.