Jump to content

Խոտհարքաշրջանառություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Խոտհարքաշրջանառություն, բնական ու ցանովի խոտհարքների արդյունավետ օգտագործման համակարգ, որն ընդգրկում է միմյանց հաջորդող ցանքաշրջանառություններ։ Խոտհարքաշրջանառությունը ներառնում է հողամասերում խոտհունձն սկսելու ժամկետների հաջորդափոխություն (ըստ տարիների), խնամքի միջոցառումներ՝ պարարտացում, ոռոգում, խոտասերմերի ենթացանք, խոտաբույսերի հունձ՝ աշնանախոտի արածեցման հետ։ Խոտհարքաշրջանառություն կիրառելիս միանման խոտհարքը բաժանում են 4 - 6 մասի, որի խոտածածկը հնձում են ըստ տարիների, գերակշռող բույսի վեգետացիայի տարբեր փուլերում՝ սերմերը հասունանալուց հետո։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 82