Խորանարդային համակարգ
Արտաքին տեսք
Խորանարդային համակարգ, բյուրեղագիտական համակարգ։ Խորանարդային համակարգին բնորոշ է բարձր կարգի համաչափության մի քանի առանցքի և երկրաչափական հաստատունների (°) առկայությունը։
Ստորաբաժանվում է համաչափության 5 դասի՝
- տրիտետրաէդրային
- դիդոդեկաէդրային
- հեքսատետրաէդրային
- տրիօկտաէդրային
- հեքսաօկտաէդրային։
Խորանարդային համակարգն ունի 15 բյուրեղագիտական պարզ ձև։ Որպես միավոր նիստ ընդունվում է օկտաէդրի կամ տետրաէդրի նիստը։ Խորանարդային համակարգին են պատկանում ալմաստը, ոսկին, սֆալերիտը, գալենիտը, ցինկի, բարիումի, կապարի նիտրատները, նատրիումի քլորիդը և այլն։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 86)։ |