Խցանում Չինական ազգային 110-րդ մայրուղում
Խցանում Չինական ազգային 110-րդ մայրուղում[1] սկսվել է 2010 թվականի օգոստոսի 14-ին, Չինաստանի ազգային 110-րդ մայրուղում (G110) և Պեկին-Տիբեթ արագընթաց մայրուղում (G6), Հեբեյում և Ներքին Մոնղոլիայում[2][3]։ Խցանման մեջ էին հազարավոր տրանսպորտային միջոցներ[3][4][5]։ Շատ վարորդներ կարողացել են իրենց տրանսպորտային միջոցները տեղափոխել օրական ընդամենը 1 կմ (0,6 մղոն), իսկ որոշ վարորդներ հայտնել են, որ հինգ օր շարունակ խցանման մեջ են մնացել[5]։ Որոշ լրատվամիջոցների կողմից այն համարվում է ամենաերկար խցանումներից մեկը[6][7][8]։
Պատճառը
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստանի ազգային մայրուղու 110-ի երթևեկությունը նախորդ մի քանի տարիների ընթացքում ամեն տարի աճել է 40 տոկոսով, ինչը խրոնիկական ծանրաբեռնված է դարձնում մայրուղին[5]։ Միջադեպի պահին երթևեկության ծավալը 60%-ով ավելի է եղել[9]։
Հաղորդվում է, որ խցանման պատճառը եղել է ծանր բեռնատարների երթևեկության աճը, որոնք շարժվում էին Պեկին, ինչպես նաև Ազգային մայրուղու 110-ի սպասարկման աշխատանքները, որոնք սկսվել են հինգ օր անց[3]։ Ճանապարհաշինությունը, որը կրճատեց ճանապարհի թողունակությունը 50%-ով[2] մեծապես նպաստեց խցանմանը և պետք է ավարտվեր մինչև սեպտեմբերի կեսերը[5]։ Ոստիկանությունը հայտնել է, որ վթարները բարդացնում էին խնդիրը[10]։
Խցանման պատճառը նաև ածխի արդյունահանումն էր[11]։ 2009 թվականին արդյունահանվել և փոխադրվել է 602 մլն տոննա ածուխ. ակնկալվում էր, որ 2010 թվականին արտադրությունը կաճեր մինչև 730 միլիոն տոննա[11]։
Խցանման ազդեցությունը և ավարտը
[խմբագրել | խմբագրել կոդը]Մայրուղու մոտակայքում տեղացիները խցանված վարորդներին ուռճացված գներով վաճառում էին տարբեր ապրանքներ՝ ջուր, արագ պատրաստվող արիշտա և ծխախոտ[3][10]։ Մի շիշ ջուրը սովորաբար արժեր 1 յուան, սակայն մայրուղու վրա այն վաճառվում էր 15 յուանով։ Վարորդները դժգոհում էին նաև, որ լապշայի գինը եռապատկվել էր[12]։ Որոշ վաճառողներ ստեղծել են շարժական խանութներ հեծանիվների վրա[12]։
2010 թվականի օգոստոսի 26-ին խցանումը ավարտվել էր, ըստ տեղեկությունների՝ իշխանությունների ջանքերի շնորհիվ[13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ "Monster traffic jam ... again" article by He Dan and Wang Qian in the China Daily Updated: 4 September 2010 07:35, accessed 4 September 2010
- ↑ 2,0 2,1 «京藏高速多路段堵车 110国道施工致通行力降50%». Tianjin net. People's Daily Online. 2010 թ․ օգոստոսի 27. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «China's nine-day traffic jam stretches 100km». AFP. 2010 թ․ օգոստոսի 23. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 25-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «世界惊奇中国高速大堵车(The world is surprised by Chinese highway massive traffic jam)». Xinhua international. Xinhua. 2010 թ․ օգոստոսի 25. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Chang, Anita (2010 թ․ օգոստոսի 24). «China traffic jam stretching 100 kilometres could last for weeks». The Globe and Mail. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Chinese drivers stuck in the longest traffic jam». Peter Foster. The Daily Telegraph. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Gridlock is a way of life for Chinese». Jonathan Watts. The Guardian. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «China's 10-day traffic jam "longest ever"». Ananth Krishnan. The Hindu. 2010 թ․ օգոստոսի 24. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «限行致京藏高速堵车:110国道车流超设计流量6成». 新京报. Sohu.com. 2010 թ․ օգոստոսի 19. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 10,0 10,1 Ford, Peter (2010 թ․ օգոստոսի 24). «China traffic jam enters Day 11. A tale of deceit and criminality?». Christian Science Monitor. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ 11,0 11,1 "Bottlenecks Clog Northern Artery" 14 September 2010 08:15:51, China Daily, Web Editor: Jiang Aitao, accessed 14 September 2010; Original article at China Daily, accessed 14 September 2010
- ↑ 12,0 12,1 «China's massive traffic jam could last for weeks». CTV. 2010 թ․ օգոստոսի 24. Արխիվացված օրիգինալից 2010 թ․ օգոստոսի 28-ին. Վերցված է 2010 թ․ օգոստոսի 25-ին.
- ↑ «China traffic jam vanishes overnight?». The Christian Science Monitor. 2011 թ․ օգոստոսի 26. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունվարի 20-ին. Վերցված է 2011 թ․ մարտի 25-ին.