Ծանր ջուր
Ծանր ջուր (նաև՝ դեյտերիումի օքսիդ, նշանակումը՝ 2H2O կամ D2O), ջրի իզոտոպային տարատեսակ, որում ջրածնի մեկ կամ երկու ատոմները փոխարինված են ծանր իզոտոպներով՝ դեյտերիումով (D) կամ տրիտիումով (T), և կամ թթվածնի O16 իզոտոպը փոխարինված է Օ17 կամ Օ18 իզոտոպներով։ Ծանր ջուր ասելով հիմնականում նկատի են ունենում առավել տարածված HDO և D2O միացությունները (հայտնաբերվել են սովորական ջրում, 1932 թվականին, ԱՄՆ-ում)։ Քիմիական հատկություններով ծանր ջուրը շատ քիչ է տարբերվում սովորականից, մինչդեռ դրանց ֆիզիկական հատկությունները բավական տարբեր են[1]։
Բնության մեջ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորական և ծանր ջրերի հարաբերությունը կազմում է՝ H2O ։ D2O=5000 ։ 1
Ֆիզիկական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]D2O-ն ֆիզիկական հատկություններով զգալիորեն տարբերվում է սովորական ջրից, թեև նույնպես՝ անգույն, անհամ հեղուկ է։ Հարաբերական մոլեկուլային զանգվածը 20 է։ ρ=1,1 գ/մլ, սառչում է 3,82 °C-ում, եռում է 101,8 °C-ում։
Քիմիական հատկությունները
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանր ջրում ռեակցիաներն ավելի դանդաղ (մոտ 10 անգամ) են ընթանում, քան սովորական ջրում (D-ի զանգվածի պատճառով)։
Ստացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջրի էլեկտրոլիզի ժամանակ արագ էլեկտրոլիզվում է H2O-ն և այս պրոցեսում ջուրը հարստանում է ծանր ջրով։ Այսպես ստանում են ծանր ջուր։
Կիրառությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն կիրառում են ատոմային ռեակտորներում, որպես նեյտրոնների դանդաղեցուցիչներ, ինչպես նաև դեյտերիում պարունակող այլ նյութեր ստանալու համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հայկական Սովետական Հանրագիտարան, հատոր 5, էջ 116
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 116)։ |