Ծարավ (ֆիլմ, 1959)
Ծարավ ռուս.՝ Жажда | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա[1] և ռազմական ֆիլմ[1] |
Թվական | 1959 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Եվգենի Տաշկով[1] |
Սցենարի հեղինակ | Գրիգորի Պոժենյան |
Դերակատարներ | Վյաչեսլավ Տիխոնով, Վալենտինա Խմարա, Յուրի Բելով և Վլադիմիր Իվանով |
Օպերատոր | Պյոտր Տոդորովսկի |
Երաժշտություն | Անդրեյ Էշպայ |
Կինոընկերություն | Օդեսայի կինոստուդիա |
Տևողություն | 75 ± 1 րոպե |
«Ծարավ» (ռուս.՝ «Жажда»), խորհրդային սև ու սպիտակ գեղարվեստական ֆիլմ Հայրենական մեծ պատերազմի մասին։ Նկարահանվել է 1959[2] թվականին ռեժիսոր Եվգենի Տաշկովի կողմից[3]։
Ֆիլմի սյուժեն հիմնված է իրական իրադարձությունների վրա, որոնց մասնակիցն է եղել սցենարիստ Գրիգորի Պոժենյանը[4]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օդեսան օգտագործում է Դնեստր գետի ջուրը։ Ջրհան կայանը գտնվում է Բելյաևկայում (ֆիլմում նշված է Իվանովկա)։ Ջրատարի երկարությունը մոտ 40 կմ է։
1941 թվականին մարտական գործողությունների ընթացքում Օդեսան շրջափակվել է, Բելյաևկան գրավվել է։ Քաղաքը մնացել է գրեթե առանց ջրի, նրա մատակարարումը խիստ սահմանափակվել է։
Քաղաքին ջուր տալու համար ձևավորվել է նավաստիների հատուկ ջոկատ, որոնք, ներխուժելով թշնամու թիկունք և գրավելով Բելյաևկայում գտնվող պոմպակայանը, միացրել են ջրի մատակարարումը և որոշ ժամանակ պահել դիրքերը։
Ֆիլմի ստեղծողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վյաչեսլավ Տիխոնով – Օլեգ Բեզբորոդկո, լեյտենանտ
- Վալենտինա Խմարա – Մաշա
- Յուրի Բելով – Վասյա Պատեֆոն (Ռոգոզին)
- Անտոն Դոցենկո – Նիկիտա Նեչիպայլո
- Վլադիմիր Իվանով – Տվերդոխլեբով
- Նիկոլայ Տիմոֆեև – Նիկիտին
- Բորիս Բիտյուկով – Ալեքսեենկո
- Բորիս Գոդունցով – Ուգոլյոկ
- Վասիլի Վեկշին – Կալինա
- Մուլլան Սույարգուլով – Մամեդ
- Օլեգ Գոլուբիցկի – Լեմկե[5]
- Յուրի Գորոբեց – ուղեկցող
- Յուրի Լոպարյով – տղա
- Էպիզոդներում
- Ալեքսանդր Կոշուտսկի, Ն. Դոբրովոլսկի, Իվան Մարկևիչ, Բ. Դիկանսկի, Իգոր Մաքսիմով, Տ. Ժուրինա (աղջիկ շքամուտքում)
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սցենարի հեղինակ՝ Գրիգորի Պոժենյան
- Բեմադրող ռեժիսոր՝ Եվգենի Տաշկով
- Օպերատոր՝ Պյոտր Տոդորովսկի
- Նկարիչներ՝ Ա. Օվսյանկին, Մուզա Պանաևա
- Ռեժիսոր՝ Ն. Սավվա
- Կոմպոզիտոր՝ Անդրեյ Էշպայ
- Հնչյունային օպերատոր՝ Է. Գոնչարենկո
- Խմբագիր՝ Վ. Բոնդարենկո
- Գրիմ՝ Ս. Միխլինա
- Մոնտաժող՝ Տ․ Դոն
- Օդեսայի պետական ֆիլհարմոնիայի նվագախումբ, դիրիժոր՝ Եվգենի Դուշչենկո
- Գլխավոր խորհրդատու՝ գեներալ-լեյտենանտ Նիկոլայ Օսլիկովսկի, խորհրդատո՝ գնդապետ Ա. Գրաչով
- Տնօրեն՝ Ս. Բենիովա
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրինա Ռիժովայի (Դենիսովա) կատարմամբ ֆիլմում առաջին անգամ հնչել է «Два берега» («Ночь была с ливнями…») երգը[6], որը գրվել է Գրիգորի Պոժենյանի բանաստեղծության հիման վրա և Անդրեյ Էշպայի երաժշտությամբ, որը երաժշտություն է գրել Եվգենի Տաշկովի ֆիլմերի մեծամասնության համար։ Երգը հետագայում լայն տարածում է գտել և ընդգրկվել Մայա Կրիստալինսկայայի, Գելենա Վելիկանովայի և այլ կատարողների երգացանկերում։
Ֆիլմում օգտագործվել է նաև Ֆրեդերիկ Շոպենի և Պյոտր Իլյիչ Չայկովսկու երաժշտությունը։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1960 թվականին Մինսկի համամիութենական կինոփառատոնում «Ծարավ» ֆիլմը ստացել է երրորդ մրցանակը։ Պյոտր Տոդորովսկին երկրորդ մրցանակն է ստացել օպերատորական աշխատանքի համար[7]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 http://www.imdb.com/title/tt0053466/
- ↑ «Одесской киностудии 100 лет!». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ մայիսի 6-ին. Վերցված է 2021 թ․ մայիսի 6-ին.
- ↑ 90 лет со дня рождения Вячеслава Тихонова: знаменитые роли
- ↑ Станислав Минаков. «Красный сон Григория Поженяна» Արխիվացված 2013-04-07 Wayback Machine. «Одна Родина», 20 сентября 2011.
- ↑ Жажда (1959) Full Cast & Crew
- ↑ Валентина Дворянинова, dvoryaninowa.narod.ru.
- ↑ (ВКФ) Всесоюзный кинофестиваль Արխիվացված 2016-03-05 Wayback Machine на сайте «Энциклопедия отечественного кино».
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Документальный фильм «Жажда». Осаждённая Одесса 1941—1944. (Соответствие художественного фильма «Жажда» реальным историческим событиям). YouTube. Канал РТР.
- «Ծարավ» ֆիլմը «Энциклопедия отечественного кино» կայքում
- «Ծարավ» ֆիլմն Օդեսայի կինոստուդիայի պաշտոնական կայքում
|
- Ֆիլմեր այբբենական կարգով
- 1950-ականների ռուսերեն ֆիլմեր
- 1959 ֆիլմեր
- Խորհրդային դրամա ֆիլմեր
- Խորհրդային սև-սպիտակ ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր
- Ուկրաինական ֆիլմեր
- Ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին
- Ֆիլմեր Հայրենական մեծ պատերազմի մասին
- 1950-ականների խորհրդային ֆիլմեր
- Խորհրդային ֆիլմեր Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին