Կաղապար:Այսօր/Հոկտեմբերի 5
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Հոկտեմբերի 5
- 1143 թ. – Պորտուգալիան անկախացավ Լեոնի թագավարությունից, իսկ սկսած 1910 թվականից այս օրը նշվում է որպես Հանրապետության տոն:
- 1864 թ. – ծնվել է Լուի Ժան Լյումիերը, ֆրանսիացի կինեմատոգրաֆիստ, կինեմատոգրաֆիայի գյուտարարներից մեկը (մահ. 1948 թ.):
- 1936 թ. – ծնվել է Վացլավ Հավելը, չեխ նշանավոր գրող, քաղաքական գործիչ (մահ. 2011 թ.):
- 1948 թ. – Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում տեղի ունեցավ ավերիչ երկրաշարժ, տարբեր հաշվարկներով զոհվեց ավելի քան 100 000 մարդ:
- 1986 թ. – Լիոնում ֆրանսիացի երաժիշտ Ժան Միշել Ժառը Հովհաննես Պողոս II-ի այցի կապակցությամբ բացօթյա համերգ տվեց, որին ներկա էին մոտ 800 000 մարդ:
- 1994 թ. – սկսած ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից նշվում է ուսուցիչների օրը:
- 2000 թ. – Հարավսլավիայում Բուլդոզերյան հեղափոխությամբ վերջ տրվեց Սլոբոդան Միլոշեվիչի կառավարմանը:
- 2011 թ. – մահացել է Վանուշ Խանամիրյանը, հայ նշանավոր պարուսույց, հայկական պարարվեստի մեծագույն երախտավորներից մեկը (ծն. 1927 թ.):