Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 17
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 17
- 1840 թ. – ծնվել է Գարեգին Սրվանձտյանը, հայ նշանավոր բանասեր-բանահավաք, ազգագրագետ, հասարակական գործիչ (մահ. 1892 թ. նոյեմբերի 17-ին)։
- 1855 թ. – Դավիդ Լիվինգսթոնը հայտնաբերեց Վիկտորիա ջրվեժը։
- 1869 թ. – բացվեց Սուեզի ջրանցքը, որ Միջերկրական ծովը կապում է Կարմիր ծովին։
- 1903 թ. – Պետրոպոլիսյան հաշտության պայմանագրով ավարտվեց Ակրիի պատերազմը Բրազիլիայի և Բոլիվիայի միջև։
- 1942 թ. – ծնվել է Մարտին Սկորսեզեն, ամերիկացի հայտնի ռեժիսոր, պրոդյուսեր և սցենարիստ։
- 1997 թ. – Եգիպտոսի Լուքսոր քաղաքում իսլամ ահաբեկիչների կողմից սպանվեց 58 արտասհմանցի տուրիստ և 4 եգիպտացի, 26-ը վիրավորվեցին։
- 2003 թ. – Ռուս ուղղափառ եկեղեցին հայտարարեց ԱՄՆ-ի եպիսկոպոսյան եկեղեցու հետ հարաբերությունների դադարեցման մասին, այն պատճառով որ այդ եկեղեցում որպես եպիսկոպոս ձեռնադրվեց միասեռական անձնավորություն։
- 2006 թ. – մահացել է Ֆերենց Պուշկաշը, հունգարացի նշանավոր ֆուտբոլիստ, բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստներից մեկը (ծն. 1927 թ.)։