Կաղապար:Այսօր/Նոյեմբերի 27
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Նոյեմբերի 27
- 1095 թ. – Հռոմի պապ Ուրբանոս II-ը Կլերմոնի ժողովում կոչ արեց Եվրոպայի քրիստոնյաներին արշավել Արևելք և ազատագրել Սուրբ Երկիրը Երուսաղեմով ու տեղի քրիստոնյաներին մուսուլմանների լծից, որով փաստորեն սկսվեցին Խաչակրաց արշավանքները։
- 1852 թ. – մահացել է Ադա Լավլեյսը, անգլիացի կին մաթեմատիկոս, նշանավոր պոետ Ջորջ Բայրոնի դուստրը, նրա անունով է կոչվում Ադա ծրագրավորման լեզուն (ծն. 1815 թ.)։
- 1895 թ. – շվեդ գյուտարար Ալֆրեդ Նոբելը կազմեց իր կտակը, համաձայն որի սահմանվեց Նոբելյան մրցանակը։
- 1897 թ. – ծնվել է Գևորգ Աբովը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, գրականագետ (մահ. 1965 թ.)։
- 1990 թ. – ընդունվեց Բուլղարիայի դրոշը։
- 1991 թ. – տեղի ունեցավ Մայրիկ ֆիլմի պրեմիերան։
- 2005 թ. – հանրաքվեի միջոցով փոփոխվեց Հայաստանի Սահմանադրությունը։
- 2009 թ. – Մոսկվա - Սանկտ Պետերբուրգ գծի գնացքը տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով վթարի ենթարկվեց, արդյունքում մահացավ 27 մարդ, 132-ը վիրավորվեցին։