Կաղապար:Այսօր/Փետրվարի 10
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 10
- 1755 թ. – մահացել է Շառլ Լուի Մոնտեսքյոն, ֆրանսիացի նշանավոր գրող, իրավագետ և փիլիսոփա (ծն. 1689 թ.)։
- 1890 թ. – ծնվել է Բորիս Պաստեռնակը, ռուս հռչակավոր, գրող, գրականության Նոբելյան մրցանակի դափնեկիր (մահ. 1960 թ.)։
- 1935 թ. – ծնվել է Զորի Բալայանը, հայ ճանաչված գրող, հասարակական և քաղաքական գործիչ, սպորտի մասնագետ, սպորտային բժիշկ, լրագրող և ճանապարհորդ։
- 1945 թ. – խորհրդային «С-13» սուզանավը խորտակեց գերմանական «Գեներալ Շտոյբեն» մարդատար նավին, մահացավ մոտ 300 մարդ։
- 1961 թ. – ծնվել է Արթուր Էլբակյանը, հայ թատերական գործիչ, դերասան, ռեժիսոր, հաղորդավար, պրոդյուսեր։
- 1986 թ. – մահացել է Մկրտիչ Ասլանյանը, հայ արձակագիր, լրագրող, ԽՍՀՄ գրողների միության անդամ (ծն. 1906 թ.)։
- 1997 թ. – շախմատային հզոր Դիփ Բլու համակարգիչը առաջին անգամ պարտության մատնեց Գարրի Կասպարովին։
- 2005 թ. – մահացել է Արթուր Միլլերը, ամերիկացի գրող, դրամատուրգ և արձակագիր, ամուսնացած է եղել Մերիլին Մոնրոյի հետ (ծն. 1915 թ.)։
- 2009 թ. – տիեզերքում առաջին անգամ իրար բախվեցին Երկրի 2 արհեստական արբանյակ։
- 2011 թ. – Միջազգային կինոլոգիական միությունը Հայկական գամփռ շնատեսակին շնորհեց Հայաստանի ազգային ցեղատեսակի կարգավիճակ։