Կաղապար:Այսօր/Փետրվարի 7
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Փետրվարի 7
2012 թվականից նշվում է որպես համացանցում հայատառ գրելու օր:
- 1478 թ. – ծնվել է Թոմաս Մորը, անգլիացի նշանավոր մտածող, գրող, քաղաքական գործիչ, կաթոլիկ եկեղեցու սուրբ, Վերածննդի դարաշրջանի հումանիստ, հայտնի է իր «Ուտոպիա» երկով (մահ. 1535 թ.):
- 1807 թ. – տեղի ունեցավ Պրեյսիշ-Էյլաուի ճակատամարտը, ռուս-ֆրանսիական-պրուսական պատերազմի նշանավոր մարտերից մեկը։
- 1832 թ. – ռուս մաթեմատիկոս Նիկոլայ Լոբաչևսկին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայում ներկայացրեց Էվկլիդեսյանից տարբերվող իր նոր երկրաչափությունը:
- 1876 թ. – ծնվել է Իսահակ Ալիխանյանը, թատրոնի հայ դերասան, ՀԽՍՀ և ՎԽՍՀ ժողովրդական արտիստ (մահ. 1946 թ.)
- 1929 թ. – ծնվել է Ալեխանդրո Խոդորովսկին, չիլիացի սյուրռեալիստ ռեժիսոր, թատերագիր, կինոարտադրող, երգահան, դերասան, դիմախաղացող, կոմիքս գրքերի հեղինակ, պատմիչ և հոգեբույժ:
- 1954 թ. – ծնվել է Դիթեր Բոլենը, գերմանացի երաժիշտ, երգիչ, երգերի հեղինակ, երաժշտական պրոդյուսեր և հեռուստատեսային դեմք, «Modern Talking» փոփ դուետի անդամ (Թոմաս Անդերսի հետ):
- 1981 թ. – ԽՍՀՄ ռազմածովային ուժերի «Տու-104» ինքնաթիռը վթարի ենթարկվեց, ինչի հետևանքով մահացավ 52 բարձրաստիճան սպա, որոնց թվում 16 ադմիրալ և գեներալ:
- 1984 թ. – ամերիկացի տիեզերագնաց Բրյուս Մակկենդելսը առաջին անգամ առանց ապահովագրող ճոպանի հատուկ հանդերձանքով դուրս եկավ բաց տիեզերք: