Կաղապար:Այսօր/Օգոստոսի 11
Արտաքին տեսք
Հիմնական հոդված՝ Օգոստոսի 11
Նավասարդի օրը Հին Հայաստանում։
- մ.թ.ա. 480 թ. – տեղի ունեցավ Թերմոպիլեի ճակատամարտը, հին հունական պոլիսների և Աքեմենյան Պարսկաստանի միջև: Այդ ճակատամարտում տեղի ունեցած դեպքերի հիման վրա է նկարահանվել 300 սպարտացիները ֆիլմը։
- 843 թ. – Կառլոս Մեծի թոռները իրար մեջ բաժանեցին Ֆրանկական պետությունը։
- 1867 թ. – Համբուրգ քաղաքում լույս տեսավ Կարլ Մարքսի «Կապիտալ» աշխատության առաջին հատորը։
- 1947 թ. – ծնվել է Արկադի Անդրեասյանը, հայ ճանաչված ֆուտբոլիստ, մարզիչ։
- 1950 թ. – ծնվել է Սթիվ Վոզնյակը, ամերիկացի ծրագրավորող, «Apple Inc.» ընկերության համահիմնադիր Սթիվ Ջոբսի հետ միասին, աշխարհում առաջին անհատական համակարգչի ստեղծողներից մեկը։
- 1952 թ. – ծնվել է Ռոլանդ Շառոյանը, հայ արձակագիր, լրագրող։
- 1953 թ. – ծնվել է Հալք Հոգանը, ամերիկացի պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ, կինոդերասան, հեռուստատեսային դեմք և երաժիշտ։
- 1960 թ. – Չադը հռչակեց իր անկախությունը Ֆրանսիայից։
- 1979 թ. – ԽՍՀՄ երկու ՏՈՒ-134 մակնիշի ինքնաթիռներ օդում իրար բախվեցին, ինչի հետևանով զոհվեց ընդհանուր թվով 178 մարդ, որոնց թվում ուզբեկական «Պախտակոր» ֆուտբոլային ակումբի անդամները։
- 1996 թ. – մահացել է Վանգան, բուլղարացի պայծառատես (ծն. 1911 թ.):