Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 17, 2013 թ.
Արտաքին տեսք
- ... 1894-1923 թթ. Թուրքական կառավարության կողմից կատարվել է Հայոց ցեղասպանություն, զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Արևմտյան Հայաստանի, Կիլիկիայի և Օսմանյան կայսրության նահանգների հայ բնակչությունը, արդյունքում սպանվել է մոտ 1 500 000 հայ։
- ... 1915 թ. ապրիլի 24-ին Կոստանդնուպոլսում ձերբակալվեցին 235 հայ մտավորականներ, իսկ ապրիլի 29-ին նրանց թիվը գերազանցեց 800-ը, ովքեր սպանվեցին թուրք ոճրագործների կողմից և հենց այդ օրը Հայաստանում և աշխարհի շատ երկրներում նշվում է որպես Մեծ Եղեռնի զոհերի հիշատակի օր։
- ... Հայկական ջարդերի ժամանակ Արևմտյան Հայաստանում կազմակերպվել են մի շարք ինքնապաշտպանական հերոսամարտեր և ապստամբություններ՝ Մուս լեռան, Վանի, Սասունի, Զեյթունի։
- ... Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, բացի հայերի ցեղասպանությունից, երիտթուրքական կառավարությունը կազմակերպել է մյուս քրիստոնյա ազգերի զանգվածային սպանություններ, մասնավորապես ասորիների ցեղասպանությանը զոհ է գնացել 500 000 - 750 000 ասորի, իսկ Պոնտոսի հույների ցեղասպանության արդյունքում զոհվել է 350 000-ից մինչև 1 200 000 հույն։
- ... Հայոց Մեծ Եղեռնի գրեթե բոլոր կազմակերպիչներն ու երիտթուրքական կառավարության պարագլուխները սպանվել են հայ վրիժառուների կողմից կազմակերպված «Նեմեսիս գործողության» ժամանակ։
- ... Հայերի ցեղասպանության մասին նկարահանվել են բազմաթիվ վավերագրական և գեղարվեստական ֆիլմեր, դրանցից ամենանշանավորներն են՝ «Հոգիների աճուրդ», «Մայրիկ», «Արարատ», «Արտույտների ագարակը», «Ճչացողներ»։