Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 19, 2012 թ.
Արտաքին տեսք
- ․․․ որ աշխարհի ամենահին կաշվե կոշիկը հայտնաբերվել է Հայաստանում` Վայոց Ձորի մարզում, և այն մոտ 5500 տարվա վաղեմության է:
- ․․․ որ 2005 թ.-ին հայտնաբերվել է Հայոց արքա Տիգրան Բ Մեծի (մ.թ.ա. 95-55 թթ.) կողմից Արցախում հիմնած Տիգրանակերտ (Արցախ) քաղաքը և այն Տիգրանի անունը կրող միակ բնակավայրն է, որի տեղը ճշգրտորեն պարզված է:
- ․․․ որ 1921 թ.-ի ապրիլի 27-ին Տաթևի վանքում կայացավ համազանգեզուրյան 2-րդ համագումարը, որը երկրամասը կոչեց Լեռնահայաստան, իսկ սպարապետ Գարեգին Նժդեհը դարձավ վարչապետ և պարգևատրվեց «Խուստուփյան արծիվ» շքանշանով:
- ․․․1918 թ.-ի հուլիս ամսին Հայաստանի ազգային դրոշ ընդունվեց եռագույնը (կարմիր, կապույտ, ծիրանագույն):
- ․․․Հայաստանում կա մոտ 17 հազար տեսակ անողնաշավորներ, որոնց 90 տոկոսը կազմում են միջատները:
- ... որ աշխարհի ամենաերկար երաժշտական տեսահոլովակը տևում է 39 րոպե. այն Մայքլ Ջեքսոնի «Հոգիներ» տեսահոլովակն է:
- ․․․ որ ավստրիացի հոգեբան, հոգեբույժ Զիգմունդ Ֆրոյդը 1939 թվականի սեպտեմբերի 23-ին, իր Լոնդոնյան բնակարանում բժիշկ Շուրի օգնությամբ էյտանազիա կատարեց, որպեսզի չտառապի քաղցկեղի ցավերից։