Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 21, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... Արամ անունը արամեերենից թարգմանաբար նշանակում է «հանգիստ» և «արիացի»:
- ... 1980 թ-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը որոշեց ընդմիշտ իրեն վերապահել Ուիլյամ Բուգրոյի նկարած երկու կտավների ցուցադրման իրավունքը, քանի որ դրանք դարասկզբից թանգարանի պահեստում բացիութող վիճակում էին մնացել։
- ... Մինչև 1971 թ. կանայք Շվեյցարիայում ընտրելու իրավունք չունեին։
- ... Չեմպիոնների Լիգան ամենից շատը հաղթել է «Ռեալ Մադրիդ ՖԱ»-ը` 9 անգամ:
- ... Մեծ Հայքի բանակը հասնում էր մինչև 120.000-ի:
- ... Յարմուք գետի ճակատամարտում, որտեղ Բյուզանդական կայսրությունը պարտություն կրեց արաբներից, Բյուզանդիայի կողմում կռվում էր նաև հայկական զորամաս Վահան զորավարի գլխավորությամբ:
- ... 1996 թ-ին Սանահինի վանքը ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ Համաշխարհային ժառանգության ցանկում: