Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 22, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... Մեծ Հայքի հեթանոսական գլխավոր կենտրոնը Աշտիշատ ավանն էր, որը գտնվում էր Տարոնում, Արածանի գետի ափին: Այստեղ էին հայոց յոթ բագինները` Արամազդին, Անահիտին, Միհրին, Նանեին, Աստղիկին, Տիրին, Վահագնին նվիրված զոհասեղանները:
- ... Հայաստանի հանրապետությունում գործող 1318 գրադարանների թիվը 1991-2005 թվականներին պակասել է 236-ով: 1991 թվականին գրքերի քանակը գրադարաններում եղել է 15 միլիոն 19 հազար, 2003-ին այն պակաս է եղել 2 միլիոն 437 հազարով, այսինքն` մնացել է 12 միլիոն 581 հազար: Ընթերցողների թիվը 1 միլիոն 80 հազարից հասել է 622 հազարի:
- ... Ճանապարհորդ Ալեքսանդր Ռոդսը 1648 թվականին հաղորդել է, որ Ջուղայի գերեզմանատանը կա 10 հազար խաչքար: Վանդալիզմը սկսվեց 20-րդ դարի սկզբներին, երբ Նախիջևանն բռնակցվեց Ադրբեջանին: Մինչև 1998 թվականը խաչքարերի թիվը նավազել հասել էր 6 հազարի: Մինչև 2002 թվականը դրանց թիվը հասավ 3 հազարի: Հետագայում գերեզմանատան խաչքարերը ոչնչացվեցին շինարարական մեքենաներով, և գերեզմանատունը հավասարեցվեց հողին:
- ... Դրամի գրաֆիկական խորհրդապատկերն առաջին անգամ գծագրել է Կարեն Կոմենդարյանը՝ 1995 թվականի սեպտեմբերին՝ նախքան եվրոյի գրանշանի ծնունդը: 2001 թվականին նա գրանշանին վերաբերող փաստաթղթային փաթեթը փոխանցում է այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Նա նաև փոխանցում է փաթեթի պատճենը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին և նրանից օրհնություն խնդրում: