Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 28, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... Պատմությանը հայտնի ամենաուժեղ երկրաշարժը տեղի է ունեցել 1960 թվականին Չիլիում, որի հետևանքով մահացել է մոտ 6000 մարդ, իսկ երկրաշարժի հասցրած վնասը տարբեր հաշվարկներով կազմել է մոտ 1.5 միլարդ ԱՄՆ դոլլար:
- ... 1822 թվականին թուրքերը Քիոս կղզում իրականացրեցին հույն ժողովրդի կոտորած, որի արդյունքում կղզու 155 000 բնակիչներից ողջ մնացին միայն 2 000-ը:
- ... Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ գերմանացիները օգտագործում էին մարդկանց ականապատ դաշտերը ականազերծելու համար:
- ... Հայաստանը ներկայացրած ռուս հրաձգուհին Հրաձգային սպորտ մարզաձևում դարձել է աշխարհի քառակի չեմպիոն և Եվրոպայի 15-ակի չեմպիոն:
- ... ամերիկացի այս նշանավոր կինոդերասանը կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես ռազմական օդաչու և ստացել գեներալի կոչում, դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը:
- ... 1783 թվականին Իսլանդիայում ժայթքած Լաքի հրաբխի հետևանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի և հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս և սով եղավ:
- ... աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը գտնվում է Ճապոնիայում, որի երկարությունը 3911 մ է: