Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 31, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... այս հայ բանաստեղծը դարձել է Ֆրանսիայի ազգային հերոս և նրա ու իր խմբի անունով անվանվել են փողոցներ և հրապարակներ Փարիզում, Մարսելում, Վալանսում:
- ... 1996 թ. Միջազգային արժութային ֆոնդը Ռուսաստանին տրամադրեց 6.9 միլիարդ դոլլար վարկ, որը ամենամեծ վարկն է այդ ֆոնդի պատմության մեջ:
- ... Ռուանդայում 1994 թ. իշխանության գլուխ եկած ժամակավոր կառավարության կողմից իրականացվել է ցեղասպանություն, ինչի արդյունքում մոտ 100 օրվա ընթացքում տարբեր տվյալներով մահացել է 500.000-ից 1.000.000 մարդ:
- ... ամերիկացի այս գիտնականը գյուտարարը արտոնագրել է մոտ 1000 գյուտ:
- ... ներկայումս Ադրբեջանի տարածքում գտնվող հայկական այս փոքրիկ գյուղում են ծնվել հայ երկու մարշալներ:
- ... արևելյան մարտարվեստների մեծագույն վարպետներից մեկի (ով նաև դերասան էր) ձեռքի հարվածի արագությունը 1/500-ական վայրկյան էր, և հաճախ այդ արագությամբ արված հարվածները չէր հասցնում նկարահանվել վայրկյանում 24 կադր տեխնոլոգիայով, այդ պատճառով որոշ տեսարաններ նկարահանվում էին 32 կադր վայրկյան տեխնոլոգիայով:
- ... նշանավոր հայ օպերային երգիչներից մեկին համեմատել են իտալացի հռչակավոր երգչի հետ:
- ... մի ձեռանի լինելու փաստը չխանգարեց ուրուգվայցի ֆուտբոլիստին դառնալ ֆուտբոլի աշխարհի առաջին առաջնության չեմպիոն: