Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 34, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... Այս խաղացողը ֆուտբոլի համաշխարհային պատմության այն երկու խաղացողներից է, ով նախ հաղթել է Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, իսկ հետո` Ֆուտբոլի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը:
- ... Հույները Բագրատունյաց Հայաստանի մայրաքաղաք Անիում ունեցել են հյուպատոս (կոնսուլ), ով վարել է նրանց գործերը։
- ... 1760-64-ին Բենգալիայում անգլիացիների դեմ կռվող հնդկական զորքի հրամանատարն էր հայազգի Գորգին խանը (Հարությունյան Գրիգոր)։
- ... Ամենահեղինակավոր կինոմրցանակը ու այն ստացած ամենատարեց դերասանը «հասակակիցներ» են:
- ... Հայ երգարվեստի մեծագույն երախտավորն ու նրա երգիչ աշակերտներից մեկը մահացել են եվրոպական մայրաքաղաքի նույն հոգեբուժարանում:
- ... 19-րդ դարում անհետացած այս կենդանուն սկզբում նմանության հետ կապված համարել են զեբրի տեսակ:
- ... Առաջին անգամ տիեզերք թռած Բելկա և Ստրելկա շների հետ միասին տիեզերանավում եղել են նաև 40 մուկ, 2 առնետ և բույսեր: