Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 41, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... ասիական պետության մայրաքաղաքի մետրոպոլիտենը օրական տեղափոխում է մոտ 2 անգամ ավելի շատ մարդ քան ներկայումս ապրում է մեր երկրում։
- ... Windows օպերացիոն համակարգում սովորական եղանակով չի թույլատրվում ստեղծել CON, PRN, AUX, NUL, COM1, COM2, LPT1, LPT2 և ևս մի քանի այլ անուններով պանակներ (folder)։
- ... Անտարկտիդան նույնպես ունի դոմեն՝ .aq, որը տրամադրվում է այնտեղ յուրաքանչյուր գործունեություն ծավալողի։
- ... աշխարհում առաջին լուսնագնացն ու մարսագնացը ստեղծել է այս հայ գյուտարարը։
- ... Անդերի լեռներում ավիավթարից ողջ մնացած մարդիկ սովից չմահանալու համար կերել են իրենց մեռած ընկերների մարմինները։
- ... NOKIA ֆիրմայի հեռախոսների հաղորդագրություն ստանալու ստանդարտ ձայնը Մորզեի այբուբենից է և նշանակում է SMS։
- ... Հայտնի գիտնականը սիրում էր դիտել աշխարհառչակ կինոգործչիի ֆիլմերը և դիտելով նրա ֆիլմերից մեկը նա գրում է, «Ձեր ֆիլմը հասկանալի է աշխարհում բոլորին, և դուք անկասկած հռչակավոր մարդ կդառնաք» և ստանում է պատասխանում. «Ես ձեզանով ավելի շատ եմ հիանում։ Ձեր հարաբերականության տեսությունը ոչ ոք աշխարհում չի հասկանում, իսկ դուք մեկ է հռչակավոր մարդ դարձաք»։
- ... աշխարհի ամենաբարձր շինության բարձրությունը 828 մետր է։