Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 42, 2012 թ.
Արտաքին տեսք
Արտաքին ձայնաֆայլեր | |
---|---|
Մաորի լեզվով արտասանությունը |
- ... ամերիկացի ճանաչված դերասանը կամավոր մասնակցել է Երկրորդ համաշխարհային պատերազմին որպես ռազմական օդաչու և ստացել գեներալի կոչում, դառնալով ԱՄՆ-ի պատմության ամենաբարձրաստիճան զինվորական կոչում ունեցող արվեստի գործիչը:
- ... Նոր Զելանդիայում գտնվող 350 մ բարձրությամբ այս բլրի անվանումը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես ամենաերկար անվանումով տեղանուն, նրա անվանումը արտասանություններից մեկով կազմված է 92 անգլերեն տառերից, այն թարգմանվում է որպես «Պնդուկենիների սպիտակ հովտում գտնվող Սուրբ Տիսլիոսի կարմիր քարանձավի դիմացի արագահոս հեղեղատի կողքին գտնվող Սուրբ Մարիամի եկեղեցին»:
- ... ըստ մեզ հասած պատմության գերմանացի գիտնականը ջերմաստիճանի նոր միավոր ստեղծելիս սխալվել է այն պատճառով, որ որպես նորմալ ջերմաստիճան հիմք է ընդունել իր կնոջ մարմնի ջերմաստիճանը, ով սակայն այդ ժամանակ հիվանդ էր տենդով:
- ... չնայած նրան, որ բրազիլացի այս ֆուտբոլիստը ծնվել էր բնական մի քանի արատներով՝ նա շեղաչք էր, ողնաշարը ծռվածք ուներ, կոնքերի ոսկորները խառնված էին, իսկ ձախ ոտքը աջ ոտքից կարճ էր 6 սմ-ով, չխանգարեց նրան հետագայում դառնալու ֆուտբոլի պատմության մեծագույն խաղացողներից մեկը, և ում իր երկրում ներկայումս համարում են երկրորդ լավագույն ֆուտբոլիստը ֆուտբոլի արքայից հետո:
- ... արևելյան մարտարվեստների աշխարհահռչակ վարպետ ու դերասանի դերասան որդին մահացել է ֆիլմի նկարահանումների ժամանակ, նրա վրա սխալմամբ կրակել են մարտական փամփուշտով ատրճանակից:
- ... անգլիացի մաթեմատիկոսի և գրողի աշխարհահռչակ գրվածքի անունով է կոչվել մի հիվանդություն, որով հիվանդ մարդիկ իրենց շրջապատի առարկաները տեսնում են փոքրացված: