Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 44, 2012 թ.
Արտաքին տեսք
- ... հայ մեծանուն գիտնականը իր աշխատություններից մեկում քննարկում է հայոց լեզվի քերականությունը և պատմական զարգացումը 562 լեզուների համեմատությամբ:
- ... հայտնի հայ գրողներից մեկը աշխատում էր որպես հաշվապահ:
- ... հայտնի մուլտիպլիկատորը իր նշանավոր մուլտֆիլմերից մեկի համար ստացել է 1 սովորական Օսկար և 7 փոքրիկ օսկարներ:
- ... հայկական գյուղի անվանումը ըստ ավանդույթի ծագել է մարդկության նոր նահապետի ընտանիքի խոսքից, ովքեր իջնելով բիբլիական լեռից տեսնում են գյուղը ջրից ազատված և բացականչում են իրենց լեզվով «Երանի մեր աչքերին» («Օշ ական»):
- ... եվրամիության երկրների ամենատարածված դրամի կեղծված չլինելը կարելի է ստուգել նաև թղթադրամի համարի թվանշաններով որոշակի մաթեմատիկական հաշվարկներ անելով:
- ... Հունգարիայում գտնվող կամուրջը կարող էր կոչվել ամերիկացի կինոդերասանի անունով:
- ... Վիքիպեդիայի հիմնադիրներից մեկը միակ վարձատրվող խմբագիրն էր Վիքիպեդիայի պատմության մեջ: