Կաղապար:Գիտեի՞ք որ/Շաբաթ 49, 2012 թ.
Արտաքին տեսք
- անգլիացի նշանավոր պոետը ունեցել է մաթեմատիկոս դուստր, ում անունով կոչվել է ծրագրավորման լեզուներից մեկը:
- 1993 թ. թողարկված առաջին Հայկական դրամների վրա կային տառասխալներ` 10-դրամանոց թղթադրամի վրա «ՏԱՍԸ ԴՐԱՄ»-ի փոխարեն գրված էր «ՏԱՍ ԴՐԱՄ», իսկ 25-դրամանոց թղթադրամի «ՔՍԱՆՀԻՆԳ» բառը գրված էր բացատով` «ՔՍԱՆ ՀԻՆԳ»:
- 2010 թվականի հոկտեմբերին Գինեսի ռեկորդների գրքում «Հրատարակված ամենամեծ խաչբառն աշխարհում» անվանակարգում գրանցվել է երևանցի Արա Հովհաննիսյանի կազմած խաչբառը:
- ռուս մեծ գրողի պատվին չինական այս քաղաքում տեղադրված արձանը Չինաստանում արտասահմանցի միակ գրական գործչի արձանն է:
- եվրոպական պետության կազմի մեջ գտնվող այս կղզի պետությունը միակն է պատմության մեջ, որ դուրս է եկել Եվրոպական Միության կազմից և ինքնավար հանրապետություն է մնացել:
- այս երկու դերասանները ներկայացվել են ամենահեղինակավոր կինոմրցանակին 5 տասնամյակ անընդմեջ (1960-2000 ական թթ.):