Կաղապար:Շաբաթվա հոդված/Շաբաթ 8, 2013 թ.
Ալեսանդրո Դել Պիեռո (իտալ.՝ Alessandro Del Piero, նոյեմբերի 9, 1974, Կոնելյանո, Իտալիա), իտալացի ֆուտբոլիստ, հարձակվող, կարիերայի մեծ մասը անց է կացրել իտալական Յուվենթուս ակումբում, դառնալով այդ ակումբի լավագույն ֆուտբոլիստներից մեկը, հաջողությամբ հանդես է եկել նաև Իտալիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կազմում ներկայումս հանդես է գալիս ավստրալական «Սիդնեյ» ակումբում:
Դել Պիեռոն սկսել է ֆուտբոլ խաղալ երիտասարդ տարիքում, տասնչորսամյա Դել Պիեռոյին Պադովայի մասնագետները հայտնաբերել էին Սան Վանդեմանո թիմի կազմում, և շուտով Ալեսանդրոն տեղափոխվեց Պադովա: Ալեսանդրոն Պադովայի հիմնական կազմում իր նորամուտը նշել է 1992 թվականի նոյեմբերի 22-ին Սերիա B-ի խաղում, որտեղ նրա թիմը խաղում էր Տերննանա Կալչոյի դեմ: Նա տեղափոխվել է «Պադովա» երիտասարդական թիմից «Յուվենթուս» 1993 թվականին և խաղացել այնտեց 19 մրցաշրջան: Նրա նորամուտը Ա սերիայում կայացավ 1993թ.ի սեպտեմբերին Ֆոգինայի դեմ, իր առաջին գոլը նա խփեց հաջորդ իսկ խաղում Ռեջիայի դարպասին:
Դել Պիեռոն շուտով լուրջ հաջողությունների հասավ իր թիմի հետ` վեց անգամ հաղթելով Սերիա Ա-ում և մեկ անգամ Չեմպիոնների Լիգայում (1995), որտեղ «Յուվենթուսի» մրցակիցը եզրափակիչում «Այաքս» հոլանդական ակումբն էր: