Կաղապար:Օրվա հոդված/Դեկտեմբերի 16, 2015 թ.
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Տաջիկստանի ազգային բանկի կողմից՝ սկսած 2004 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալի իրադարձությունների, կարող են ունենալ զուտ հավաքորդական և դրամագիտական նշանակություն: Երբեմն հուշադրամների շարքին են դասվում Տաջիկստանի ազգային բանկի կողմից թողարկած առանց անվանական արժեքի մետաղադրամները։
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (900 հարգի ոսկի և 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (պղնձա-նիկելային համաձուլվածք, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածք, արույր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 50, 100 և 200 սոմոնի անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 1, 3, 5, 50, 100 և 500 սոմոնի, պղնձա-նիկելային համաձուլվածքից՝ 1 սոմոնի, պղնձա-նիկելա-ցինկային համաձուլվածքից՝ 1 սոմոնի, իսկ երկմետաղ դրամներ՝ 3 և 5 սոմոնի։ Մետաղադրամները հատվել են UNC, BU և proof որակներով։
Տաջիկստանի ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են... Ավելին⇒