Կաղապար:Օրվա հոդված/Հունվարի 25, 2017 թ.
Հիշատակային և հոբելյանական մետաղադրամները (կամ պարզապես՝ հուշադրամներ) թողարկվում են Ղրղզական Հանրապետության Ազգային բանկի կողմից՝ սկսած 1995 թվականից։ Ի տարբերություն հիմնական շրջանառու մետաղադրամների՝ դրանք հատվել են ոչ թե դրամաշրջանառությունն ապահովելու նպատակով, այլ թողարկվել են ի հիշատակ պատմական և ժամանակակից նշանակալից իրադարձությունների և ունեն հավաքորդական և դրամագիտական նշանակություն։
Նշված մետաղադրամները պատրաստված են թանկարժեք (916, 999 հարգի ոսկի, 925 հարգի արծաթ) և ոչ թանկարժեք (մելքիոր) մետաղներից։ Ոսկե մետաղադրամները թողարկվել են 100 և 200 սոմ անվանական արժեքով, արծաթե դրամները՝ 10 սոմ, մելքիորից՝ 1 և 5 սոմ։ Մետաղադրամները հատվել են UNC, BU, proof-like և proof որակներով։
Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված առաջին հուշադրամներն են «Մանաս էպոսի 1000-ամյակ» արծաթե և ոսկե մետաղադրամները։ Ամենափոքր հուշադրամը «Մանաս էպոսի 1000-ամյակ» ոսկե դրամն է՝ ընդամենը 6.22 գ քաշով, իսկ ամենամեծը՝ «Մեր երեխաների աշխարհը» արծաթե դրամը, որը կշռում է 33.94 գ։
Ղրղզստանում պետական դրամահատարանի բացակայության պատճառով Ղրղզստանի Ազգային բանկի կողմից թողարկված հուշադրամները հատվում են... Ավելին⇒